Բելլա Աբցուգ

ամերիկացի քաղաքական գործիչ

Բելլա Աբցուգ (անգլ.՝ Bella Savitzky Abzug, հայտնի է նաև որպես անգլ.՝ Battling Bella, հուլիսի 24, 1920(1920-07-24)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - մարտի 31, 1998(1998-03-31)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, պետական և հասարակական գործիչ[6]։

Բելլա Աբցուգ
անգլ.՝ Bella Abzug
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 24, 1920(1920-07-24)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Մահացել էմարտի 31, 1998(1998-03-31)[1][2] (77 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանMount Carmel Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
ԿրթությունՀանթեր քոլեջ, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, Նյու Յորքի քաղաքային համալսարան, Ուոլթոն ավագ դպրոց և Jewish Theological Seminary of America?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հասարակական ակտիվիստ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Bella Abzug Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բելլա Աբցուգը ծնվել է 1920 թվականի հուլիսի 24-ին Նյու Յորքում Ռուսաստանից եկած հրեա ներգաղթյալների ընտանիքում. մայրը՝ Էսթերը (Տանկլեֆսկի) տնային տնտեսուհի էր, հայրը՝ Էմանուել Սավիցկին մսի շուկա ուներ[7]։ Բելլան 13 տարեկան էր, երբ նրա հայրը մահացավ։ Եվ չնայած ուղղափառ սինագոգը թույլ չէր տալիս կանանց կադիշ կատարել (աղոթք հոգու հանգստության համար Թալմուդյան հուդայականության մեջ), քանի որ այս ծեսը կատարում են հանգուցյալի որդիները, այնուամենայնիվ, ընտանիքում տղաներ չկային, և նա մեկ տարի շարունակ ամեն առավոտ գնում էր սինագոգ՝ աղոթելու։

Աբցուգն ավարտել է Նյու Յորքի Ուոլթոնի միջնակարգ դպրոցը, որտեղ նա դասարանի ավագ էր, և հաճախել է Նյու Յորքի համալսարանի Հանթեր քոլեջը, միաժամանակ հաճախելով Հրեական աստվածաբանական սեմինարիա։ Ավելի ուշ՝ 1944 թվականին, նա ստացել է Կոլումբիայի համալսարանի իրավաբանի դիպլոմ։

1945 թվականին Բելլա Աբզուգը ընդունվեց Նյու Յորքի փաստաբանական կոլեգիա և սկսեց աշխատել Նյու Յորքի «Pressman, Witt & Cammer» ֆիրմայում, զբաղվում էր հատկապես աշխատանքային իրավունքի հարցերով, երբ շատ քիչ կանայք էին զբաղվում այդ ոլորտում։ Նա բողոքարկել է սևամորթ Վիլի Մակգիի գործը, որը 1945 թվականին դատապարտվել էր Միսիսիպի նահանգի Լորել քաղաքում սպիտակամորթ կնոջ բռնաբարության համար և մահապատժի էր դատապարտվել սպիտակամորթ ատենակալների կողմից։ Աբցուգը տապալեց բողոքարկումը, և տղամարդը մահապատժի ենթարկվեց։

1970 թվականին, Աբցուգը, մի քանի տարի շարունակ պաշտպանելով պրոգրեսիվիզմի հայացքները (ներառյալ դեռևս չընդունված «Հավասար իրավունքների մասին փոփոխությունը» և վիետնամական պատերազմի դեմ շարժումը), ընտրվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ և կազմակերպիչներից մեկն էր խաղաղության համար կանանց գործադուլի[8]։ Իր քաղաքական հայացքների պատճառով Աբցուգը դարձավ նախագահ Նիքսոնի գլխավոր քաղաքական հակառակորդը։ Նա նաև դարձավ ԱՄՆ Կոնգրեսի առաջին անդամներից մեկը, ով աջակցեց գեյերին և Նյու Յորքի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Նյու Յորքի ապագա քաղաքապետ Էդ Կոչի հետ համատեղ ներկայացրեց գեյերի իրավունքների մասին առաջին դաշնային օրենքի նախագիծը, որը հայտնի է որպես «1974 թվականի օրենք Իրավահավսարության մասին»։

