Բարջանճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդի դաշտում։

Գյուղ
Բարջանճ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Այլ անվանումներԲարբաչ, Բառջանճ, Բեռջենջ, Փարբունջ, Փարչանջ, Փարջանջ, Փերփեն
ԲԾՄ920±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Բարջանճ (Աշխարհ)##
Բարջանճ (Աշխարհ)

Անվանումներ խմբագրել

Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Բարբաչ, Բառջանճ, Բառջանջ, Բարեջան, Բարճանճ, Բարջանջ, Բեռչենջ, Բեռջենջ, Բերչենջ, Բերջենջ, Փարբունջ, Փարչանջ, Փարջանջ, Փարփանջ, Փարփին, Փերչենճ, Փերջենճ, Փերջենջ, Փերփեն։

Պատմություն խմբագրել

Ըստ ավանդություն գյուղը հիմնադրվել է վաղ քրիստոնեության ժամանակաշրջանում։ Այն ունեցել է 18 դարի վաղեմություն ունեցող հնություն։

Գյուղն ավերվել է 1895 թվականի ջարդերի և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Վերջինի ժամանակ այստեղի հայերը վերջնականապես տեղահանվել են։

Բնակչություն խմբագրել

1915 թվականին ուներ 3500 բնակիչ, որից 2000-ը հայեր, իսկ մնացածը՝ թուրքեր։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, այգեգործություն, արհեստներն ու առևտուրն էր։

XX դարում գյուղն ուներ բաղնիք, փուռ, 5 ջրաղաց, 2 ձավարաղաց, շուկա, 4 կոշկակարանոց, 4 վարսավիրանոց և տարբերր տեսակի ավելի քան 10 արհեստանոցներ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բարջանճն ուներ 2 եկեղեցի։ Մինը կառուցված էր 1840 թվականին, իսկ Ս. Փրկիչ եկեղեցին՝ XVI դարում։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ երկսեռ վարժարան, որը բացվել էր 1840 թվականին։ Գյուղի կրթությունը հսկում էր ԱՄՆ գաղթած բարջանճցի երիտասարդների 1891 թվականին հիմնած ուսումնասիրաց ընկերությունը, որը գործում է մինչև այժմ։

Վարչական բաժանում խմբագրել

Գյուղը բաժանված է եղել մի քանի թաղերի։ Տների մեծ մասը երկհարկանի էր։

Անվանի մարդիկ խմբագրել

Բարջանճում է ծնվել գրող Համաստեղը[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 634

Աղբյուրներ խմբագրել