«Բեն-Հուր» (անգլ.՝ Ben-Hur), ռեժիսոր Ուիլյամ Ուայլերի 1959 թվականին նկարահանած ամերիկյան էպիկական ֆիլմ։ Նկարահանված է ամերիկացի գրող Լյու Ուոլլասի վեպի հիման վրա։

Բեն Հուր
անգլ.՝ Ben-Hur
ԵրկիրԱՄՆ
Ժանրէպիկական ֆիլմ, դրամա, մարտաֆիլմ, Պեպլում և վեպի էկրանավորում
ՀիմքԲեն-Հուր․ Քրիստիսի պատմություն
Թվականնոյեմբերի 18, 1959[1][2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւիլյամ Ուայլեր[3][4][5][…]
ՊրոդյուսերՍեմ Զիմբալիստ[6]
Սցենարի հեղինակԿարլ Տանբերգ, Գոր Վիդալ, Քրիստոֆեր Ֆրայ, Մաքսվել Անդերսոն և Սեմյուել Բերման
ԴերակատարներՉառլթոն Հեսթոն[3][7][4][…], Ջեք Հոքինս[7][4][8][…], Հայա Հարարիտ[7][4][9][…], Ստիվեն Բոյդ[7][4][8][…], Հյու Գրիֆիտ[7][10][11], Մարթա Սքոթ[7][10][11], Քեթի Օ'Դոննել[7][10][11], Սեմ Ջաֆե[7][10][11], Ֆինլեյ Քերրի[7][10][11], Լիանա դել Բալցո[7], Մարինա Բերտի[7], Ֆրենկ Թրինգ[7][10][11], Անդրե Մորել[7][11], Ալդո Սիլվանի[7][10], Դունկան Լամոնտ[7], Ջորջ Ռելֆ[7][10][11], Ջոն լը Մեզյուրիե[7][10], Լիդիա Քլարք, Մինո Դորո[7], Ռիչարդ Հեյլ[7], Թերենս Լոնգդոն[7][10][11], Ֆերդի Մեյն[12], Ջուլիանո Ջեմմա[12], Ռալֆ Թրուման[12], Լանդո Բուցցանկա[12], Խոսե Գրեսի[12], Ռայմոնդո վան Ռիել[12], Պիետրո Տորդի[12], Էնցո Ֆիերմոնտե[12], Ալդո Պինի[12], Տուտե Լեմկով[12], Ռոբերտ Բրաուն[12], Լորենս Փեյն և Քլոդ Հիթեր
ՕպերատորՌոբերտ Սյորթիս[3]
ԵրաժշտությունՄիկլոշ Ռոժա
ՄոնտաժՋոն Դանինգ
Պատմվածքի վայրԻսրայել
Նկարահանման վայրՀռոմ
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն222 րոպե
Բյուջե15 000 000 $
Շահույթ164 000 000 $ և 74 432 704 $[13]
Պաշտոնական կայքէջ
 Ben-Hur (1959 film) Վիքիպահեստում

Ֆիլմը ստացել է ռեկորդային՝ թվով 11 Օսկար, ինչը «Բեն-Հուր» ֆիլմից բացի հաջողվել է միայն 1997 թ. «Տիտանիկ» և 2003 թ. «Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը» ֆիլմերին, Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 2-րդ տեղում է որպես էպիկական ֆիլմ։

Սյուժե խմբագրել

Ֆիլմում գործողությունները կատարվում են 1-ին դարում, երբ աշխարհում նոր էր տարածվում քրիստոնեությունը։ Գլխավոր հերոս Իսրայելի հարուստ քաղաքացի Բեն-Հուրը (Չառլտոն Հեսթոն) հանդիպում է իր մանկության ընկերոջ Մասսալուին, ով այժմ բարձրաստիճան պաշտոնյա է։ Երբեմնի շատ մտերիմ ընկերները սակայն հանդիպման ժամանակ վիճաբանություն են ունենում ինչ-որ հարցի շուրջ, իսկ Բեն-Հուրի տան կտուրից պատահականորեն պոկված կղմինդրի կտորը, որ ընկնում է մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի կողքին, պատճառ է դառնում որ նրան և նրա ընտանիքի անդամներին՝ մորը և քրոջը, մեղադրեն սպանության համար և ուղարկեն բանտ։

Երկար տարիների բանտարկյալի կյանքը ու տաժանակիր աշխատանքները սակայն չեն հուսահատեցնում նրան ...

Դերասաններ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Ֆիլմն արժանացել է 11 Օսկար-ի, ստացել է նաև 2 Ոսկե Գլոբուս, 1 BAFTA, 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ, ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի 1 մրցանակ, ներկայացվել է 1 Գրեմմիի, ԱՄՆ գրողների գիլդիայի 1 մրցանակի և այլն։

2004 թ. ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։

Վարկանիշային ցանկեր խմբագրել

Ֆիլմն ընդգրկված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում հետևյալ տեղերում՝

Ֆիլմը Internet Movie Database կայքի 250 լավագույն ֆիլմերի ցանկում 170-րդն է (2013 թ. փետրվար ամսվա դրությամբ)

Դերակատարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Հուր (ֆիլմ, 1959)» հոդվածին։