Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բարսեղ Աբովյան (1880, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1959), հայ դերասան։

Բարսեղ Աբովյան
Ծնվել է1880
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1959
Մասնագիտությունթատրոնի դերասան

Կենսագրություն խմբագրել

Բարսեղ Աբովյանը ծնվել է 1880 թվականին Թիֆլիսում։ Նախնական կրթությունն ստացել է Բաքվի Մարդասիրական ընկերության դպրոցում։ Սովորելու տարիներին որպես սիրողական դերասան մասնակցել է Սաֆրաստյան ամուսինների «Վարդան Մամիկոնյան» ներկայացմանը։ Մինչև 1902 թվականը խաղացել է Բաքու այցելած բոլոր հայկական խմբերի ներկայացումներին։ Սիրանույշի ձևավորած թատերախմբի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Շուշիում։

1903 թվականին Բաքվում Ա․ Շահխաթունու հետ ներկայացրել է «Սամվելը»։ 1904 թվականին կրկին Սիրանույշի թատերախմբի կազմում այցելել է Գանձակ, Ալեքսանդրապոլ, Երևան, Կարս, Բաթում։ 1906 թվականին Թիֆլիսում ձևավորվել է նոր մեծ թատերախումբ (Սիրանույշ, Ավետյան, Զարիֆյան, Ալիխանյան, Ստեփանյան, Բերոյան և այլն), որի կազմում էր նաև Աբովյանը։ Թատերախումբը ներկայացումներով հանդես է եկել Կովկասի տարբեր քաղաքներում։

1907 թվականին խաղացել է Բաքվի Կուլտուրական միության նորաստեղծ թատերախմբում։ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո կովկասահայ խմբերի հետ մեկնել է Կոստանդնուպոլիս, որտեղից՝ Բուլղարիա, այնուհետև կնոջ՝ դերասանուհի Քնարիկի հետ այցելել է Օդեսա, Ռոստով, Արմավիր, Պյատիգորսկ, Բաքու։ Կարճ ժամանակ սովորել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում։ Վերադարձել է Կովկաս և խաղացել Բաքվում։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին մեկնել է Պարսկաստան, իսկ պատերազմից հետո՝ Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Հնդկաստան, որից հետո բնակություն է հաստատել Սիրիայում[1]։

Դերերը թատրոնում խմբագրել

Ներկայացում Դեր
Ավազակներ Շվայցեր
Դավաճանություն Սուլեյման խան
Հո՞ երթաս
Հին աստվածներ վանահայր
Երեկոյան շեփոր
Պատվի համար Էլիզբարով
Նամուս Բարխուդար և Ռուստամ
Ավազակներ Ֆրանց և Կարլ Մոոր
Չար ոգի Գիժ Դանիել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջ 14.