Բեղավոր երաշտահավ (լատին․՝ Panarus biarmicus), հաստակտուց երաշտահավերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

ԲԵղավոր երաշտահավ
Բեղավոր երաշտահավ
Բողավոր երաշտահավի արուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկազգիներ
Ընտանիք Հաստակտուց երաշտահավեր
Ցեղ Բեղավոր երաշտահավ
Panurus Koch, 1816
Տեսակ Բեղավոր երաշտահավ
Լատիներեն անվանում
Panurus biarmicus
Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 561803
NCBI 181101

Panurus biarmicus
Panurus biarmicus russicus

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 16-18 սմ, կենդանի զանգվածը՝ 14-18 գրամ։ Մարմինը կլորավուն է, պոչը՝ շատ երկար, փակ վիճակում արտաքին թևի վրա նկատելի է սպիտակ շերտ։ Հասունի մարմինը վերևից բաց դարչնագույն է։ Արուի գլուխը մոխրագույն է, բեղերը և պոչը՝ սև։ Էգը դարչնագույն է, սև բեղերն ու ներքնապոչը բացակայում են։ Երիտասարդի ընդհանուր գունավորումը դեղնավուն է, սանձիկը՝ մուգ, մեջքի կենտրոնով ձգվում է սև շերտ։ Երամային է։ Թռիչքը կարճ է, ոստյունանման, գետնից քիչ բարձր, շարժվում է չափազանց ճարպիկ։ Բնակվում է եղեգնուտներում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։ Հարսանեկան առաջին զույգերը ձևավորվում են մարտի սկիզբ-ապրիլին։

Բազմացում և զարգացում խմբագրել

Բները կառուցում են մարտի կեսից։ Ձվադրման պատրաստ և ձվերի լրիվ քանակով բները հայտնվում են ապրիլ-հունիսին։ Կրկնակի բնադրման դեպքում թարմ ձվեր են հայտնվում հուլիսի 1-ի կեսին։ Բույնը խորը գավաթաձև է՝ տերևներից, եղեգի ծաղկաբույլերից։ Բնադրում է խիտ բուսուտների ստորին մասում՝ ջրի մակերեսից 30-80 սմ բարձր։ Ձագերը հայտնվում են ապրիլից հուլիսի առաջին կեսին, միևնույն ժամանակ կարող են լինել թխսակալող էգեր և բնից դուրս եկած ձագեր։ Բնադրման սուղ պայմանների դեպքում կարող են փոխադարձաբար ձվադրել հարևան այլ տեսակների բներում։ Բնին վտանգ սպառնալիս երիտասարդ թռչուններն անհանգիստ վարքով այն հեռացնում են բնի սահմաններից։ Երիտասարդ թռչուններից բաղկացած ընտանեկան խմբերի թիվը կտրուկ աճում է հուլիսի վերջից։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։