Բարոն Մյունխհաուզեն (ֆիլմ, 1961)

«Բարոն Մյունխհաուզեն» (չեխ․՝ Baron Prášil), չեխոսլովակական անիմացիոն-խաղարկային ֆենտեզի ֆիլմ՝ ստեղծված 1961 թվականին[5] ռեժիսոր Կարել Զեմանի կողմից Գոտֆրիդ Ավգուստ Բյուրգերի «Բարոն Մյունխհաուզենի զարմանալի ճանապարհորդությունները ջրում և ցամաքում» վեպի մոտիվներով։ Ռեժիսորը սյուժեում ավելացրել է ժամանակակից մարդու՝ տիեզերագնաց Տոնիկին, և այդպիսով ֆիլմի հիմքում ընկած է 18-րդ դարի ազնվականի ու 20-րդ դարի երիտասարդ գիտնական-տեխնոկրատի ֆանտազիաների մրցակցությունը։

Բարոն Մյունխհաուզեն
չեխ․՝ Baron Prášil
ԵրկիրՉեխոսլովակիա
Ժանրֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ[1], ֆանտաստիկ ֆիլմ[1] և մուլտֆիլմ[1]
ՀիմքԲարոն Մյունհաուզենի զարմանալի ճանապարհորդությունների և արշավների մասին դեպի Ռուսաստան և Բարոն Մյունհաուզենի անսովոր ճանապարհորդությունները, արշավները և սպորտային արկածները
Թվական1962
Լեզուչեխերեն
ՌեժիսորԿարել Զեման[2][3]
Սցենարի հեղինակԿարել Զեման, Յիրի Բրդեչկա[1] և Յոզեֆ Կայնար[1]
ԴերակատարներՅանա Բրեյխովա[3], Միլոշ Կոպեցկի[1], Ռուդոլֆ Ելինեկ[1], Կարել Հյոգեր[1], Յան Վերիխ[1], Ռուդոլֆ Հրուշինսկի[1], Էդուարդ Կոհոութ[1], Բոգուսլավ Զագորսկի[1], Կարել Էֆֆա[1], Ֆրատիշեկ Շլեգր[1], Յոզեֆ Հլինոմազ[1], Օտտո Շիմանեկ[1], Վացլավ Տրեգլ[1], Յան Լիբիչեկ[1], Յարկա Պիժլա[1], Միրոսլավ Հոլուբ[1], Միրոսլավ Հոմոլա[1], Ռիչարդ Զախորսկի[1], Zdeněk Hodr?[1] և Vítězslav Černý?[1]
ՕպերատորԻրժի Տարանտիկ
ԵրաժշտությունԶդենեկ Լիշկա
Պատմվածքի վայրԼուսին և Ստամբուլ
ԿինոընկերությունԿենտրոնական կինովարձույթ
Տևողություն83 րոպե[4]

Սյուժե խմբագրել

Երիտասարդ տիեզերագնաց Տոնիկը, իջնելով Լուսնի վրա, այնտեղ հանդիպում է Ժյուլ Վեռնի «Երկրից դեպի Լուսին» և «Լուսնի շուրջը» վեպերի հերոսներին, ինչպես նաև Սիրանո դը Բերժըրակին և բարոն Մյունխհաուզենին։ Նրանք բոլորը սկաֆանդր հագած Տոնիկին համարում են լուսնային բնակիչ։ Մյունխհաուզենը որոշում է «լուսնային մարդուն ցույց տալ Երկիրը։ Այդպես սկսվում են նրանց անհավատալի արկածները, որոնց թվում են թռիչքը Լուսնից Երկիր մի նավով, որ քաշում է թևավոր պեգասը, վենետիկյան արքայադստեր ազատումը թուրքական սուլթանի հարեմից, լողալը ծովերով հսկայական ձկան ներսում և մարտնչող պետությունների միջև պատերազմի դադարեցումն առանց մի հատիկ կրակոցի։

