Բարսեղ Ասպիսակցի
Բարսեղ Ասպիսակցի, Արճիշեցի (ծննդյան և մահվան թվականները անհայտ), 15-16-րդ դարերի հայ գրիչ և տարեգիր։
Բարսեղ Ասպիսակցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | գրիչ և ժամանակագիր |
Գործունեություն խմբագրել
Ապրել և ստեղծագործել է Քաջբերունիքի Ասպիսակ գյուղում։ Սովորել է Մեծոփա վանքի դպրոցում, ուր նշանավոր գրիչներ Ազարիայի և Կարապետի մոտ հմտացել է գրչության արվեստում։ Ընդօրինակած ձեռագրերի հիշատակարաններն այնքան հարուստ են տեղեկություններով, որ հրատարակվել են որպես տարեգրություններ։ Ասպիսակից հայտնի են Ավետարաններ (1480 թվականի, Հալեպ, 1486 թվական, 1495 թվական, 1498 թվական, Իրան և այլն) և մեկ Շարակնոց (1488, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ․ H 1624 թվական)։
Ծանոթագրություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- Մանր ժամանակագրություններ (կազմող՝ Վ. Ա. Հակոբյան), հ. 1, Երևան, 1951։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 337)։ |