Բարակ աղիքների բորբոքում


Բարակ աղիքների բորբոքում, էնտերիտ, բարակ աղիքների լորձաթաղանթի բորբոքում։ Միաժամանակ բորբոքվում են բարակ և հաստ աղիքների լորձաթաղանթները (էնտերոկոլիտ) կամ ամբողջ ստամոքս–աղիքային համակարգը (գաստրոէնտերոկոլիտ)։ Բարակ աղիքների բորբոքումը լինում է սուր և քրոնիկական։

Պատճառներ խմբագրել

Պատճառներն են՝սննդային թունավորումները, արդյունաբերական թույները (կապար, սնդիկ, ֆոսֆոր), մի շարք վարակիչ հիվանդությունները (դիզենտերիա, որովայնային տիֆ ևն), ջերմության խիստ բարձրացումը (հատկապես երեխաների մոտ)։

Սուր էնտերիտի ախտանշաններն են՝ հանկարծակի փսխումներ, փորլույծ, ցավեր որովայնի շրջանում, ջերմության բարձրացում ևն։ Քրոնիկականինը՝ քաշի անկում, հոգնածության մշտական զգացում, որովայնի փքվածություն և ցավեր, սննդանյութերի ներծծման խանգարում և այլն։

Կանխարգելում խմբագրել

Թարմ սննդամթերքների օգտագործում, անձնական հիգիենայի կանոնների պահպանում։

Բուժում խմբագրել

Սուր էնտերիտի ժամանակ՝ ստամոքսի լվացում, ջեռուկներ փորի շրջանում, անտիբիոտիկներ ևն։ Քրոնիկականի դեպքում՝ սննդային ռեժիմ, վիտամիններ, անտիբիոտիկներ, կուրորտային բուժում (Եսենտուկի, Ժելեզնովոդսկ ևն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 308