Բելիչի (կղզի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բելիչի (այլ կիրառումներ)
Բելիչի, Շանտարյան կղզեխմբի կղզի։ Մակերեսը մոտ 70 կմ2 է, երկարությունը 20 կմ է, լայնությունը՝ 1,5-ից 7 կմ[2]։ Մայրցամաքից բաժանված է Լինդգոմի նեղուցով, հարևան Մալիյ Շանտար կղզուց՝ Օպասնի նեղուցով։ Կղզին պատված է խեժափիճու անտառով։
Բելիչի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Ռուսաստան[1] |
Վարչատարածքային միավոր | Խաբարովսկի երկրամաս |
Մասն է | Շանտարյան կղզիներ |
Մակերես | 70 կմ² |
Բելիչիից 2-2,5 կմ արևմուտք գտնվում են Հյուսիսային, Միջին և Հարավային կղզիները։
Բելիչին հարևան կղզիների հետ միասին մտնում է «Շանտարյան կղզիներ» անունով բնության պետական արգելավայրերի կազմի մեջ[3]։ 2013 թվականին Ռուսաստանի կառավարության հրամանով բացվել է «Շանտարյան կղզիներ» Ազգային պարկը, որի կազմի մեջ ևս մտնում է Բելիչի կղզին[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Յանդեքս քարտեզներ
- ↑ ПОСТАНОВЛЕНИЕ Главы администрации Хабаровского края от 23.06.1999 N 249 «ОБ ОРГАНИЗАЦИИ ГОСУДАРСТВЕННОГО ПРИРОДНОГО ЗАКАЗНИКА ФЕДЕРАЛЬНОГО ЗНАЧЕНИЯ „ШАНТАРСКИЕ ОСТРОВА“ НА ТЕРРИТОРИИ ТУГУРО-ЧУМИКАНСКОГО РАЙОНА ХАБАРОВСКОГО КРАЯ»
- ↑ «Постановление Правительства РФ от 30 декабря 2013 года № 1304». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.