Բեգոնյա Վարգաս
Բեգոնյա Վարգաս (իսպ.՝ Begoña Vargas, դեկտեմբերի 18, 1999, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դերասանուհի և պարուհի։
Բեգոնյա Վարգաս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 18, 1999 (24 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն՝ | Իսպանիա |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, մոդել և պարուհի |
IMDb։ | ID 9603580 |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1999 թվականի դեկտեմբերի 18-ին՝ Մադրիդում[1][2]։ 10 տարեկան հասակում սկսել է սովորել Լոեչեսի պարի դպրոցում, որից հետո սկսել է նաև զբաղվել դերասանական արվեստով[3]։ Վարգասը որպես հյուր կերպար իր հեռուստատեսային դեբյուտը կատարել է «Բժշկական կենտրոն» հեռուստասերիալում, նաև դերակատարմամբ հանդես է եկել «Paquita Salas»-ում, հեռուստատեսային բեկումնային դերը կատարել է «Այլ տեսարան» հեռուստասերիալում[4]։ Այնուհետև կատարել է գլխավոր դերերը «Boca Norte» և «Բարձր ծովեր» ֆիլմերում[5]։ Գեղարվեստական ֆիլմում իր դեբյուտը կատարել է 2020 թվականին նկարահանված «Մալասյանա փողոց 32» սարսափ ֆիլմում[6]։ 2020 թվականին միացել է Դանիել Մոնսոնի «Օրինազանցները» (Մարկոս Ռուիսի և Չեչու Սալգադոյի հետ գլխավոր դերերում) և Դանիել Կալպարսորոյի «Կենտավրոս» (Կառլոս Բարդեմի և Ալեքս Մոների հետ գլխավոր դերերում) ֆիլմերի դերասանական կազմին[7][8][9]։ 2021 թվականին միացել է Նեթֆլիքսի «Բարի գալուստ Էդեն» հեռուստասերիալի դերասանական կազմին և Movistar+-ի «Դրախտ» ֆանտաստիկ հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանին[10][11]։
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմ խմբագրել
Տարի | Անվանում | Դեր | Հղում |
---|---|---|---|
2020 թ | Մալասանա փողոց 32 | Ամպարո | [6] |
2021 թ | Օրինազանցները | Տերե | [5] |
2022 թ | Կենտավրոս | Նատալիա | [12] |
Հեռուստատեսություն խմբագրել
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ | Հղում |
---|---|---|---|---|
2018 | Այլ տեսարան | Ռոբերտա | [13] | |
2019 | Բոկա Նորտե | Անդրեա | Հիմնական | [14] |
Բարձր ծովեր | Վերոնիկա դե Գարսիա | Հիմնական | [15] | |
2022–2023 | Բարի գալուստ Էդեն | Բել | Հիմնական | [16] |
2022 | Դրախտ | Էվելին | Հիմնական։ Ներկայացված է 2-րդ եթերաշրջանում | [10] |
2023-ներկա | Բեռլին | Քեմերոն | Հիմնական | [17] |
Պարգևատրումներ խմբագրել
Տարի | Մրցանակ | Կարգավիճակ | Աշխատանք | Արդյունք | Հղում |
---|---|---|---|---|---|
2022 թ | Գաուդիի 14-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն դերասանուհի | Օրինազանցներ | Առաջադրված | [18] |
Դերասանների և դերասանուհիների միության 30-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասանուհի | Առաջադրված | [19] | ||
Պլատայի 72-րդ ֆոտոգրամաներ | Լավագույն կինոդերասանուհի | Առաջադրված | [20] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Puig, Lucía (2022 թ․ ապրիլի 20). «Begoña Vargas, la actriz que creció con los Serrano y ahora estrena serie en Netflix». Los 40.
- ↑ Lubillo, Paloma (2020 թ․ մայիսի 2). «Begoña Vargas: Una nueva mirada». Elle.
- ↑ Mata, Paula (2021 թ․ հոկտեմբերի 11). «Begoña Vargas fuera del plató: bailes virales, solidaria y llena de proyectos». Vanitatis. El Confidencial.
- ↑ Mullor, Mireia (2021 թ․ հոկտեմբերի 10). «Quién es Begoña Vargas, la revelación de 'Las leyes de la frontera'». Fotogramas.
- ↑ 5,0 5,1 «Quién es Begoña Vargas, la revelación de 'Las leyes de la frontera'». Fotogramas (եվրոպական իսպաներեն). 2021 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.
- ↑ 6,0 6,1 Broncano, Carmen (2020 թ․ հունվարի 16). «El reparto de 'Malasaña 32' nos cuenta sus experiencias paranormales». ecartelera.
- ↑ Zamora, Andrea (2020 թ․ սեպտեմբերի 3). «Comienza el rodaje de 'Las leyes de la frontera', lo nuevo de Daniel Monzón». Sensacine.
- ↑ «Quién es Begoña Vargas, la joven actriz de 21 años con papel protagonista en la nueva película de Daniel Monzón». 20minutos.es. 2021 թ․ հոկտեմբերի 11.
- ↑ Silvestre, Juan (2020 թ․ նոյեմբերի 17). «'Centauro': Daniel Calparsoro rueda con Álex Monner su nueva película para Netflix». Fotogramas.
- ↑ 10,0 10,1 Herrera, Nuria (2021 թ․ հուլիսի 27). «'Paraíso': Álvaro Mel y Begoña Vargas fichan por la temporada 2 de la serie de Movistar+». Diez Minutos.
- ↑ Herruzo Martínez, Ignacio (2021 թ․ փետրվարի 23). «'Bienvenidos al Edén': Netflix rueda su nueva serie con Amaia Salamanca, Berta Vázquez y Ana Mena». Diez Minutos.
- ↑ Loftus, Johnny (2022 թ․ հունիսի 15). «Stream It Or Skip It: 'Centauro' on Netflix, Where A Motorcycle Rider Is Forced To Become A High-Risk Drug Courier». decider.com.
- ↑ «Begoña Vargas, el icono de 'La otra mirada'». La Razón. 2018 թ․ հուլիսի 16.
- ↑ «'Boca Norte', la nueva serie de Playz, baila a ritmo de trap». El Periódico. 2019 թ․ հունվարի 24.
- ↑ Morales, Ana (2019 թ․ սեպտեմբերի 30). «El diario de belleza de Begoña Vargas». Vogue.
- ↑ «"Bienvenidos a Edén": primer tráiler y fotos de la serie de Netflix con Belinda». El Comercio. 2022 թ․ մարտի 3.
- ↑ Roxborough, Scott (2022 թ․ սեպտեմբերի 28). «Netflix Unveils Cast of 'Money Heist' Spinoff 'Berlin'». The Hollywood Reporter.
- ↑ «Los Gaudí encumbran a Neus Ballús y Clara Roquet por 'Sis dies corrents' y 'Libertad'». Cine con Ñ. 2022 թ․ մարտի 7.
- ↑ Aller, María (2022 թ․ մարտի 15). «Premios Unión de Actores 2022: 'El buen patrón' arrasa entre los premiados». Fotogramas.
- ↑ Silvestre, Juan (2022 թ․ ապրիլի 3). «Fotogramas de Plata 2021: todos los premiados». Fotogramas.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեգոնյա Վարգաս» հոդվածին։ |