Բատամ (ինդոն.՝ Batam), կղզի և քաղաք Ինդոնեզիայի հյուսիսում գտնվող Կեպուլուան Ռիա գավառում։ Մարզի խոշորագույն քաղաքը։ Կղզին ազատ առևտրի կենտրոն է և գտնվում է Սինգապուրից 20 կմ հարավ։ Կղզու տարածքը 715 կմ² է, բնակչությունը՝ 1 153 860 մարդ (2012 թվականի ապրիլին), բնակչության թվաքանակը արագ աճում է[3]։

Բնակավայր
Բատամ
Զինանշան

ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
Ներքին բաժանումBelakang Padang?[1], Sekupang?[1], Bulang?[1], Sei Beduk?[1], Batam Kota?[1], Sagulung?[1], Batu Aji?[1], Nongsa?[1], Lubuk Baja?[1], Batu Ampar?[1], Galang?[1] և Bengkong?[1]
Հիմնադրված էդեկտեմբերի 18, 1829 թ.
Մակերես1595 կմ²
ԲԾՄ38 մետր
Բնակչություն1 196 396 մարդ (2020)[2]
Ժամային գոտիWIB?
Փոստային դասիչ29453
Պաշտոնական կայքbatam.go.id և bpbatam.go.id
Բատամ (Ինդոնեզիա)##
Բատամ (Ինդոնեզիա)

Կղզու հիմնական բնակչությունը կազմում են մալայացիները, սակայն կա զգալի չինկանան փոքրամասնություն։

Աշխարհագրություն խմբագրել

Բատամը Բինտան կզուց առանձնաված է արևելյան Ռիաու նեղուցով։

Կղզին ժամանակին բաժանվել է առանձին քաղաքների, սակայն ուրբանիզացիան հանգեցրել է նրան, որ այդ քաղաքները միաձուլվել են, և կղզին, ըստ էության, իրենից ներկայացնում է շարունակական կառուցապատման գոտի։ Ամենամեծ քաղաքներից է Նագոյան։

Էկոնոմիկա խմբագրել

 
Կենտրոնական նավահանգիստ Բատամում, դիտում լաստանավից

Դեռևս 1960-ական թվականներին կղզու բնակչությունը կազմում էր ընդամենը մի քանի տասնյակ հազար մարդ և դրա մեծ մասը ծածկված էր անտառով։ 1970 թվականին քաղաքը ենթարկվում է ինդուստրացիայի։ Մատչելի և էժան աշխատուժի շնորհիվ Բատամայում առաջացան բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք հիմնականում կառավարվում են սինգապուրյան ընկերությունների կողմից։ Հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը և էլեկտրոնային արդյունաբերությունը, զարգացած է նաև զբոսաշրջությունը[4]։ 2006 թվականին Բատամը ազատ տնտեսական գոտու մաս է կազմում, որը ներառում է նաև Բինտան և Քարիմուն կղզիները։

Տրանսպորտ խմբագրել

Բատամը ջրային տրանսպորտով կապված է մերձակա քաղաքների, այդ թվում՝ Սինգապուրի հետ։ Կղզու օդանավակայանն ունի Ինդոնեզիայի ամենաերկար թռիչքուղին։

Կղզին կապված է հարավ ընկած կղզիներին հարող «Բարելանգ» վեց կամուրջներից հինգ համակարգի հետ, որը կառուցել է Գերմանիան։ Բարելանգ կամուրջների համակարգի անվանումը կազմված է խոշոր կղզիների անվանումներից՝ Բատամ, Ռեմպանգ, Գալանգ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Ինդոնեզիայի ներքին գործերի նախարարի 2022 թվականի թիվ 050-145 հրամանագիրը
  2. 2020 Indonesian census
  3. Soal Mandalika Resort, DPRD NTB Studi Komparatif Dengan Pemkot Batam | Global FM Lombok Արխիվացված 2013-01-24 archive.today
  4. «Indonesia President inaugurates Batam free trade zone». Xinhua General News Service. Jan 19 2009.