Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին կոնվենցիա (CMR)
Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին պայմանագրի կոնվենցիան (CMR) ընդունվել է 1956 թվականի մայիսի 19-ին Ժնևում։ Ուժի մեջ է մտել 1961 թվականի հուլիսի 2-ից։ Ունի ՄԱԿ-ի կոնվենցիայի կարգավիճակ։ Կոչված է կարգավորելու այն հարաբերությունները, որոնք ծագում են միջազգային առևտրային բեռները ավտոտրանսպորտով փոխադրման ժամանակ։
Կոնվենցիայի բովանդակությունը խմբագրել
Կոնվենցիայի պաշտոնական անվանումն է.
- անգլերեն լեզվով — Convention on the Contract for the International Carriage of Goods by Road;
- ֆրանսերեն լեզվով — Convention relative au contrat de transport international de marchandises par route.
Պաշտոնական հապավումը՝ CMR (ֆրանսերեն լեզվով կոնվենցիայի անվանման հապավում)
Կոնվենցիայի մասնակից են 55 երկիր[1] (գործնականում բոլոր եվրոպական երկրները և ԽՍՀՄ կազմի մեջ մտնող նորանկախ երկրները), այդ թվում Հայաստանը՝ 2006 թվականի հունիսի 6-ից։
Կոնվենցիան կիրառվում է ավտոտրանսպորտով բեռների փոխադրման ցանկացած հատուցելի պայմանագրի նկատմամբ, երբ բեռնափոխադրման ընդունման և առաքման վայրերը, որոնք նշված են պայմանագրում, գտնվում են տարբեր երկրներում, որոնցից առնվազն մեկը հանդիսանում է Կոնվենցիայի անդամ։
CMR-ը նախատեսում է, որ ավտոտրանսպորտով բեռների փոխադրման պայմանագիրը պետք է հաստատված լինի բեռի փոխադրման բեռնագրով։ CMR բեռնագիրը տրվում է երեք օրինակից՝ առաջինը տրվում է ուղարկողին, երկրորդը կցվում է ապրանքներին, երրորդը մնում է փոխադրողի մոտ։ Բեռնագիրը չի հանդիսանում շրջանառության և ապրանքի տնօրինման փաստաթուղթ։
Կոնվենցիան նաև սահմանում է փոխադրողի պատասխանատվությունը, պահանջների և տեղեկացումների ներկայացման ժամկետները։
Նշումներ խմբագրել
- ↑ http://www.unece.org/trans/conventn/legalinst_25_OLIRT_CMR.html Կոնվենցիայի անդամ երկրների ցանկ
Գրականություն խմբագրել
- Внешнеэкономическая деятельность предприятия: Англо-русский словарь-справочник/ Под ред. проф. Л. Е. Стровского. — М: ЮНИТИ-ДАНА, 2002, с.483
Արտաքին հղումներ խմբագրել
- Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին կոնվենցիայի պաշտոնական տեքստը Արխիվացված 2017-08-29 Wayback Machine
- CMR կոնվենցիայի ամբողջական տեքստն անգլերեն լեզվով Արխիվացված 2006-05-21 Wayback Machine
- CMR կոնվենցիայի ամբողջական տեքստն ռուսերեն լեզվով
- Примеры и тонкости заполнения CMR