Բացարձակ պինդ մարմին, մեխանիկային երկրորդ հիմնարար օբյեկտը՝ նյութական կետից հետո։ Պինդ մարմն մեխանիկան լիովին համապատասխանում է նյութական կետի մեխանիկայի հետ, բայց ունի իր հատուկ հասկացությունները և սեփական բովանդակությունը, որոնք ձևավորվել են պինդ մարմնի մոդելի սահմաններում և ունեն մեծ գործնական հետաքրքրություն և անհրաժեշտություն։

Ինքնաթիռն ունի 3 համընթաց և 3 պտտական ազատության աստիճան։

Հիմական սահմանումներ խմբագրել

Գոյություն ունի բացարձակ պինդ մարմնի մի քանի սահմանում։

  1. Բացարձակ պինդ մարմին կոչվում է այն մարմինը, որի ցանկացած 2 կետը միացնող հատվածի երկարությունը շարժման ընթացքում մնում է անփոփոխ[1]։
  2. Բացարձակ պինդ մարմինը մեխանիկական համակարգ է, որը ունի միայն համընթաց և պտտական ազատության աստիճան։ Պնդություն նշանակում է, որ մարմինը չի կարող դեֆորմացվել, այսինքն, այդ մարմնին՝ բացի համընթաց և պտտական կինետիկ էներգիան, այլ էներգիա չի կարող հաղորդվել։
  3. Բացարձակ պինդ մարմինը համակարգ է,որի կետերի համար տեղի ունի   и  . Այս հասկացությունը իրենից ներկայացնում է պինդ մարմնի մաթեմատիկական մոդելը։

Եռաչափ տարածության մեջ ազատ բացարձակ պինդ մարմինը ունի 6 ազատության աստիճան, որոնցից 3 համընթաց և 3 պտտական[2]։ Բացառություն է կազմում երկատոմ մոլեկուկը, այդ համակարգը ունի ընդամենը 2 պտտական ազատության աստիճան։

Բացարձակ պինդ մարմին բնության մեջ գոյություն չունի, բայց, երբ դեֆորմացիան չնչին է, կարելի է մարմինը դիտարկել որպես բացարձակ պինդ մարմին։

Բացարձակ պինդ մարմինը ընդունելի չէ շատ արագ շարժումների կամ ուժեղ գրավիտացիոն դաշտերում։

Բացարձակ պինդ մարմնի կինեմատիկա խմբագրել

Շարժվող բացարձակ պինդ մարմնի կետերի արագությունների բաշխումը նկարագրում է Էյլերի թեորեմը[3]։ Արագությունների պրոյեկցիաների մասին Գրասհովի թեորեմը սովորոբար այսպես է ձևակերպվում։ «Պինդ մարմնի ցանկացած երկու կետի արագությունների պրոյեկցիաներիը, նրանց միացնող ուղղի վրա, հավասար են»[4]։

Բացարձակ պինդ մարմնի դինամիկա խմբագրել

Պինդ մարմնի դինամիկան լիովին որոշվում է նրա լրիվ զանգվածով, զանգվածների կենտրոնի դիրքով և իներցիայի թենզորով։ Զանգվածների տեղորոշման մանրամասները ոչ մի կերպ չեն անդրադառնում նրա շարժմանը, եթե որևէ ձևով պինդ մարմնի ներսում զանգվածները վերադասավորվեն, ապա զանգվածների կենտրոնի, իներցիայի թենզորը և շարժումը իրենց տեղն ու որակը չեն փոխում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Маркеев А. П. Теоретическая механика. — М.: Наука, 1990. — 416 с. — ISBN 5-02-014016-3
  • Павловский М. А., Акинфиева Л. Ю., Бойчук О. Ф.  Теоретическая механика. Статика. Кинематика. — Киев: Вища школа, 1989. — 351 с. — ISBN 5-11-001177-X

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 341