Բարդի նրբագեղ
Բարդի նրբագեղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մալպիգիածաղկավորներ (Malpighiales) |
Ընտանիք | Ուռազգիներ (Salicaceae) |
Ցեղ | Բարդի (Populuspollancrus) |
Տեսակ | Բարդի նրբագեղ (P. gracilis) |
Միջազգային անվանում | |
Populus gracilis |
Բարդի նրբագեղ (լատին․՝ Populus gracilis), ուռազգիների ընտանիքի, բարդի ցեղի բույս։
Նկարագրություն խմբագրել
Գեղեցիկ, սյունաձև սաղարթով ծառ է'30—40 մ բարձրությամբ և մինչև 1,5 մ բնի տրամագծով։ Երիտասարդ տարիքում բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են սպիտակ, թեթևակի ճաքճքված կեղևով։ Ավելի տարիքավոր ծառերի բնի և խոշոր ճյուղերի կեղևը ունի և սպիտակավուն, հարթ, լի գորշ-մոխրագույն, ճաքճքված հատվածներ, որոնք հերթագայում են մեկը մյուսին։ ճյուղերի կեղևը սպիտակականաչավուն է։ Երիտասարդ ընձյուղները գլանաձև են, գորշադեղնավուն, բողբոջները կպչուն են։ Տերևները ռոմբաձևեն կամ լայն-ռոմբաձև, սղոցաեզր, գագաթում'երկարավուն սրված։ Կողմնային ջղերի թիվը կազմում է 5 —7 զույգ։ Ծաղկակիցները գորշավուն են, մինչև 4 մմ երկարությամբ, լայն, համարյա կլորավուն։ Ծաղկի սկավառակը կանաչասպիտակավուն է, 8—45 առէջներով, որոնց Փոշանոթները ծիրանագույն են։ Վարսանդը ունի լայն-ձվաձև սերմնարան, որի սպին դեղնավուն է։ Ծաղկում է մարտին (երբեմն՝ ապրիլին), պտուղները հասունանում են մայիս-հունիսին։
Տարածվածություն խմբագրել
Տարածված է Կովկասում, հիմնականում Արևելյան և Արևմտյան Անդրկովկասում։ Պատկանում է այն բույսերի թվին, որոնք բնական պայմաններում վերացել են, այլևս չեն հանդիպում և պահպանվել են միայն մշակության մեջ։ Տիպիկ արխեոֆիտ է։ Հատկապես շատ է տարածված Արարատյան դաշտում, որտեղ արդեն մի քանի հազարամյակ է, ինչ մշակվում է։ Այն աստիճան բնորոշ է արարատյան լանդշաֆտի համար, որ շատերն այն համարում են տեղական ծառատեսակ։
Չափազանց լուսասեր է, խոնավասեր, պահանջկոտ է հողի բերրիության նկատմամբ և միաժամանակ ցրտադիմացկուն է։ Դրա շնորհիվ հաջողությամբ է աճում մեր հանրապետության բարձրլեռնային շրջաններում։ Ապրում է 60—80 տարի։
Կիրառություն խմբագրել
Խորհուրդ է տրվում օգտագործել որպես սոլիտեր, ծառուղիներում և գեղատեսիլ խմբերում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (136)։