Բարլեսոն շրջան (անգլ.՝ Burleson County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2000 թվականին բնակչության թիվը կազմում էր 16 470 մարդ, 2008 թվականին՝ 16 610 մարդ, իսկ 2010 թվականին՝ 17 187 մարդ[1]։ Շրջկենտրոնը Քոլդուել բնակավայրն է[2]։

Բարլեսոն շրջան
Burleson County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնՔոլդուել
Բնակչություն (2000)16.470
Տարածք1.725
Հիմնադրված է1846 թ. թ.
Սահմանակցում էՌոբերտսոն շրջան, Բրազոս շրջան, Վաշինգտոն շրջան, Լի շրջան և Մայլեմ շրջան
Ժամային գոտիCDT?
Անվանված էEdward Burleson?
co.burleson.tx.us(անգլ.)

Պատմություն խմբագրել

Բերլեսոն շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1846 թվականին Մայլեմ շրջանից։ Բարլեսոն շրջանն իր անվամնումը ստացել է Տեխասյան հեղափոխության գեներալ և քաղաքական գործիչ Էդվարդ Բարլեսոնի պատվին։

Աշխարհագրություն խմբագրել

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 1,750 կմ², որից 1,710 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 47 կմ²-ն կամ 2,6 %-ը՝ ջրային տարածքները[3]։

Հարևան շրջաններ խմբագրել

Բնակչություն խմբագրել

2000 թվականի մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում էր 16,470 բնակիչ[4], 2008-ին՝ 16 610 մարդ, իսկ 2010 թվականին՝ 17 187 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 10 մարդ/կմ²։ Շրջանի տարածքում հաշվվում է 8,197 բնակելի շինություն՝ մոտ 5 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն է՝ սպիտակամորթներ - 74.07 %, աֆրոամերիկացիներ - 15.06 %, արմատական ամերիկացիներ (հնդկացիներ) - 0.50 %, ասիացիներ - 0.17 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ - 0.02 %, այլ ռասաների ներկայացուցիչներ - 8.25 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ - 1.92 %: Իսպանախոսները կազմում են բնակչության 14.64 %-ը՝ ռասայից անկախ։ 2000 թվականի դրությամբ բնակչության 18,8 %-ը գերմանացիներ էին, 11,3 %-ը՝ ամերիկացիներ, 10,7 %-ը՝ չեխեր և 6,2 %-ը՝ իռլանդացիներ։

Շրջանի բնակչության տարիքային կազմը հետևյալն է՝ 26,90 % - 18 տարեկան, 8,00 % - 18-24 տարեկան, 25,80 % - 25-44 տարեկան, 23,20 % - 45-64 տարեկան և 16,10 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 38 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 94,70 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 91,50 տղամարդ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «State & County QuickFacts». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
  4. Տվյալներ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի կայքում(չաշխատող հղում)