Բարխադ Աբդի (անգլ.՝ Barkhad Abdi, ապրիլի 10, 1985(1985-04-10)[1], Մոգադիշո, Սոմալի[2]), սոմալիական ծագմամբ ամերիկացի դերասան։ 2013 թվականի «Կապիտան Ֆիլիպս» թրիլլերում կատարել է իր կինեմատոգրաֆիական առաջնաելույթը, որի համար ստացել է տարբեր մրցանակների բազմաթիվ անվանակարգեր՝ ներառյալ «Օսկար» մրցանակ՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար անվանակարգում։ 2014 թվականին նույն դերի համար արժանացել է «BAFTA» մրցանակի։

Բարխադ Աբդի
արաբ․՝ برخد عبدي‎‎
Ծնվել էապրիլի 10, 1985(1985-04-10)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՄոգադիշո, Սոմալի[2]
ԿրթությունMinnesota State University Moorhead? և Roosevelt High School?
Քաղաքացիություն Սոմալի և  ԱՄՆ
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ

Վաղ կյանք խմբագրել

Բարխադ Աբդին ծնվել է 1985 թվականին Մոգադիշոյում՝ Բանադիրում՝ Սոմալիի հարավային շրջանում։ Մեծացել է Եմենում[3], ուր նրա ընտանիքը տեղափոխվել է Սոմալիում քաղաքացիական պատերազմի պատճառով։

1999 թվականին՝ 14 տարեկան հասակում, Աբդին իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մինեապոլիս քաղաք։ Հետագայում ընդունվել է Մինեսոտա Մուրհեդ պետական ինստիտուտը, որը գտնվում է Մինեապոլիս քաղաքի հյուսիս-արևմուտքում՝ չորս ժամվա ճանապարհի վրա[3]։ Մինչ կինոարտադրություն մտնելը աշխատել է որպես լիմուզինի վարորդ, ինքնազբաղ հեռահաղորդակցության բիզնեսում իր եղբայր Գուլեդի հետ աշխատել է որպես խանութի գրագիր և որպես դիջեյ՝ Մինեսոտայում[4][5]։

Կարիերա խմբագրել

Աբդին կինոյում առաջնաելույթը կատարել է 2013 թվականի «Կապիտան Ֆիլիպս» ֆիլմում՝ խաղալով ծովահենների հրոսակախմբի պարագլուխ Աբդուվալի Մուսայի դերը[6][7]։ Այդ դերի համար ստացել է «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ»՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր անվանակարգում։ Նաև առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր անվանակարգում։ Բացի այդ, Աբդին ստացել է «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակները՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի անվանակարգում։ Անվանակարգերից հետո մի շարք ելույթներ է ունեցել ԶԼՄ-ներում՝ 2014 թվականի փետրվարին Լոս Անջելես տեղափոխվելու ծրագրերով[8]։

2017 թվականի հոկտեմբերին Աբդին նկարահանվել է Դենիս Վիլնևի «Շեղբի վրայով վազողը - 2049» ֆիլմում՝ գիտնականի աննշան դերով[9]։

Ներկայումս, Աբդին նկարահանում է «Ciyaalka Xaafada» ֆիլմը։ Նաև նկարահանել է մի շարք երաժշտական տեսահոլովակներ[3]։

Բարեգործություն խմբագրել

2013 թվականին Աբդին ծառայել է որպես դեսպան Ադեսոյի ոչ պետական կազմակերպության համար, որը ղեկավարում էր Սոմալիից բնապահպան Ֆաթիմա Ջիբրիլը[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2013 Կապիտան Ֆիլիպս Captain Phillips Աբդուվալի Մուսա «Կապրի» մրցանակ՝ դերասանի բեկման համար անվանակարգում

«Բոստոնի կինոքննադատների հասարակության» մրցանակ՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր անվանակարգում (2-րդ տեղ)

«BAFTA» մրցանակ՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար անվանակարգում։

«Օսկար» մրցանակ՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր անվանակարգում

«Լոնդոնի կինոքննադատների խմբակի» մրցանակ՝ տարվա լավագույն երկրորդ պլանի տղամարդու դերի համար

«Կենտրոնական Օհայոյի կինոքննադատների ասոցիացիայի» մրցանակ՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար

«Չիկագոյի քննադատների ասոցիացիայի» մրցանակ՝ առավել խոստումնալից կատարման համար՝ անվանակարգ

«Դետրոյթի կինոքննադատների հասարակություն» մրցանակ՝ երկրորդ պլանի[11] տղամարդու լավագույն դերի համար՝ անվանակարգ

«Ջորջիայի կինոքննադատների ասոցիացիայի» մրցանակ՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար՝ անվանակարգ

«Ոսկե գլոբուս» մրցանակ՝ երկրորդ պլանի[12] տղամարդու լավագույն դերի համար՝ անվանակարգ

«Հյուսիսային Կարոլինայի կինոքննադատների ասոցիացիայի» մրցանակ՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար՝ անվանակարգ

«Սենտ Լուի կինոքննադատների ասոցիացիայի» մրցանակ՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար՝ անվանակարգ

«ԱՄՆ կինոդերասանների գիլդիա» մրցանակ՝ երկրորդ պլանի[13] տղամարդու լավագույն դերի համար՝ անվանակարգ

2015 Աչքը երկնքում Eye in the Sky Ջամա Ֆարահ
2017 Լավ ժամանակ Good Time պահակ
2017 Շեղբի վրայով վազողը - 2049 Blade runner 2049 Դոկ Բեջեր
2017 Սոմալիի ծովահենները The Pirates of Somalia Թարգմանիչ
2018 Ֆակիրայի անհավանական արկածները The Extraordinary Journey of the Fakir Wiraj

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1049514688 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 «Production Notes». The Walt Disney Company Nordic. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. Oscar nod for Minneapolis' Barkhad Abdi in 'Captain Phillips' Արխիվացված 2014-01-17 archive.today
  5. NATL golden globes retrieved 11 January 2013
  6. Barkhad Abdi, 'Captain Phillips' Star, On Growing Up In Somalia To Starring With Tom Hanks
  7. Somali-American Actor Stars in 'Captain Phillips' Movie
  8. First-time minneapolis actor in state of shock Արխիվացված 2014-01-14 Wayback Machine Minneapolis star tribune, retrieved 13 january 2013
  9. «'Blade Runner 2049': Barkhad Abdi Shares New Character Details» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  10. «Adeso Ambassador Barkhad Abdi appeals for Somali cyclone aid». Mareeg. 2013 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  11. «Detroit Film Critics Society Nominees are lead by 'American Hustle' and 'Short Term 12' — The Awards Circuit — By Clayton Davis». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
  12. «Golden Globes nominations 2014: The complete list of nominees http://www.latimes.com/entertainment/envelope/moviesnow/la-et-mn-golden-globes-nominees-winners-complete-list,0,6845028.story#ixzz2nHFQAIlb». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  13. «St. Louis Film Critics Nominations — Michael B. Jordan Shows Up for 'Fruitvale Station' — The Awards Circuit — By Clayton Davis». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարխադ Աբդի» հոդվածին։