Նախագահել է «Պետական գաղտնիքի» մասին պատմական լսումները և կառավարության տեղեկատվության և անձնական իրավունքների ենթակոմիտեն։

1975 թվականի փետրվարին Բելլա Աբցուգը անդամակցել է նախագահ Ֆորդի կողմից Սայգոն ուղարկված երկկուսակցական պատվիրակությանը՝ տեղում գնահատելու Հարավային Վիետնամի իրավիճակը ամերիկյան պատերազմի ավարտին։ Նա դարձավ պատվիրակության միակ անդամը, ով դեմ էր Հարավային Վիետնամին ռազմական և հումանիտար օգնության շարունակմանը, սակայն նրա կարծիքը շատ արագ աջակցություն ստացավ Կոնգրեսում։ Ինքը՝ Աբցուգը, ավելի ուշ բացահայտ ասաց նախագահ Նգուեն Վան Թիոյին, որ ԱՄՆ-ն ոչ մի դոլար չի տրամադրի իր աջակցությունը, ինչը նպաստեց Հարավային Վիետնամի փլուզմանը։ Աբցուգն ավարտեց իր կոնգրեսական կարիերան 1976 թվականին ԱՄՆ Սենատում դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու անհաջող հայտից հետո, երբ նա պարտվեց Դանիել Մոյնիհենին։ 1977 թվականին ձախողվելով Նյու Յորքի քաղաքապետ դառնալու իր փորձը, Բելլա Աբցուգն այլևս երբեք ընտրովի պաշտոն չզբաղեցրեց։

Աբցուգը հիմնադրել և ղեկավարել է կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպություններ և մասնակցել է ֆեմինիստական քարոզչության միջոցառումներին, ինչպիսիք են 1980 թվականի օգոստոսի 26-ին Նյու Յորքում «Կանանց հավասարության» օրվա երթը։ Իր կյանքի վերջին տասնամյակում նա գործընկեր Միմ Քելբերի հետ համահիմնել է Women's Environment and Development Organization-ը (WEDO):

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ տարիներ շարունակ պայքարելուց հետո նրա մոտ զարգացավ սրտի հիվանդություն։ Նա մահացավ 1998 թվականի մարտի 31-ին՝ սրտի բաց վիրահատությունից առաջացած բարդություններից։ Բելլա Աբցուգը թաղվել է Նյու Յորքի Մաունթ Կարմել գերեզմանատանը, Քուինսում[9]։

Նա ընդգրկվել է Սենեկա Ֆոլսի Կանանց փառքի սրահում, բազմաթիվ հեղինակավոր ազգային և միջազգային մրցանակների դափնեկիր է։ Իր մահից մեկ տարի առաջ նա մեծ քաղաքացիական ճանաչում է ստացել և ՄԱԿ-ի «Կապույտ բերետավոր խաղաղապահների» (անգլ.՝ Blue Beret Peacekeepers Award) պատվավոր մրցանակ։ 1979 թվականին թողարկվել է Supersisters կոլեկցիոներական բացիկների հավաքածուն, որոնցից մեկում ներկայացված էր Աբցուգը։

1944 թվականից մինչև կյանքի վերջը նա ամուսնացած է եղել Մարտին Աբցուգի հետ, նրանք ունեին երկու երեխա՝ Եվան և Լիզը[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1055013903 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://www.womenofthehall.org/inductee/bella-abzug/
  5. https://www.americanbar.org/groups/diversity/women/margaret-brent-awards/pasthonorees/
  6. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 22
  7. «Encyclopedia of American Women in History». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. Faber, Doris. Bella Abzug. Lothrup, Lee and Shepard, 1976. pp. 61–69. Juvenile book.
  9. «Bella Abzug». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. «Maurice Martin Abzug». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելլա Աբցուգ» հոդվածին։