Բատական բլիթներ (անգլ.՝ Bath bun), խմորիչով խմորի քաղցր կտորներ, ունեն կլոր ձև, միջուկը թխված շաքարե գնդիկներից է, երեսին ցանված է շաքարի փոշի[1][2]։ Միջուկին երբեմն ավելացնում են նաև ցուկատ, հաղարջ, չամիչ և խաղող։

Վիլյամ Օլիվեր (1695—1764), Բատական բլիթների ստեղծող

Բատական բլիթները հնարավոր է 18-րդ դարի «Բատական տորթի» շարունակությունն են կազմում։ Առաջին անգամ դրանք հիշատակվում են 1763 թվականին և մինչև օրս արտադրվում են Անգլիայի Բատ քաղաքում։ Միակ փուռը, որտեղ դրանք մինչև օրս պատրաստվում են, Բատի փուռն է իր Չելսիրոուդ, Վեստենհայսթրիթ խանութներով։ 18-րդ դարի բնագիր բաղադրատոմսում օգտագործվում էր նաև բրիոշ կամ յուղով ու ձվով խմորից բուլկի, որի վրա ցանում էին քեմոնի սերմեր կամ շաքարի փոշի։ Բատական բլիթները իրենց այժմյան տեսքով ստեղծվել են Բատում` այցելուներին հանքային ջրերով բուժող բժիշկ Վիլյամ Օլիվերի կողմից։ Հետագայում նա, երբ հասկացավ, որ բլիթները շատ յուղալի են ռևմատիզմով հիվանդների համար, ստեղծեց Օլիվեր թխվածքաբլիթները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. John Ayto (2012 թ․ հոկտեմբերի 18). The Diner's Dictionary: Word Origins of Food and Drink. Oxford University Press. էջ 23. ISBN 978-0-19-964024-9.
  2. David, Elizabeth (2001). English Bread and Yeast Cookery. Penguin. էջ 624. ISBN 978-0140299748.

Արտաքին հղումներ խմբագրել