«Բաց գիրք» (ռուս.՝ «Открытая книга»), 1973 թվականի խորհրդային երկսերիանոց գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Ֆետինը «Լենֆիլմ» կինոստուդիայում Վենիամին Կավերինի համանուն վեպի հիման վրա[1]։

Բաց գիրք
ռուս.՝ Открытая книга
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1973
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Ֆետին
Սցենարի հեղինակՎենիամին Կավերին
ՕպերատորԵվգենի Շապիրո
ԵրաժշտությունՎասիլի Սոլովյով-Սեդոյ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաց գիրք (այլ կիրառումներ)

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսուհին գյուղացի աղջիկ Տանյան է, հետագայում՝ պրոֆեսոր Տատյանա Վլասենկովան (նրա իրական նախատիպը Զինաիդա Երմոլևան է), որը կատարել է պենիցիլինի գյուտը։ Ֆիլմի գործողություններն սկսվում են նախքան Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը գավառական Լոպախին քաղաքում, որտեղ նա ծանոթանում և մտերմանում է հետաքրքիր ընտանիքի հետ։ Ընտանիքի ղեկավարը՝ բժիշկ Պավել Պետրովիչ Լեբեդևը (իրական նախատիպ չունի), իր ամբողջ կյանքը հավատում էր բորբոսի բուժիչ հատկություններին և մահից հետո թողնում է բազմաթիվ գիտական գրքեր, որոնց ձեռքբերմանը Վլասենկովան նվիրում է իր կյանքի զգալի մասը։

Ֆիլմում մեծ ուշադրություն է դարձվում Վլասենկովայի անձնական հարաբերությունների զարգացմանը նույն ընտանիքի կրտսեր սերնդի՝ Դմիտրի և Անդրեյ եղբայրների հետ, որոնց նախատիպը Լև Զիլբերն է՝ Երմոլևայի ամուսինը, Վենիամին Կավերինի եղբայրը։

Դերերում խմբագրել

  • Լյուդմիլա Չուրսինա - Տատյանա Վլասենկովա
  • Անյա Ալեքսախինա - Տատյանա Վլասենկովան մանկության տարիներին
  • Վլադիսլավ Դվորժեցկի - Դմիտրի Լվով
  • Իգոր Դոբրյակով - Դմիտրի Լվովը երիտասարդության տարիներին
  • Ալեքսանդր Դեմյանենկո - Անդրեյ Լվով
  • Ֆեոդոր Նիկիտին - Պավել Պետրովիչ Լեբեդև
  • Լյուդմիլա Գուրչենկո - Գլաֆիրա
  • Վլադիսլավ Ստրժելչիկ - Կրամով
  • Իգոր Դմիտրիև - Ռաևսկի
  • Վացլավ Դվորժեցկի - Զաոզերսկի
  • Կոնստանտին Զլոբին - Նիկոլսկի
  • Լև Դուրով - Տանյայի հայրը
  • Էլեոնորա Շաշկովա - Լենա Բիստրովա
  • Նադեժդա Ռոմանինա - Մաշենկա
  • Եֆիմ Կոպելյան - Մաքսիմով
  • Լայմոնաս Նորեյկա - Վոլոդյա Լուկաշևիչ
  • Վ․ Կամնև - Նորկրոս
  • Օլեգ Եֆրեմով - Վիկտոր Մերզլյակով
  • Գերման Խովանով - Վիշնյակով
  • Լյուդմիլա Քսենոֆոնտովա - Մելկովա
  • Միխայիլ Խրաբրով - Սկրիպաչենկո

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Վենիամին Կավերին, Նատալյա Ռյազանցևա
  • Բեմադրությունը՝ Վլադիմիր Ֆետինի
  • Գլխավոր օպերատոր՝ Եվգենի Շապիրո
  • Գլխավոր նկարիչ՝ Սեմյոն Մալկին
  • Ռեժիսորներ՝ Վ. Ստեպանով, Գ. Չեռնյաև
  • Կոմպոզիտոր՝ Վ. Սոլովյով-Սեդոյ[2]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բաց գիրք» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Բաց գիրք» ֆիլմը kinopoisk.ru կայքում