Բարեհնչություն, խոսքի արտասանական հաճելի տպավորություն ստեղծելու նպատակով կիրառվող ոճական-արտահայտչական այն եղանակները, հնարները, որոնք պայմանավորված են հնչյունի, հնչյունակապակցության արտասանության որակային կամ քանակային հատկանիշով, տեղով, դիրքով և այլն[1]։ Բարեհնչությունն օգտագործվում է հաճելի, ռիթմային և ներդաշնակ ազդեցության համար[2][3][4]։

Այն կարող է վերաբերել նաև հեշտ արտասանվող և լսողական հաճելի տպավորություն թողնող հնչյունի կամ հնչյունակապակցության հատկությանը։

Անբարեհնչյություն խմբագրել

Հաճելի տպավորություն չթողնող հնչում, արտասանություն, որ առաջանում է որոշ բաղաձայններ հատկապես անբարեհունչ հնչյունների կուտակումից կամ կրկնությունից։ Դժվարալուր արտասանողի համար որոշ լարումով արտաբերվող և լսողի վրա տհաճ տպավորություն թողնող հնչյուններն անվանվում են անբարեհունչ հնչյուններ[5]։ Այս հնչյուններն իհարկե հարաբերականորեն են այդպես գնահատվում։ Այդպիսիք են, օրինակ հայերենի ղ, արաբերեն ع և վրացերեն ყ հնչյունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 11, 62։
  2. «CACOPHONY, Literary Terms and Definition by Carson-Newman University». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. «Definition of Cacophony». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. Elizabeth, Mary; Podhaizer, Mary Elizabeth (2001). «Euphony». Painless Poetry. Barron's Educational Series. ISBN 978-0-7641-1614-8.
  5. «Cacophony». Dictionary.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.