Բելա Ենբախ (գերմ.՝ Béla Jenbach, ապրիլի 1, 1871(1871-04-01)[1][2][3][…], Միշկոլց, Miskolc District, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա[4] - հունվարի 21, 1943(1943-01-21)[1][2][3], Վիեննա, Նացիստական Գերմանիա[4]), ավստրո-հունգարացի դերասան, օպերետային լիբրետիստ, սցենարիստ։ Իրական անունը՝ Բելա Յակոբովիչ։ Հայտնի է որպես Իմրե Կալմանի և Ֆրանց Լեհարի օպերետների լիբրետոյի հեղինակ կամ համահեղինակ, ներառյալ հայտնի «Չարդասի թագուհին» («Սիլվա»)։ Մասնակցել է նաև իր օպերետների և կատակերգությունների 14 ադապտացիաների ստեղծմանը։ Ի պատիվ Ջենբախի անվանակոչվել է Վիեննայի Հիտցինգ թաղամասի Ջենբախգասե փողոցը (1955)։

Բելա Ենբախ
Ծնվել էապրիլի 1, 1871(1871-04-01)[1][2][3][…]
ԾննդավայրՄիշկոլց, Miskolc District, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա[4]
Մահացել էհունվարի 21, 1943(1943-01-21)[1][2][3] (71 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Նացիստական Գերմանիա[4]
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունլիբրետիստ, դերասան և գրող
 Béla Jenbach Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հունգարիայում, հրեական ընտանիքում։ 18 տարեկանում եկել է Վիեննա։ Առաջին մի քանի ամիսների ընթացքում խոսքի դասեր է վերցրել իր առոգանությունը շտկելու համար։ Դրանից հետո ընդունվել է Վիեննայի Բուրգ թատրոնի թատերախումբ և փոխել ազգանունը՝ դառնալով Ենբախ։

Ամուսնացել է դերասանուհի Աննա Բրանդշտետերի հետ, նրանք ունեցել են դուստր՝ Լիդիան։ Դժգոհ լինելով սովորական դերասանի ցածր վաստակից՝ Ենբախը սկսեց գրել օպերետների լիբրետոն և շուտով ձեռք բերեց առաջին կարգի դրամատուրգ-լիբրետիստի համբավ։ Համբավն ամրապնդվեց «Կսարդասի թագուհու» (1915) մեծ հաջողությունից հետո։ Ենբախը 1920-ականներին գրել է չորս լիբրետո՝ Ֆրանց Լեհարի օպերետների համար։

Նացիստների ժամանակաշրջանում, երբ հրեաների որս է ծավալվել, Ենբախը թաքնվել է Վիեննայի Կաունիցգասեի մոտ գտնվող նկուղում։ Երեք տարի այս բանտում գտնվելուց հետո նրա մոտ ախտորոշվել է ստամոքսի քաղցկեղ։

 
Բելա Ենբախի գերեզմանը

Ենբախը մահացել է 1943 թվականի հունվարի 21-ին։ Նրա կինը ողջ է մնացել նրանից ընդամենը ութ օր։ Նույն թվականին Մինսկի գետտոյում մահացել է նրա քույրը՝ Իդա Ենբախը։ Նրանք թաղված են Մաչլայնիսդորֆ բողոքական գերեզմանատանը։

Ստեղծագործություն խմբագրել

Օպերետներ խմբագրել

  • Կյունեկեի։Der lila Domino, 1912, Էմերիկ ֆոն Գատտիի հետ (Charles Cuvillier).
  • Ein Tag im Paradies, 1913, Լեո Շտայնի հետ, երաժշտությունը՝ Էդմունդ Էյսլերի,
  • Չարդաշի թագուհի (Die Csárdásfürstin), 1915, Լեո Շտայնի հետ[4], երաժշտությունը՝ Իմրե Կալմանի,
  • Հոլանդուհին (Das Hollandweibchen), 1920, Լեո Ստայնի հետ, երաժշտությունը՝ Իմրե Կալմանի,
  • Կապույտ մազուրկա (Die Blaue Mazur), 1920, 1925, Պաուլ Կնեպլերի հետ, երաժշտությունը՝ Ֆրանց Լեգարի,
  • Կլո-Կլո, 1924, երաժշտությունը՝ Ֆրանց Լեգարի,
  • Պագանինի (Paganini), 1925, Պաուլ Կնեպլերի հետ, երաժշտությունը՝ Ֆրանց Լեգարի,
  • Ցարևիչ (Der Zarewitsch), 1927, Հայնց Ռայխերտի հետ; երաժշտությունը՝ Ֆրանց Լեհարի,
  • Die Fahrt in die Jugend, 1933, Լյուդվիգ Հրշֆելդի հետ, երաժշտությունը՝ Էդուարդ

Կատակերգություն խմբագրել

  • Der Herr ohne Wohnung, 1913 (Ռուդոլֆ Օստերայխերի հետ)

Գրականություն խմբագրել

  • H. Giebisch, L. Pichler, K. Vancsa (editor). Kleines österreichisches Literaturlexikon. Brüder Hollinek, Vienna 1948.
  • Felix Czeike. Historisches Lexikon Wien[de]. volume 3. Kremayr & Scheriau, Vienna 1994.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #128636335 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելա Ենբախ» հոդվածին։