Դերերում խմբագրել

  • Միլոշ Կոպեցկի – բարոն Մյունխհաուզեն
  • Ռուդոլֆ Ելինեկ – Տոնիկ
  • Յանա Բրեյխովա – Վենետիկի արքայադուստր Բյանկա դե Կոստելո-Նեգրո
  • Յան Վերիխ – հոանդացի կապիտան
  • Կարել Հյոգեր – Սիրանո դը Բերժըրակ
  • Էդուարդ Կոգոութ – գեներալ Էլեմելե
  • Ռուդոլֆ Գրուշինսկի – թուրքական սուլթան
  • Բոգուսլավ Զագորսկի – ադմիրալ
  • Կարել Էֆֆա – պահակախմբի պետ
  • Յոզեֆ Գլինոմազ – հարպունավոր
  • Ռիչարդ Զագորսկի – Բարբիկեն
  • Զդենեկ Գոդր – կապիտան Նիկոլ
  • Օտտո Շիմանեկ – Միշել Արդան
  • Միրոսլավ Գոմոլա – շախմատիստ
  • Նադեժդա Բլաժիչկովա – պարուհի
  • Միրոսլավ Գոլուբ – թշնամական զորքերի հրամանատար
  • Ֆրատիշեկ Շլեգր – իսպանացի նավաստի
  • Վացլավ Տրեգլ – նավաստի
  • Յան Լիբիչեկ – գլխավոր ներքինի[6]

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Կարել Զեման, Իրժի Բրդեչկա
  • Երկխոսությունների հեղինակ՝ Յոզեֆ Կայնար
  • Բեմադրող ռեժիսոր՝ Կարել Զեման
  • Օպերատոր՝ Իրժի Տարանտիկ
  • Համակցված նկարահանումների օպերատորներ՝ Իրժի Տարանտիկ, Բոգուսլավ Պիկհարթ
  • Բեմադրող նկարիչ՝ Զդենեկ Ռոզկոպալ
  • Նկարիչներ՝ Կարել Զեման, Ֆերդինանդ Մարտինաշեկ
  • Անիմատորներ՝ Արնոշտ Կուպչիկ, Ֆրանտիշեկ Կրչմար, Ինդրժիխ Լիշկա
  • Հագուստների նկարիչներ՝ Լիդա Նովոտնա, Միրոսլավա Շմիդովա
  • Երկրորդ ռեժիսորներ՝ Զդենեկ Ռոզկոպալ, Յան Միմրա
  • Հնչյունային օպերատոր՝ Ֆրանտիշեկ Շտրանգմյուլլեր
  • Կոպոզիտոր՝ Զդենեկ Լիշկա
  • Կինեմատոգրաֆիայի սիմֆոնիկ նվագախումբ
    • Դիրիժոր՝ Ֆրանտիշեկ Բելֆին
  • Խորեոգրաֆ՝ Իրժի Նեմեչեկ
  • Մոնտաժող՝ Վերա Կուտիլովա
  • Պրոդյուսեր՝ Յոզեֆ Օուզկի[7][8]

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

Ինչպես Կարել Զեմանի նախորդ աշխատանքում՝ «Բեք-Կապ կղզու գաղտնիքը», այնպես էլ «Բարոն Մյունխհաուզեն» ֆիլմում դերասաններ խաղը համադրված է անիմացիայի տարբեր ձևերի հետ, ընդ որում՝ նկարները ոճավորված են Գյուստավ Դորեի փորագրանկարների նման, որը նկարազարդել է Բյուրգերի վեպը[9]։ Ֆիլմի մեծ մասը նկարահանվել է սև-սպիտակ ժապավենով, որ հետագայում տոնավորվել է տարբեր գույներով համր ֆիլմերի նման[10][11]։

Պրոմիերա խմբագրել

«Բարոն Մյունխհաուզեն» ֆիլմի պրեմիերան կայացել է 1962 թվականի հուլիսին, Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում[12][13], իսկ Չեխոսլովակիայի կինոթատրոններում ֆիլմի պրեմիերան կայացել է 1962 թվականի սեպտեմբերի 21-ին[12][14]։ Ամերիկյան վարձույթում ֆիլմը ներկայացվել է 1964 թվականին «Հոյակապ բարոն Մյունխհաուզենը» (անգլ.՝ The Fabulous Baron Munchausen) խորագրով[12]։ Խորհրդային Միությունում ֆիլմի պրեմիերան կայացել է 1963 թվականի փետրվարի 11-ին[15] (կրկնօրինակվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1962 թվականին[16]

Մրցանակներ խմբագրել

  • 1962 – Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, Արծաթե առագաստ[17]

Վերականգնում խմբագրել

2016 թվականին ֆիլմն ամբողջովին վերականգնվել է։ Թվային ռեստավրացիան իրականացվել է «Nadace české bijáky» հիմնադրամի, Կարել Զեմանի թանգարանի և Չեխիայի հեռուստատեսության հետ միասին «Մաքրենք ֆանտազիայի աշխարհը» (չեխ․՝ Čistíme svět fantazie) նախագծի շրջանակներում մշակույթի նախարարության աջակցությամբ[18][19]։ Վերականգնումը հսկել է ռեժիսորի դուստրը՝ Լյուդմիլա Զեմանովան[11]։ Վերականգնված տարբերակի պրեմիերան կայացել է 2016 թվականի մայիսի 27-ին Զլինի մանկական ու երիտասարդական կինոյի փառատոնում[20]։ 2016 թվականի նոյեմբերին «Բարոն Մյունխհաուզեն» ֆիլմը թողարկվել է Blu-ray Disc սկավառակներով[21]։

Ազդեցություն խմբագրել

Ըստ Թերրի Գիլիամի՝ այս ֆիլմը դարձել է այն աղբյուրներից մեկը, որ ոգեշնչել է Մյունխհաուզենի արկածների իր կինոտարբերակի ստեղծումը[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. http://www.imdb.com/title/tt0054665/
  3. 3,0 3,1 http://www.cinedor.es/peliculas/el-baron-fantastico
  4. Internet Movie Database — 1990.
  5. Տիտրերում նշված է արտադրության համապատասխան տարեթիվը։
  6. Baron Prášil. Hraji Filmový přehled
  7. Baron Prášil. Štáb a tvůrci Filmový přehled
  8. См. также вступительные титры
  9. Асенин С. Н. Фантастический киномир Карела Земана. — М. : Искусство, 1979. — С. 76 — 84.
  10. Baron Prášil se oprášil. Restaurovaný film Karla Zemana zahájí zlínský filmový festival
  11. 11,0 11,1 Zemanův slavný Baron Prášil opět vypadá, jako by ho právě natočili
  12. 12,0 12,1 12,2 Baron Prašil (1962). Release info IMDB.com
  13. Международный кинофестиваль в Локарно IMDB.com
  14. Baron Prašil (1961) ČSFD.cz
  15. «Բարոն Մյունխհաուզեն» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  16. ««Барон Мюнхгаузен» в каталоге РГАЛИ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  17. Baron Prašil (1962). Avards — IMDB.com
  18. TZ Digitální restaurování Barona Prášila v rámci projektu Čistíme svět fantazie začíná.
  19. Digitálně restaurovaný film Baron Prášil míří na velká plátna
  20. Digitálně restaurovaný Baron Prášil zahájí letošní filmový festival pro děti a mládež ve Zlíně
  21. «Digitálně restaurovaný Baron Prášil vychází na Blu-ray». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  22. Иэн Кристи. Терри Гиллиам: Интервью: Беседы с Иэном Кристи. — СПб. : Азбука-классика, 2010. — С. 237.

Արտաքին հղումներ խմբագրել