Բելիզ գետը (իսպ.՝ Río Belice), գետ Բելիզում։

Բելիզ գետ
Բնութագիր
Երկարություն290 կմ
Ավազանի մակերես5000 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումMaya Mountains?
Գետաբերանի տեղակայումGulf of Honduras?
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերMacal River? և Mopan River?
Երկիր Գվատեմալա և  Բելիզ

Հոսում է Մայա լեռնաշղթայի հյուսիսային հատվածով, ապա անցնում է երկրի կենտրոնական մասով և Բելիզ քաղաքի մոտ թափվում է Կարիբյան ծով[1]։ Գետի երկարությունը 290 կիլոմետր է (Մոպանի գետի հետ միասին)[2], այն ոռոգում է Բելիզի տարածքի ավելի քան քառորդ մասը։ Բելիզի բնակիչների 45%-ը ապրում են այն տարածքներում, որոնք կազմում են Բելիզ գետի ավազանները և այն ձևավորող Մոպան գետերից մեկը։

Բելիզ գետը իր ամբողջ երկյանքով մինչև Գվատեմալայի սահմանը նավարկելի է։ Այն հանդիսանում է Բելիզի ափամերձ և ներքին շրջաններն իրար կապող գլխավոր ճանապարհներից մեկը։ Գետը ձևավորվում է Սան Իգնասիոյց և միանում է Մոպան և Արևելյան Բելիզ (Մակալ) գետերին։ Այն ինտենսիվ օգտագործվում է անտառային վերամշակման ընթացքում (առաջին հերթին՝ մախագոնիի)։ Գետը համարվում է տեղի բնակիչների խմելու ջրի հիմնական աղբյուրը։ Վերջին տարիներին ջրի որակը վատացել է ակտիվ անտառահատումների պատճառով, ինչպես նաև աղտոտվում է պեստիցիդներով, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ։

Գետի ավազանում տեղեկայված են մի քանի հին քաղաքներ Մայաի ժամանակաշրջանից, որոնցից են արխիոլիգական հուշարձաններ՝ Շունանտունիչը, Չա-Կրիկը և Կախալ Պեչը[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել