Բեթ Հենլի (անգլ.՝ Elizabeth Becker Henley, մայիսի 8, 1952(1952-05-08)[1][2][3], Ջեքսոն), ամերիկացի դերասանուհի, դրամատուրգ և սցենարիստ։

Բեթ Հենլի
Ծնվել էմայիսի 8, 1952(1952-05-08)[1][2][3] (72 տարեկան)
ԾննդավայրՋեքսոն
ԿրթությունՀարավային մեթոդիստական համալսարան, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան և Murrah High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, դրամատուրգ և գրող
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Էլիզաբեթ Հենլին ծնվել է 1952 թվականի մայիսի 8-ին, Միսսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում։ Նրա ծնողներն էին իրավաբան Չարլի Բոյսը և դերասանուհի Էլիզաբեթ Ժոզեֆին Հենլին։ Հենլին հաճախել է Ջեքսոնի Մուրրահ ավագ դպրոց, որտեղ եղել է դերասանական խմբի անդամ[5]։ Քոլեջում ուսանելու տարիներին Հենլին ավարտել է իր առաջին մեկ գործողությամբ` «Ես կապույտ եմ» պիեսը։ 1974 թվականին բակալավրի աստիճանով ավարտել է Մեթոդաբանության հարավային համալսարանը[6]։ 1975-1976 թվականներին դրամատուրգիա է դասավանդել Իլինոիսի համալսարանում և Դալլասի փոքրամասնությունների խաղացանկային թատրոնում[5]։

1976 թվականին Հենլին տեղափոխվել է Լոս Անջելես և սկսել է աշխատել իր «Սրտի հանցագործություններ» դրամայի վրա[5]։

Երկար տարիներ հանդիպել է դերասան, գրող և ռեժիսոր Ստեֆան Տոբոլովսկու հետ, ում հանդիպել է դեռ ուսանող տարիներին։ Նրանց հարաբերություններն ավարտվել են 1988 թվականին[7]։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Բեթ Հենլին 1981 թվականին պարգևատրվել է Պուլիցերյան մրցանակով` «Սրտի հանցագործությունները» լավագույն դրամատիկական պիեսի համար։ Այդ պիեսը առաջադրվել է նաև Թոնի մրցանակի։

Բեթ Հենլիի` «Սրտի հանցագործությունները» ֆիլմի համար գրված սցենարն առաջադրվել է է «Օսկար» մրցանակ` Լավագույն ադապտացված սցենար անվանակարգում։

2009 թվականին Բեթ Հենլիի «Սրտի հանցագործությունները» պիեսը «Սրտի գաղնիքները» անվանումով բեմադրել է ռեժիսոր Սերգեյ Ստեբյուկը` Սարատովի ակադեմիական թատրոնի բեմում[8]։

Պիեսներ խմբագրել

  • 1978` Սրտի հանցագործություններ (անգլ.՝ Crimes of the Heart)

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1984` Լրացուցիչ հերթափոխ/Swing Shift (դերասանուհի)
  • 1986` Իրական պատմություններ/True Stories (սցենարիստ)
  • 1986` Սրտի հանցագործություններ/Crimes of the Heart (սցենարիստ)
  • 1986` Ոչ ոք հիմար չէ/Nobody’s Fool (սցենարիստ)
  • 1989` Միսս Հրավառություն/Miss Firecracker (սցենարիստ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/218
  5. 5,0 5,1 5,2 Andreach, Robert (2006). Understanding Beth Henley. Columbia, South Carolina: University of South Carolina. 1-57003-639-X
  6. Andreach, Robert (2006). Understanding Beth Henley. Columbia, South Carolina: University of South Carolina. 1-57003-639-X. page 8.
  7. Stephen Tobolowsky.The Dangerous Animals Club, 2012, pp. 98, 102 and 139, Simon & Schuster 978-1-4516-3315-3
  8. Саратовский театр драмы. Спектакли театра. «Сердечные тайны» Արխիվացված 2009-04-15 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել