Բենիտո Խուարեսի հուշարձան (Մեխիկո)

Բենիտո Խուարեսի հուշարձան, կիսաշրջանաձև նեոդասական հուշարձան Մեքսիկայի Մեխիկո քաղաքի Ալամեդա սենտրալ քաղաքային զբոսայգում՝ նվիրված մեքսիկացի քաղաքական, պետական գործիչ Բենիտո Խուարեսին։ Հուշարձանի կիսաշրջանը կառուցված է մարմարե սյուներից, պատվանդանին փորագրված է "Al benemerito Benito Juárez la Patria" («Բազմավաստակ Բենիտո Խուարեսին»)։

Բենիտո Խուարեսի հուշարձան (Մեխիկո)
Բենիտո Խուարեսի հուշարձանը Մեխիկոյում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակկենոտաֆ և հուշարձան
ՔանդակագործAlessandro Lazzerini?
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքԱլամեդա սենտրալ
ԲնակավայրՄեխիկո
Շինության ձևկիսաշրջանաձև հուշարձան
Ներկա վիճակԿանգուն
 Hemiciclo a Juárez Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հուշարձանի կառուցման աշխատանքներն սկսվել են 1906 թվականին՝ Խուարեսի ծննդյան 100-ամյակի առթիվ[1]։ Հուշարձանի կառուցման աշխատանքները վերահսկել է մեքսիկացի պետական և քաղաքական գործիչ Պորֆիրիո Դիասը[2]։ Կիսաշրջանաձև հուշարձանն աշխարհում կանգնեցված Բենտո Խուարեսի բազմաթիվ հուշարձաններից մեկն է։

 

Ոճը խմբագրել

Հուշարձանը նեոդասական ոճի կիսաշրջանաձև կառույց է, որն իր վրա է կրում հունական ճարտարապետության ազդեցությունը։ Բաղկացած է դորիկյան տասներկու սյուներից, անտամբլեմենտից ու ֆրիզից։ Հուշարձանի կենտրոնում նստած է Խուարեսը՝ հետևում երկու այլաբանական կերպար։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Benjamin, Thomas (2010). La Revolución: Mexico's Great Revolution as Memory, Myth, and History. University of Texas Press. ISBN 0292782977.
  2. Butterfield, Beldon (2012). Mexico Behind the Mask: A Narrative, Past and Present. Potomac Books, Inc. էջ 68. ISBN 1612344267.

Արտաքին հղումներ խմբագրել