Բաց բանտ (անգլ.՝ Open prison), բանտ, որտեղ կալանավորները բանտախցերը բաց են՝ առանց փականքի տակ լինելու, ինչի հետ միասին կալանավորներին վստահված է կատարել իրենց դատավճիռները հսկողության և տարածքի պաշտպանության նվազագույն մակարդակի պայմաններում։ Պատժի իրականացման ժամկետի ընթացքում կալանավորներին կարող է թույլատրվել տեղավորվել աշխատանքի։

Անգլիայի բաց բանտերից մեկը՝ HM Prison HatfieldՀարավային Յորքշիրում

Միացյալ Թագավորությունում, բաց բանտերը հաճախ հանդիսանում են փակ բանտերից տեղափոխված կալանավորների վերականգնման ծրագրի մաս[1]։ Բաց բանտերը կարող են լինել «ուսումնական բանտեր»՝ հանրության համար ցածր մակարդակի վտանգ ներկայացնող կալանավորների համար։

Իռլանդիայի Հանրապետությունում գոյություն ունի երկու բաց բանտ, ինչպես նաև «կիսաբաց» ուսումնական բանտ Դուբլինում։

Հասարակության և քաղաքականության որոշ ներկայացուցիչներ հաճախ քննադատում են բաց բանտի գաղափարը[2]։ Սակայն կալանավորները բաց բանտերում չեն վայելում բացարձակ ազատություն և կարող են լքել տարածքը միայն հստակ նպատակով, օրինակ, արտաքին աշխատանքի համար[3]։ Բաց բանտերից ելքի ռեժիմի վերաբերյալ Իռլանդիայում եղել են որոշ տարաձայնություններ[4]։

Հայտնի բաց բանտեր խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել