Բելգիա

դաշնային թագավորություն Եվրոպայում
(Վերահղված է Բելգիայի պատմությունից)

Բելգիա, պաշտոնապես Բելգիայի Թագավորություն (ֆր.՝ Le Royaume de Belgique, հոլ.՝ Koninkrijk België, գերմ.՝ Das Königreich Belgien), դաշնային թագավորություն Եվրոպայում։ Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է խորհրդարանով։ Սահմանակցում է Նիդերլանդներին, Գերմանիային, Լյուքսեմբուրգին և Ֆրանսիային։ Բելգիան Եվրոպական Միության հիմնադիր անդամ է, ինչպես նաև Բելգիայում են գտնվում Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների նստավայրերը։

Բելգիա
(ֆր.՝ Le Royaume de Belgique հոլ.՝ Koninkrijk België գերմ.՝ Das Königreich Belgien)
Բելգիայի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն, դաշնություն, երկիր, Եվրոպական Միության անդամ երկրներ և OECD country?
Ներառում էՖլանդրիա, Բրյուսել, Ֆլամանադախոս համայնք, Բելգիայի ֆրանսախոս համայնք, Բելգիայի գերմանախոս համայնք և Վալոնիա
Պետական լեզուհոլանդերեն[1], ֆրանսերեն[2] և գերմաներեն
ՄայրաքաղաքԲրյուսել[2][3]
Պետական կարգսահմանափակ միապետություն և խորհրդարանական միապետություն
Օրենսդիր մարմինԲելգիայի դաշնային խորհրդարան
Երկրի ղեկավարՖիլիպ
Կառավարության ղեկավարԱլեքսանդր Դե Կրո
Մակերես30 528 կմ²
Ազգաբնակչություն11 584 008 մարդ (հունվարի 1, 2022)[4]
ՀիմնԲրաբանսոնա
ԿարգախոսEendracht maakt macht և L'union fait la force[5]
Հիմնադրված էհոկտեմբերի 4, 1830[6] թ.
Արժույթեվրո
Կենտրոնական բանկNational Bank of Belgium?
Ազգային տոնՆոր տարվա օր[7], Զատիկ[7], Զատկի երկուշաբթի[7], Համբարձում[7], Հոգեգալուստ[7], Whit Monday?[7], Belgian National Day?[7], Աստվածածնի վերափոխման տոն[7], All Saints' Day?[7], Հաշտության օր[7] և Սուրբ Ծննդի առաջին օր[7]
Ժամային գոտիUTC+1[8] և UTC+2
Հեռախոսային կոդ+32
Ինտերնետ-դոմեն.be
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,937[9]
belgium.be

Բելգիայի տարածքը կազմում է 30.528 կիլոմետր քառակուսի, իսկ բնակչությունը կազմում է 11 584 008 մարդ (հունվարի 1, 2022)[4]:

Լինելով Գերմանական և Լատինական Եվրոպայի մշակութային սահմանագծին՝ Բելգիայում տարածված է երկու հիմնական լեզու. հոլանդերեն, որով խոսում են ֆլամանդացիները, որոնք կազմում են բնակչության 59 %-ը, և ֆրանսերեն, որով խոսում են հիմնականում վալոնները և կազմում են բնակչության 41 %-ը։ Բացի այդ, Բելգիայում ապրում է փոքրաթիվ գերմանախոս բնակչություն։

Բելգիան դաշնային սահմանադրական միապետություն է կառավարության խորհրդարանական համակարգով։ Այն բաժանված է երկու հիմնական տարածաշրջանի. հյուսիսում հոլադախոս ֆլամանդացիներն են, իսկ հարավում՝ ֆրանսախոս Վալոնիան։ Բրյուսելը պաշտոնապես երկլեզու է, այստեղ մեծամասնություն են ֆրանսախոսները, և հանդիսանում է անկլավ ֆլամանդական տարածաշրջանում[10]։ Գերմանախոս համայնքները հիմնականում տեղակայված են Վալոնիայի երևելքում[11][12]։ Բելգիայի պատմության մեջ եղել են բազմաթիվ հակամարտություններ լեզվական տարբերությունների պատճառով[13][14]։

Պատմականորեն Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը հայտնի են եղել «Ստորին երկրներ» անվանմամբ, այն զբաղեցրել է ավելի մեծ տարածք քան ներկայիս Բենիլյուքսի երկրները միասին։ Տարածաշրջանը լատիներենով կոչվել է Բելգիկա, Հռոմեական պրովինցիա Գալիա Բելգիկայից հետո, այն զբաղեցրել է մոտավոր ներկայիս Բելգիայի համահունչ տարածք։ Միջնադարի վերջում մինչև 17-րդ դարը Բելգիայի տարածքը բարգավաճել է և եղել է առևտրի և մշակույթի կենտրոն։ 16-րդ դարից մինչև 1830 թվականի Բելգիական հեղափոխությունը Բելգիան եղել է Նիդերլանդների կազմում։ Տարածքը եղել է շատ եվրոպական տերությունների համար կռվադաշտ[15], ինչը եղավ նաև երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։

Պատմություն խմբագրել

Մ.թ.ա. խմբագրել

Մ․ թ․ ա․ մոտ 300 թվականին Բելգիայում բնակություն են հաստատել բելգերի կելտական ցեղերը (այստեղից էլ՝ երկրի անվանումը)։ Մ․ թ․ ա․ 57 թվականին Բելգիան գրավվեց Հուլիոս Կեսարի կողմից։ Մ.թ.3-5 դարեր Բելգիայի տարածքը բնակեցրին գերմանական ցեղերը (ֆրանկներ, ֆրիզներ, սաքսեր)։ 5-9-րդ դարերում Բելգիան մտնում էր Ֆրանկական պետության կազմի մեջ։ Ֆեոդալիզմի զարգացման ընթացքում Բելգիայի տարածքում առաջացան Ֆլանդրիա, Նամյուր, Գեննեգաու (Էնո) կոմսությունները, Լիեժ եպիսկոպոսությունը, Բրաբանտ դքսությունը։

XII-XIII դարեր խմբագրել

XII-XIII դդ․ բելգիական տարածքները, հատկապես Ֆլանդրիան, վերածվեցին Եվրոպայի «արհեստանոցի» և միջազգային առևտրի կարևոր հանգույցի։ Բարգավաճեցին քաղաքները, որոնցից շատերը ձեռք բերեցին ինքնավար իրավունք։ Երկար ժամանակ Բելգիան Ֆրանսիայի, Անգլիայի և այսպես կոչված «Սրբազան Հռոմեական կայսրության» մրցակցության ասպարեզ էր։ 1384 թվականին Ֆլանդրիան, 1430 թվականին Բրաբանտը մտան Բուրգունդական պետության կազմի մեջ։ Բրաբանտը դարձավ այդ պետության միջուկը, Բրյուսելը՝ բուրգունդական դքսերի նստավայրը։

1477 թվականին (վերջնականապես 1482 թվականին) Բելգիայում հաստատվեց Հաբսբուրգների դինաստիան։ «Սրբազան Հռոմեական կայսրության» բաժանումից հետո (1555 թվական) Բելգիան անցավ Իսպանիային։ Բելգիայում կապիտալիստական հարաբերությունները ծնունդ առան շատ վաղ։

16-րդ դար խմբագրել

16-րդ դարում Անտվերպենը դարձավ համաշխարհային առևտրի խոշորագույն կենտրոն։ Սակայն կապիտալիստական հարաբերությունների հետագա զարգացմանը խոչընդոտում էր իսպանական բացարձակ միապետությունը։ Այդ հակասությունները հանգեցրին Նիդերլանդներում, որի բաղկացուցիչ մասն էր կազմում նաև ժամանակակից Բելգիայի տարածքը, վաղ բուրժուական հեղափոխության ծավալմանը, որի շնորհիվ անկախություն ստացավ միայն Հյուսիսային Նիդերլանդները (Հոլանդական Հանրապետություն)։

 
Բեռլինի կոնգրեսի մասնակից պետությունների ներկայացուցիչները

Սկսած XIX դ․ 70-ական թվականներից Բելգիայի կառավարող շրջանները Լեոպոլդ II-ի (1865-1909) գլխավորությամբ մասնակցեցին Աֆրիկայի գաղութային բաժանմանը։ 1884-1885 թվականներին Բեռլինի կոնգրեսը ճանաչեց Բելգիայի հատուկ շահերը «Կոնգո ազատ պետությունում» (1908 թվականից՝ Բելգիայի գաղութը)։

20-րդ դար խմբագրել

20-րդ դարի սկզբներին Բելգիան փոքր իմպերիալիստական երկիր էր՝ գաղութային ընդարձակ տիրապետություններով։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Գերմանիան խախտեց Բելգիայի չեզոքությունը և օկուպացրեց երկիրը մինչև 1918 թվականը։ Բելգիական կառավարությունը փախավ Հավր (Ֆրանսիա)։ Այդ նույն ժամանակ բելգիական զորքերը անգլիական և ֆրանսիական զորամասերի հետ մասնակցում էին Գերմանիայի աֆրիկյան տիրապետությունների զավթմանը։

 
Լեոպոլդ III թագավոր (աջից)

Վերսալյան հաշտության պայմանագրով (1919) Գերմանիայից Բելգիային անցան Էյպենը, Մալմեդին, Մորենեն։ Բելգիան ստացավ նաև Ռուանդա-Ուրունդիի մանդատը և Գերմանիայից ռազմատուգանք ստանալու իրավունք։ 1920 թ.-ին Բելգիան ռազմական դաշինք կնքեց Ֆրանսիայի, 1921 թ.-ին մաքսային դաշինք՝ Լյուքսեմբուրգի հետ։ Բելգիական մոնոպոլիաները կարևոր դիրքեր գրավեցին Լեհաստանի, Ռումինիայի, Հարավսլավիայի, ինչպես նաև Աֆրիկայի ու Ասիայի մի շարք երկրների տնտեսության մեջ։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Բելգիայում ուժեղացավ հեղափոխական շարժումը։ 1921 թվականին հիմնադրվեց Բելգիայի կոմունիստական կուսակցությունը (ԲԿԿ)։ Բանվորական շարժման վերելքը կառավարող շրջաններին ստիպեց 1919-1921 թվականներին զիջումներ կատարել (ընտրական ռեֆորմը, 8-ժամյա աշխատանքային օր սահմանելու մասին օրենքը և այլն)։

Բելգիան Երկրորդ համաշխարհային պատերազմում խմբագրել

1935 թվականի հուլիսի 12-ին Բելգիայի և ՍՍՀՄ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ 1940 թվականի մայիսի 10-ին գերմանական բանակը ներխուժեց Բելգիա։ Չնայած ագրեսորին դիմադրելու բելգիական ժողովրդի վճռականությանը, Լեոպոլդ III թագավորը՝ բելգիական բանակի գլխավոր հրամանատարը, 1940 թվականի մայիսի 28-ին ստորագրեց կապիտուլյացիայի պայմանագիր։ Նույն օրը Բելգիայի կառավարությունը փախավ Լոնդոն, որտեղ մնաց մինչև 1944 թվականի սեպտեմբերը։ ԲԿԿ-ն միակ քաղաքական կուսակցությունն էր, որ գլխավորեց Բելգիայի հայրենասիրական ուժերը և երկրում կազմակերպեց դիմադրության շարժում։ Օկուպացիայի առաջին տարիներին ստեղծվեց «Բելգիայի Անկախության ճակատ» հայրենասիրական կազմակերպությունը։ 1944 թվականի սեպտեմբերին անգլո-ամերիկյան զորքերը ազատագրեցին Բելգիայի տարածքը։ 1944-1947 թվականներին Բելգիայի կառավարությունում ներկայացված էին նաև համայնքները։ Դեմոկրատական շարժման վերելքը, որը գլխավորում էին համայնքները, Բելգիայի կառավարող շրջաններին ստիպեց իրականացնել մի շարք բարենորոգումներ (1947 թվականի սոցիալական ապահովագրության օրենքը, կանանց ընտրական իրավունք տրամադրելը և այլն)։

1947 թվականի մարտին կոմունիստները հարկադրված դուրս եկան կառավարությունից։ 1950 թվականի հուլիսին, Լեոպոլդ III-ի՝ Բելգիա վերադառնալու կապակցությամբ (1950 թվականի օգոստոսին թագավորական գահը հանձնեց իր որդուն՝ Բոդուենին), տեղի ունեցավ աշխատավորների համատեղ գործադուլ, որին մասնակցեց 500 հազար մարդ։

Բելգիայի գաղութների անկախացում և ազգային հարց խմբագրել

Աֆրիկայում ծավալվող ազգային-ազատագրական պայքարը Բելգիային ստիպեց անկախություն տալ Կոնգոյին (1960) և Ռուանդա-Ուրունդիին (1962)։ Սակայն բելգիական գաղութարարները Կոնգոյի Հանրապետությունում (հռչակվեց 1960 թ.-ին) հրահրեցին արյունահեղ ընդհարումներ և վարում էին երկրի անդամահատման քաղաքականություն։ Կոնգոյի ճգնաժամի հետևանքով Բելգիայում ստեղծվեց ներքաղաքական անկայուն դրություն։ Միմյանց փոխարինող կառավարություններն ընդունում էին հակադեմոկրատական օրենքներ։

Բելգիայում սրվեց նաև ազգային հարցը, որը կառավարական երկարատև ճգնաժամի պատճառ դարձավ։ 1968 թվականի հունիսին կաթոլիկներից և սոցիալիստներից կազմվեց կառավարություն Գ․ էյսկենսի գլխավորությամբ։

 
ՆԱՏՕ֊ի անդամ երկրները. Բելգիան այս կառույցին է անդամակցել 1949 թվականին

Բելգիան ՄԱԿ-ի անդամ է 1945 թվականից, 1949 թվականին՝ ՆԱՏՕ մասնակից։ 1950 թվականին Բելգիայի և ԱՄՆ-ի միջև կնքվեց «ռազմական օգնության» համաձայնագիր։ 1955 թվականին բելգիական խորհրդարանը հավանություն տվեց Փարիզի համաձայնագրերին և Բելգիան միացավ Արևմտա-եվրոպական դաշինքին։

Բելգիան Քարածխի և պողպատի եվրոպական միավորման (1951 թվականից), «Ընդհանուր շուկայի» (1957 թվականից) մասնակից է։ 1964 թվականին Բելգիան հրաժարվեց ՆԱՏՕ-ի բազմակողմանի միջուկային ուժերի ստեղծմանը մասնակցելուց, բայց իր տարածքը տրամադրեց Ֆրանսիայից հեռացած ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարության շտաբը և ՆԱՏՕ-ի խորհուրդը տեղավորելու համար (1967ԱՄՆ-ից Բելգիան տեղափոխվեց ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն (1967

1969-1970 թվականներին Բելգիայի կառավարությունը բազմիցս հանդես եկավ Եվրոպայի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծման, մասնավորապես համաեվրոպական խորհրդակցություն հրավիրելու օգտին։

Պետական կարգ խմբագրել

 
Բելգիայի ներկայից արքայազն Ֆիլիպ I֊ը

Բելգիան սահմանադրական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1831 թվականին։ Պետության գլուխը՝ թագավորը, ձևականորեն օժտված է լայն լիազորություններով, սակայն դրանք իրականացնում է կառավարությունը)։ Օրենսդրական իշխանությունն իրականացնում է երկպալատ (ներկայացուցիչների պալատ և սենատ) խորհրդարանը։

1969 թվականից ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը։ Յուրաքանչյուր նահանգի բնակչություն 4 տարի ժամանակով ընտրում է նահանգային խորհուրդ, որի գործադիր մարմինը՝ մշտական պատգամավորությունը, գլխավորում է նահանգապետը։

Բելգիայի վարչական բաժանման ստորին միավորներում՝ համայնքներում, 6 տարի ժամանակով ընտրվում է համայնքային խորհուրդ, որի գործադիր մարմնին՝ ավագների կոլեգիային, բուրգոմիստրի գլխավորությամբ, նշանակում են կենտրոնական իշխանությունները։

Բելգիայի դատական բարձրագույն մարմինը վճռաբեկ դատարանն է։ Կան նաև ապելյացիոն դատարաններ։ Ամբողջ երկիրը բաժանված է 26 դատական շրջանների, որոնցից յուրաքանչյուրում կազմված է առաջին ատյանի դատարան։ Գլխավոր քաղաքներում գործում են առևտրական դատարաններ։ Բոլոր դատավորներին նշանակում է թագավորը՝ ցմահ։

Աշխարհագրություն խմբագրել

 
Բելգիան քարտեզի վրա
 
Անտվերպեն՝ Ֆլանդրիա տարածաշրջանի մայրաքաղաքը
 
Նամյուր՝ Վալոնիա տարածաշրջանի մայրաքաղաքը
 
Բրյուսել՝ Բելգիայի մայրաքաղաքը

Բելգիան Եվրոպայում գտնվող փոքր երկիր է, նրա տարածքը գրեթե հավասար է Հայաստանի տարածքին։ Ավտոմեքենայով կարելի է չորս-հինգ ժամում կտրել-անցնել նրա մի ծայրից մյուսը։

Բելգիայի տարածքը տարբեր ժամանակներում պատկանել է Ֆրանսիային, Գերմանիային, Իսպանիային, Ավստրիային և Հոլանդիային։ Բելգիան անկախ պետություն է դարձել 1830 թվականին միայն։

Բելգիայում ապրում են երկու ազգեր՝ վալոնները և ֆլամանդացիները։

Կլիմա խմբագրել

Բելգիան ընկած է Հյուսիսային ծովի ափին։ Ծովից փչող խոնավ քամիները մեղմացնում են ձմեռային ցուրտն ու ամառային շոգը։ Գետերը չեն սառչում։ Ձմռանը մեծ մասամբ ամպամած է, մառախլապատ, ամռանը զով է, հաճախ տեղում են հորդ անձրևներ։ Ծովափից դեպի երկրի խորքը հարթավայր է ձգվում։ Այն հատում են գետերն ու ջրանցքները, որոնց երկայնքով բարդիներ են աճում։ Շուրջը մուգ կանաչ մարգագետիններ են, արածում են կովերի նախիրներ։ Այնուհետև հարթավայրն սկսում է բարձրանալ և վերածվել բլրաշատ տեղանքի։

Երկրի հարավում, սահմանի մոտ, հարթավայրը փոխակերպվում է անտառապատ լեռների։ Կենտրոնական Բելգիան պատված է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, գետերի և ջրանցքների խիտ ցանցով, որոնց շուրջը եռում է կյանքը։ Այստեղ արդյունահանում են քարածուխ, ծխնելույզներից ծուխ են արձակում խոշոր գործարաններն ու ֆաբրիկաները, և երկինքը պայծառ օրերին անգամ հաճախ մշուշապատվում է։ Գետահովիտների երկայնքով գրեթե անընդմեջ ձգվում են քաղաքներն ու ավանները։

Բնակչություն խմբագրել

Խտությամբ Բելգիան գրավում է առաջին տեղերից մեկը (1 կմ² վրա՝ 550 մարդ)։ Ըստ ազգային կազմի` բաժանվում է ֆլամանդացիների (մոտ 5, 5 մլն) և վալոնների (մոտ 4 մլն, 1970)։ Ապրում են նաև գերմանացիներ, հրեաներ և այլք։

Պետական լեզուներն են՝ նիդեռլանդերենը (ֆլամանդերեն), ֆրանսերեն (վալոնները խոսում են ֆրանսերեն) և գերմաներենը։ Բնակչության մեծ մասը կաթոլիկ է, պաշտոնական տոմարը՝ Գրիգորյան։ Բնակչության դինամիկային բնորոշ է դանդաղ աճը (1968 թ.-ին 1000 բնակչին՝ 2 մարդ)։ Տնտեսական ակտիվ բնակչությունը 3,8 միլիոն է (1968), քաղաքային բնակչությունը՝ 2/3-ից ավելին։

Մեծ քաղաքներն են Բրյուսելը, Անտվերպենը, Լիեժը, Գենտը, Շառլերուան, Լյովենը, Բրյուգգեն։

Արդյունաբերություն խմբագրել

Բելգիան արտադրում է թուջ, պողպատ, պղինձ, ավտոմոբիլներ, հաստոցներ, քիմիկատներ, ապակի, գործվածքներ, գորգեր։ Այդ ապրանքներով Բելգիան առևտուր է անում բազմաթիվ երկրների հետ։ Բելգիացիները շատ աշխատանք են կատարում նաև գյուղատնտեսության մեջ։ Նրանք մշակում են հացահատիկ, կարտոֆիլ, բանջարեղեն։

