Բեթթի Աբա

նիգերիացի լրագրող, հեղինակ, կանանց ևերեխաների իրավունքների ակտիվիստ

Բեթթի Աբա (անգլ.՝ Betty Abah, մարտի 6, 1974(1974-03-06), Օտուրկպո, Բենուեի Զուտ Արժեքը, Նիգերիա), նիգերիացի լրագրող, հեղինակ, երեխաների և կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ։ Լագոսում հիմնադրել է աղջիկ երեխաների իրավունքների CEE-HOPE հասարակական կազմակերպությունը և հանդիսանում է այդ կազմակերպության գործադիր տնօրենը։

Բեթթի Աբա
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1974(1974-03-06) (50 տարեկան)
ԾննդավայրՕտուրկպո, Բենուեի Զուտ Արժեքը, Նիգերիա
Քաղաքացիություն Նիգերիա
ԿրթությունԼագոսի համալսարան և Կալաբարի համալսարան
Գիտական աստիճանմագիստրոս[1]
Մասնագիտությունլրագրող, հեղինակ և երեխաների իրավունքների ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Betty Abah Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բեթթի Աբան ծնվել է 1974 թվականին Նիգերիայի Բենուե նահանգի Օտուրկպո քաղաքում։ Անգլերեն լեզու և գրականություն է ուսանել Կալաբարի համալսարանում, անգլերեն գրականության մագիստրատուրա՝ Լագոսի համալսարանում։

Աշխատել է Մակուրդի քաղաքի «The Voice Newspaper» թերթում, այնուհետև՝ «Newswatch» և «Tell Magazine» թերթերում և ամսագրերում, նախքան Alfred Friendly Press կրթաթոշակով որպես գիտաշխատող աշխատանքի է անցել «Rocky Mountain News»-ում[2]։ Որպես լրագրող աշխատել է «The Voice Newspaper», «Newswatch», «Tell Magazine» թերթերում և ամսագրերում։ Հեղինակել է «Կոտրված շղթաների ձայնը», «Գնա՛, պատմի՛ր մեր թագավորին» և «Բազմությունների մայրը» ստեղծագործությունները[3][4]։ Նախքան 2013 թվականին CEE-HOPE հասարակական կազմակերպությունը հիմնադրելը, աշխատել է Շրջակա միջավայրի իրավունքների գործողություն, Նիգերիայի բարեկամները կազմակերպությունում։

Ակտիվիզմ խմբագրել

Աբան ներգրավված է եղել մարդու իրավունքների ոտնահարման պաշտպանության տարբեր դեպքերում, այդ թվում Չիբոկեում Բոկո հարամի կողմից աղջիկների առևանգման դեմ քարոզարշավը, Նիգեր դելտայի կանանց բնապահպանական իրավունքների արշավները, երեք կանանց խոշտանգումների դեպքը, Էսե Ռիտա Օրորուի առևանգման դեպքը և այլն[4]։

Պարգևներ, մրցանակներ, կոչումներ խմբագրել

Բեթթի Աբայի մրցանակները[5][6][7],
Տարի Դաս Կատեգորիա Պարգևատրող մարմին
2001 Պետական պարգև Համայնքային ծառայություն Նիգերիայի ազգային երիտասարդական կորպուս
2003 Տարվա թղթակից Լրագրություն Նիգերիայի ազգային մեդիա մրցանակ
2006 Անդամ Փորձառություն Ալֆրեդ Ֆրենդլի հիմնադրամ, ԱՄՆ
2006 Անդամ Լրագրություն The Knight Journalism Press կրթաթոշակ, ԱՄՆ
2006 Անդամ Լրագրություն Կայզեր ընտանիքի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կրթաթոշակ, ԱՄՆ
2008 Հանուն երեխաների հանդես եկող տարվա լրագրող Լրագրություն Մեդիա գերազանցություն
2010 Մասնակցություն Զարգացման ծրագիր Գլոբալ ծխախոտային զարգացման ծրագիր
2012 Պատվավոր հիշատակում Գրական մրցանակ Նիգերիայի գրողների միություն
2014 Պատվավոր հիշատակում Լրագրություն Wole Soyinka հետաքննող լրագրության մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://sustyvibes.com/interview-with-betty-abah-how-to-start-and-scale-an-ngo-in-nigeria/
  2. «Nigerian Women Bear the Curse of Oil». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  3. «JOURNALIST, BETTY ABAH BRINGS MULTIMEDIA TO POETRY».
  4. 4,0 4,1 «A word is enough for the wise! Interview with Betty Abah, Environmental Rights Action - Enanga». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  5. Dame Awards. «The Child Friendly Reporting». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  6. Voice of America. «Three Africans Chosen for U.S. Press Fellowships». Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  7. Tobore Ovuoire. «PREMIUM TIMES reporters honoured at Wole Soyinka Journalism Awards». Premium Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.