Բարնաբաշ Բեշե

ֆուտբոլիստ

Բարնաբաշ Բեշե (հունգ.՝ Bese Barnabás, մայիսի 6, 1994(1994-05-06)[1], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Հավր» ֆուտբոլային ակումբի և Հունգարիայի ազգային հավաքականի պաշտպանն է։

Բարնաբաշ Բեշե
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հունգարիա Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 6, 1994(1994-05-06)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիա
Հասակ 188 սմ
Քաշ 84 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Հավր
Համար 25
Պատանեկան կարիերա
2003-2005 Հունգարիա Չեպել
2005-2008 Հունգարիա Ֆերենցվարոշ
2008-2011 Հունգարիա ՄՏԿ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2016 Հունգարիա ՄՏԿ 96 (7)
2016-մինչ հիմա Ֆրանսիա Հավր 0 (0)
Ազգային հավաքական
2010-2011 Հունգարիա Հունգարիա (մինչև 17 տ․) 1 (0)
2011-2012 Հունգարիա Հունգարիա (մինչև 18 տ․) 4 (1)
2012-2013 Հունգարիա Հունգարիա (մինչև 19 տ․) 2 (0)
2014 Հունգարիա Հունգարիա (մինչև 20 տ․) 1 (0)
2013-մինչ հիմա Հունգարիա Հունգարիա (մինչև 21 տ․) 11 (2)
2016-մինչ հիմա Հունգարիա Հունգարիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 30, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 22, 2016

Ակումբային կարիերա խմբագրել

Բեշեն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հունգարական «ՄՏԿ» ակումբում։ Ակումբի հիմնական կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2011 թ․ սեպտեմբերի 7-ին, երբ թիմը գավաթային հանդիպում էր անցկացնում «Հոնվեդ» ակումբի հետ[2]։ Հունգարիայի առաջնությունում իր առաջին խաղն անցկացրել է 2012 թ․ մայիսի 26֊ին, երբ թիմը մրցում էր «Սիգետսենտմիկլոշ» ակումբի հետ[3]։ Ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 2013 թ․ օգոստոսի 3-ին, երբ թիմը մրցում էր «Դիոշդյոր» ակումբի հետ[4]։

2016 թ․ ամռանը Բեշեն տեղափոխվում է ֆրանսիական «Հավր»։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

Հունգարիայի ազգային հավաքականի կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2016 թ․ հունիսի 4-ին, երբ թիմն ընկերական հանդիպում էր անցկացնում Գերմանիայի ազգային հավաքականի հետ[5]։

2016 թ․ Հունգարիայի հավաքականի կազմում մասնակցել է Ֆրանսիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցում է Պորտուգալիայի ազգային հավաքականի դեմ անցկացված խաղին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Гонвед VS. МТК 0:2» (անգլերեն). soccerway.com. 2011—09—07.
  3. «Сигетсентмиклош VS. МТК 2:1» (անգլերեն). soccerway.com. 2012—05—26.
  4. «Диошдьёр VS. МТК 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013—08—03.
  5. «Германия VS. Венгрия 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016—06—04.
  6. «Венгрия VS. Португалия 3:3» (անգլերեն). soccerway.com. 2016—06—22.

Հղումներ խմբագրել