Բարանովկա (Խոստայի շրջան)

գյուղ Սոչիի Խոստայի ներքաղաքային շրջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարանովկա

Բարանովկա (ռուս.՝ Барановка), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Խոստայի շրջանում, Սոչի գետի աջ ափին, Պլաստունյան դարպասներ կիրճի նախամուտքի մոտ։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Խոստա միկրոշրջանից 23 կմ արևմուտք, իսկ Սոչիի կենտրոնից 6 կմ հյուսիս, ծովի մակարդակից 217 մ բարձրության վրա։

Գյուղ
Բարանովկա
ռուս.՝ Барановка
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1882 թ.
ԲԾՄ217 մ
Պաշտոնական լեզուռուսերեն[1]
Բնակչություն2270 մարդ (2010[2])
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ354055
ՍՎՏԲՀԴ3426942005
Բարանովկա (Խոստայի շրջան) (Ռուսաստան)##
Բարանովկա (Խոստայի շրջան) (Ռուսաստան)
Բարանովկա (Խոստայի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)##
Բարանովկա (Խոստայի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

Համաձայն 2010 թվականի տվյալների, Բարանովկայում ապրում էր 2270 մարդ[2], հիմնականում հայեր, ովքեր զբաղվում են բանջարեղենի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց և ակումբ։

Պատմությունը խմբագրել

Բարանովկան հիմնադրել են Տրապիզոնի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1882 թվականին։

19-րդ դարի վերջերին, Բարանովկայի հողատարածքները պատկանում էին Բարանովսկիների ազնվական ընտանիքին։ Սեփականատերերն այդ հողերը վարձակալությամբ սկսել են տրամադրել Օսմանյան կայսրությունից գաղթած հայերին, իսկ գյուղը կոչվել է Բարանովկա` հողատարածքի սեփականատերերի անունով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 309