Բեռնի (անգլ.՝ Burnie), նավահանգստային քաղաք Թասմանիա (Ավստրիալիա) նահանգի հյուսիս-արևմուտքում։ Բեռնին Դևոնպորտ քաղաքի հետ համարվում են Թասմանիայի հյուսիս-արևմտյան հատվածի հիմնական տարածաշրջանային կենտրոնները։

Բնակավայր
Բեռնի
անգլ.՝ Burnie[1]
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Հիմնադրված է1827 թ.
ԲԾՄ10 մետր
Փոստային դասիչ7320
Բեռնի (Ավստրալիա)##
Բեռնի (Ավստրալիա)

Աշխարհագրություն խմբագրել

Բեռնին տեղակայված է Թասմանիա կղզու հյուսիսային ափի արևմտյան հատվածում, Բասսի նեղուցի ափին, որն առանձնացնում է Թասմանիան մայրցամաք Ավստրիալիայից։ Սովորաբար Բեռնի քաղաքի սահմանները ներառում են հարևան Սոմերսեթ արվարձանը։

Բեռնի նավահանգիստը տեղակայված է փոքր Էմու նեղուցի (Emu Bay) վրա։ Նավահագնստից մի փոքր դեպի արևելք նեղուց է թափվում համանուն Էմու գետը։

Պատմություն խմբագրել

Առաջին բնկավայրը, որն ստեղծվել է ժամանակակից Բեռնի քաղաքի տեղում, առաջացել է 1827 թվականին Էմու-Բեյ (անգլ.՝ Emu Bay) անվանմամբ։ 1840-ական թվականների սկզբին քաղաքն անվանափոխվել է՝ դառնալով Բեռնի՝ ի պատիվ Van Diemen's Land Company[en] տնօրեն Ուիլիամ Բեռնիի (William Burnie

Բնակչություն խմբագրել

Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների՝ Բեռնիի բնակչությունը (ներառյալ Սոմերսեթը) կազմում էր 19385 մարդ, որից 47,8% տղամարդիկ են, 52,2%՝ կանայք։ Բեռնիում բնակվող մարդկանց միջին տարիքը 41 տաին է։

Բնակչության թվաքանակը ըստ տարիների
1996 2001 2006 2011 2016
19 134[2]   18 064[3]   19 160[4]   19 819[5]     19 385[6]   

Տրանսպորտ խմբագրել

Բեռնիով անցնում է     Բասս-Հայվեյ (անգլ.՝ Bass Highway) ավտոմայուրուղին, որը միացնում է քաղաքը Թասմանիայի հյուսիսային ափամերձ այլ քաղաքների հետ․ Ալվերսթոնին 29 կմ, Դևոնպորտին 48 կմ, մինչև Մոնսեսթոնին 147 կմ։

Բեռնի օդանավակայանը գտնվում է մոտավորապես 20 կմ քաղաքի կենտրոնական մասից դեպի արևմուտք՝ փոքր Ուինյարդ քաղաքը, և այդ իսկ պատճառով այն երբեմն անվանում են Բեռնի-Ուինյարդ օդանավակայան (անգլ.՝ Burnie Wynyard Airport)։ Regional Express Airlines ավիաընկերությունը իրականացնում է թռիչքներ Բեռնից Մելբուռն (2011 թվականի ցուցակում նշված են մեկ օրվա մեջ 4 թռիչք)[7]։

Կլիմա խմբագրել

Բեռնիի կլիման (Ռաունդ Հիլ)[8]
Ցուցանիշ Հունվ․ Փետր․ Մարտ Ապր․ Մայիս Հունիս Հուլիս Օգոս․ Սեպտ․ Հոտկ․ Նոյեմ․ Դետկ․ Տարի
Բացարձակ առավելագույն, °C 33,8 31,0 28,9 26,2 24,0 18,8 18,3 18,9 22,4 27,6 31,5 31,2 33,8
Միջին առավելագույն, °C 21,0 21,2 20,0 17,7 15,3 13,5 12,7 13,1 14,3 15,9 17,8 19,4 16,8
Միջին նվազագույն, °C 12,6 13,3 12,0 10,0 8,3 6,7 5,9 6,1 6,8 8,0 9,7 11,1 9,2
Բացարձակ նվազագույն, °C 2,8 3,9 3,5 0,5 0,0 −1,1 −1,7 −2 0,0 −0,8 1,0 2,9 −2
Տեղումների նորմա, մմ 44,6 44,6 51,3 74,6 92,6 102,4 122,8 110,3 88,0 84,8 68,7 63,5 949,1
Աղբյուր: Օդերևութաբանության ավստրիալական բյուրո
 
Բեռնի քաղաքի կենտորանական հատվածի և նավահանգստի տեսարան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://trove.nla.gov.au/newspaper/article/27448192
  2. Census of Population and Housing: Selected Characteristics for Urban Centres and Localities, Tasmania, 1996. Дата обращения: 29 августа 2011. Архивировано 26 декабря 2014 года.
  3. Census of Population and Housing: Selected Characteristics for Urban Centres, Australia, 2001. Дата обращения: 29 августа 2011. Архивировано 23 сентября 2011 года.
  4. 2006 Census QuickStats: Burnie-Somerset (Urban Centre/Locality)
  5. 2011 Census QuickStats: Burnie - Somerset. Дата обращения: 27 декабря 2014. Архивировано 24 сентября 2015 года.
  6. Regional Express Airlines. www.rex.com.au. Дата обращения: 26 августа 2011. Архивировано 2 сентября 2011 года.
  7. «Regional Express Airlines». www.rex.com.au. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  8. «Climate statistics for Australian locations — Burnie (Round Hill)». Australian Bureau of Meteorology, www.bom.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 13.12.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել