Բեյլի շրջան (անգլ.՝ Bailey County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ Պաշտոնապես կազմավորվել է 1876 թվականին[1] և անվանվել Պիտեր Ջեյմս Բեյլիի պատվին, ով Ալամոյի ճակատամարտում զոհված տեխասյան զինված ուժերի զինվոր էր։ 2000 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 6594 մարդ, իսկ 2010 թվականի դրությամբ՝ 7 165 մարդ։ Շրջկենտրոնը Մուլշու քաղաքն է[2]։

Բեյլի շրջան
Bailey County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնՄուլշու
Բնակչություն (2000)6.594
Տարածք2.142
Հիմնադրված է1876 թ. թ.
Սահմանակցում էՓարմեր շրջան, Լեմբ շրջան, Քոքրեն շրջան, Ռուզվելտ շրջան, Քարի շրջան և Հոկլի շրջան
Ժամային գոտիCDT?
co.bailey.tx.us(անգլ.)

Բեյլի շրջանը մտնում է Տեխասի այն 30 շրջանների թվի մեջ, որտեղ գործում է «չոր օրենք»-ը կամ սահմանափակվում է ալկոհոլային խմիչքների վաճառքը[3]։

Աշխարհագրություն խմբագրել

ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի տվյալներով շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2143 կմ², որոնցից 2141 կմ²-ն ցամաք է և 2 կմ²-ն կամ 0,08 %-ը՝ ջրային տարածություն[4]։

Հարևան շրջաններ խմբագրել

Բնակչություն խմբագրել

2000 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 6594 մարդ[5], իսկ 2010 թվականի դրությամբ՝ 7 165 մարդ[6]։ Բնակչության խտությունը 3 մարդ/կմ² էր։ Հաշվվում էր 2738 շինություն՝ 2 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ 66,68 % սպիտակամորթներ, 1,27 % սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ, 0,65 % արմատական ամերիկացիներ, 0,14 % ասիացիներ, 28,6 % այլ ռասաներ, և 2,65 % երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ։ Բնակչության 47,3 % իսպանախոս էին կամ լատինոամերիկացիներ։

Քաղաքական դիրքորոշում խմբագրել

2008 թվականի նախագահական ընտրություններում Ջոն Մակկեյնը ստացել է ձայների 69,86 %-ը, իսկ դեմոկրատ Բարաք Օբաման՝ 29,45 %-ը[7]։

Տեխասյան ներկայացուցիչների պալատում Բեյլի շրջանը գտնվում է 88-րդ մարզի կազմում։ 1989 թվականին շրջանի շահերը ներկայացնում է Պամպա քաղաքից հանրապետական Ուորեն Չիսամը։

Բնակավայրեր խմբագրել

Քաղաքներ, գյուղեր խմբագրել

Ոչ մունիցիպալ տարածքներ խմբագրել

Լքված բնակավայրեր խմբագրել

Կրթություն խմբագրել

Բեյլի շրջանի բնակիչներից կեսին սպասարկում է Մուլշու դպրոցական շրջանը[8], որի գործունեությունը հաճախակի տարածվում է հարևան շրջանների վրա։ Ֆարվել[9] և Սուդան[10] դպրոցական շրջանները, որոնք գտնվում են Փարմեր և Լեմբ շրջաններում, իրենց հերթին իրենց գործունեությունը ծավալում են Բեյլի շրջանում։

Տեսարժան վայրեր խմբագրել

Բեյլի շրջանում գտնվում է Մուլշու արգելոցը, որը բացվել է 1935 թվականին։ Այն համարվում է Տեխասի ամենահին արգելոցը[11]։

Շրջանի պատմությունը ներկայացված է Մուլշու քաղաքի ժառանգության թանգարանում։

Պատկերասրահ խմբագրել

Բեյլի շրջան
 
 
 
Մուլշու քաղաքի կենտրոնը Կանադական կռունկի երամը Մուլշու արգելոցում Մուլշուի ժառանգության թանգարանի գովազդային վահանակը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Texas: Individual County Chronologies». Texas Atlas of Historical County Boundaries. The Newberry Library. 2008. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. «TABC Local Option Elections General Information». Tabc.state.tx.us. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
  4. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
  5. «Տվյալներ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  6. «State & County QuickFacts». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Данные о результатах голосования на президентских выборах 2008 года по округу Бейли» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 16-ին.
  8. «Сайт школьного округа Мулшу» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
  9. «Сайт школьного округа Фарвелл» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. «Сайт школьного округа Судан» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
  11. «Сайт национального заповедника Мулшу» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.