Երկրում բուծում են կովերի այնպիսի ցեղեր, որոնք առատ կաթ են տալիս։

Հայ-բելգիական հարաբերություններ խմբագրել

Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի մարտի 10-ին։

2009 թվականի մայիսի 26-ին Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ավետ Ադոնցը։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.belgium.be/en/about_belgium/government/federale_staat
  2. 2,0 2,1 https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/be.html
  3. http://www.traveldir.org/belgium/
  4. 4,0 4,1 Statbel
  5. https://www.belgium.be/en/about_belgium/country/belgium_in_nutshell/symbols/coats_of_arms
  6. https://www.belgium.be/en/about_belgium/country/history/belgium_from_1830Federal Government of Belgium.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Nationale feestdagen in België
  8. Central Intelligence Agency The World FactbookWashington, D.C.: Central Intelligence Agency, U.S. Government Printing Office, 1981. — ISSN 0277-1527; 1553-8133
  9. Human Development ReportUNDP, 2022.
  10. Leclerc, Jacques, membre associé du TLFQ (2007 թ․ հունվարի 18). «Belgique • België • Belgien—Région de Bruxelles-Capitale • Brussels Hoofdstedelijk Gewest». L'aménagement linguistique dans le monde (French). Host: Trésor de la langue française au Québec (TLFQ), Université Laval, Quebec. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 18-ին. «C'est une région officiellement bilingue formant au centre du pays une enclave dans la province du Brabant flamand (Vlaams Brabant)»{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
    * «About Belgium». Belgian Federal Public Service (ministry) / Embassy of Belgium in the Republic of Korea. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 21-ին. «the Brussels-Capital Region is an enclave of 162 km2 within the Flemish region.»
    * «Flanders (administrative region)». Microsoft Encarta Online Encyclopedia. Microsoft. 2007. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 21-ին. «The capital of Belgium, Brussels, is an enclave within Flanders.»
    * McMillan, Eric (1999 թ․ հոկտեմբեր). «The FIT Invasions of Mons» (PDF). Capital translator, Newsletter of the NCATA, Vol. 21, No. 7, p. 1. National Capital Area Chapter of the American Translators Association (NCATA). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 21-ին. «The country is divided into three autonomous regions: Dutch-speaking Flanders in the north, mostly French-speaking Brussels in the center as an enclave within Flanders and French-speaking Wallonia in the south, including the German-speaking Cantons de l'Est
    * Van de Walle, Steven, lecturer at University of Birmingham Institute of Local Government Studies, School of Public Policy. «Language Facilities in the Brussels Periphery». KULeuven—Leuvens Universitair Dienstencentrum voor Informatica en Telematica. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 21-ին. «Brussels is a kind of enclave within Flanders—it has no direct link with Wallonia.» {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. The German-speaking Community at Belgium.be
  12. «The German-speaking Community». The German-speaking Community. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 5-ին. The (original) version in German language (already) mentions 73,000 instead of 71,500 inhabitants.
  13. Morris, Chris (2005 թ․ մայիսի 13). «Language dispute divides Belgium». BBC News. Վերցված է 2007 թ․ մայիսի 8-ին.
  14. Petermann, Simon, Professor at the University of Liège, Wallonia, Belgium—at colloquium IXe Sommet de la francophonie—Initiatives 2001—Ethique et nouvelles technologies, session 6 Cultures et langues, la place des minorités, Bayreuth (2001 թ․ սեպտեմբերի 25). «Langues majoritaires, langues minoritaires, dialectes et NTIC» (French). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Haß, Torsten, Head of the Fachhochschule (University of Applied Sciences) of Kehl Library, Kehl, Germany (2003 թ․ փետրվարի 17). «Rezension zu (Review of) Cook, Bernard: Belgium. A History ISBN 0-8204-5824-4» (German). FH-Zeitung (journal of the Fachhochschule). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 24-ին. «die Bezeichnung Belgiens als „the cockpit of Europe" (James Howell, 1640), die damals noch auf eine kriegerische Hahnenkampf-Arena hindeutete»{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)—The book reviewer, Haß, attributes the expression in English to James Howell in 1640. Howell's original phrase "the cockpit of Christendom" became modified afterwards, as shown by:
    * Carmont, John. «The Hydra No.1 New Series (November 1917)—Arras And Captain Satan». War Poets Collection. Napier University's Business School. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 24-ին.—and as such coined for Belgium:
    * Wood, James (1907). «Nuttall Encyclopaedia of General Knowledge—Cockpit of Europe». Վերցված է 2007 թ․ մայիսի 24-ին. «Cockpit of Europe, Belgium, as the scene of so many battles between the Powers of Europe.» (See also The Nuttall Encyclopaedia)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 354