Բենջամին Պաուլ Բրյուս (անգլ.՝ Benjamin Paul Bruce, հոկտեմբերի 31, 1988(1988-10-31)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երաժիշտ, երգիչ։ Asking Alexandria ռոք խմբի առաջնորդն ու վոկալիստն է, որը նա ստեղծել է 2006 թվականին՝ Դուբայում։ Ինչպես նաև համարվում է KBB լեյբլի մենեջերը, որը հիմնել է Asking Alexandria խմբի մենեջերի հետ։

Բեն Բրյուս
Ծնվել էհոկտեմբերի 31, 1988(1988-10-31)[1] (35 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերմետալկոր
Մասնագիտություներաժիշտ, հեղինակ-կատարող և կիթառահար
Գործիքներկիթառ
ԼեյբլSumerian Records

Կենսագրություն խմբագրել

Բենջամին Պաուլ Բրյուսը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 31–ին Էշֆորդում, Միացյալ Թագավորություն։ Երբ նա վեց տարեկան էր, ծնողների և քրոջ հետ մեկնել է Դուբայ, որտեղ ապրել է ավելի քան 14 տարի։ 12 տարեկանում սկսել է կիթառ նվագել՝ լսելով այնպիսի ռոք խմբեր, ինչպիսիք են՝ Metallica, Iron Maiden, Slipknot, Guns N' Roses։ Նրանց երգերի և լսողության շնորհիվ էլ սկսել է նվագել կիթառ։ Բենի սիրելի ալբոմներն էին՝ Kill 'Em All, Appetite for Destruction և Slipknot (ալբոմ)։

Երբ Բենը 17 տարեկան էր, Դուբայում հիմնեց Asking Alexandria–ի առաջին կազմը և առաջին ալբոմի թողարկելուց հետո խումբը լուծարվեց, քանի որ Բենը վերադարձավ Անգլիա։

Asking Alexandria խմբագրել

Անգլիա մեկնելուց հետո նա որոշել է կրկին հավաքել նույն անունով խումբ։ Բենը, համացանցի միջոցով, ծանոթացել է Դենի Ուորսնոպի հետ։ Ավելի ուշ նրանց միացել է Ջո Լանկաստերը և Ռայան Բինիսը, բայց նրանք շուտ են հեռացել խմբից։ 2009 թվականի սեպտեմբերի 15–ին թողարկվել է «Stand Up and Scream» անունով դեբյուտային ալբոմը՝ արդեն թարմացված հավաքակազմով։ Ալբոմը խմբին բերել է մեծ ճանաչում։ Երկրորդ ալբոմը՝ «Reckless & Relentless» վերնագրով, թողարկվել է 2011 թվականի ապրիլի 5–ին, այս անգամ արդեն լրացված հարդ ռոքի և հևի մետալի տարրերով։ Երրորդ ալբոմը՝ «From Death to Destiny», թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 6–ին։ Ալբոմը իրենից ներկայացնում է մետալկորի և հարդ ռոքի խառնուրդ։ Այդպիսի զուգակցումը ծնվել է ի շնորհիվ Aerosmith, Guns N' Roses, Slipknot, Van Halen խմբերի։ 2015 թվականի հունվարի 23–ին խմբից հեռացել է վոկալիստ Դենի Ուորսնոպը, որպեսզի ամբողջությամբ կենտրոնանա իր «We Are Harlot» հարդ ռոք նախագծի վրա։ 2015 թվականի մայիսի 27–ին Բենը հայտարարել է, որ նոր վոկալիստը լինելու է Դենիս Շարֆոստովը, ով Down & Dirty ռուս–ուկրաինական մետալկոր խմբի վոկալիստն էր, բացի դրանից նվագում էր Make Me Famous խմբում։ Այդ օրը առաջին անգամ Դենիսի մասնակցությամբ թողարկվել է նաև «I Won’t Give In» վերնագրով նոր երգ։ Բենը նաև հայտարարել է, որ չորրորդ ալբոմը թողարկվելու է ամռանը, և նա կատարելագործվելու է այնպիսի ժամանակակից մետալ խմբերի ազդեցությամբ, ինչպիսիք են՝ Սլպիկնոտ–ը, Avenged Sevenfold–ը,բայց անհայտ պատճառով չի թողարկվել։ Այնուամենայնիվ, «The Black» անունով նոր ալբոմը թողարկվել է 2016 թվականի մարտի 28–ին։

Մեներգչի կարիերա խմբագրել

2014 թվականի սկզբին Բենը հայտարարել է, որ պատրաստվում է 2015 թվականի թողարկել սոլո ալբոմ։ Ապրիլի 9–ին թողարկվել է Machine Florence and the Machine խմբի «Shake It Out» երգի քավըր տարբերակը։ «Artistdirect» ամսագրում, հարցազրույցի ժամանակ, Բենը ալբոմի մասին ասել է. «Այնտեղ ծանր ոչինչ չի լինելու։ Նա լինելու է դասական ռոքնռոլի և սոֆթ ռոք ոճի մեջ»։ Նա նաև նշել է, որ այդ ալբոմը կրել է Oasis–ի և Keane–ի ազդեցությունը։

BB Clothing խմբագրել

2011 թվականին Բենը ստեղծել հագուստի իր անձնական «BB Clothing» բրենդը, որտեղ նա մերչ է թողարկել Asking Alexandria–ի համար։ Հետո 2013 թվականի հուլիսի 27–ին սառեցրել է ֆիրման, և նշել, որ նոր հավաքածուն դուրս է գալու մյուս տարի։

KBB Records խմբագրել

2014 թվականի մարտին Asking Alexandria–ի մենեջերի Քայլ Բորմանի հետ հիմնադրել է KBB Records լեյբլը։ Լեյբլին միացել է Scare Don't Fear ռեփ մետալ խումբը։ Խումբն ինքը միացավ այդ լեյբլին, քանի որ մյուս լեյբլներ կարող էին փոխել իրենց հնչողությունը։

American Satan խմբագրել

2017 թվականի հոկտեմբերի 13–ին «Ամերիկյան Սատանա» անունով ֆիլմ է թողարկել ամերկյան Sumerian Records ձայնագրման լեյբլում, որտեղ խաղացել է Բենը՝ որպես երկրորդ պլանի դերասան։

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականի մայիսի 24–ին Բենն ամուսնացել է Սամանտա Կասսարոյի հետ։ 2015 թվականի նոյեմբերին նրանք բաժանվել են։ Ինչպես ասել է երաժիշտը, մարդիկ փոխվում են, կյանքի ոճը ազդում է հարաբերությունների վրա, ավելացնելով, որ ամուսնալուծությունից հետո նրանք մնացել են լավ ընկերներ։

2015 թվականից հարաբերություններ է սկսել Սիարա Բյորջեստի հետ։

2016 թվականի սեպտմեբրի 10–ին ծնվել է աղջիկը՝ Ֆեյ Հոլլի Բրյուսը (անգլ.՝ Fae Holley Bruc), իսկ 2017 թվականի հոկտեմբերի 16–ին որդին՝ Ֆին Բարկեր Բրյուսը (անգլ.՝ Fynn Barker Bruce

Ֆիլմագրություն խմբագրել

Asking Alexandria խմբագրել

  • The Irony of Your Perfection (2007)
  • Stand Up and Scream (2009)
  • Reckless & Relentless (2011)
  • [From Death to Destiny (2013)
  • The Black (2016)
  • Asking Alexandria (2017)

Համագործակցություն խմբագրել

Երգ Տարի Կատարող Ռելիզ
«Discovering Oceans» (featuring Ben Bruce) 2013 City in the Sea Below the Noise[2]
«Overcast» (featuring Ben Bruce)
«Shake It Out» (Florence and the Machine cover) 2014 Бен Брюс Florence + The Sphinx: Sumerian Ceremonials — A Tribute to Florence + The Machine[3]

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Nominated work Year Award Result Position
Ben Bruce 2011 Altpress' Guitarist of the Year[4] Հաղթանակ
2012 Guitar World's Top 12 Hot Male Guitar Players for 2012[5] Հաղթանակ 11
Kerrang! Awards Hottest Male[6] Հաղթանակ
2013 Kerrang! Awards Hottest Male[7] Հաղթանակ
2014 Kerrang! Awards Hottest Male[8] Առաջադրված
2015 Metalhammer Golden Gods Dimebag Darrell Shredder[9] ընթացքի մեջ N/A

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «City in the Sea Below the Noise». Allmusic.com. AllMusic. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  3. Rosenberg, Axl (2014 թ․ մարտի 26). «Sumerian Records is Releasing a Florence + The Machine Tribute Album» (անգլերեն). Metal Sucks. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. Zaleski, Annie. «2011 Guitarist of the Year». Altpress.com. Altpress. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  5. Whitmore, Laura. «Guitar Girl'd: Top 12 Hot Male Guitar Players for 2012». Guitarworld.com. Guitar World. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  6. «The Kerrang! Awards 2012 – all the winners». Musicweek.com. Music Week. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  7. «The Kerrang! Awards 2013 – all the winners». Musicweek.com. Music Week. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  8. «Relentless Kerrang! Awards 2014 Winners List». Kerrang.com. Kerrang!. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
  9. «Dimebag Darrell Shredder». goldengods.metalhammer.co.uk. Metalhammer. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.