Բավրա (Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բավրա (այլ կիրառումներ)

Բավրա, գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, բարձրադիր սարահարթի վրա, մարզկենտրոն Գյումրիից մոտ 32 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 2150 մ բարձրության վրա։

Գյուղ
Բավրա
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես16.5 կմ²
ԲԾՄ2150 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն599[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմկաթոլիկ հայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
Բավրա (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Բավրա (Շիրակի մարզ) (Հայաստան)

Գյուղը գտնվում է Վրաստանի հետ պետական սահմանից 1-2 կմ հարավ, Գյումրի-Ախալքալաք ճանապարհի վրա։ Գյուղից քիչ հյուսիս տեղակայված է «Բավրա» մաքսային կետը։

Բնակչություն խմբագրել

2014 թ. դրությամբ Բավրայում բնակվում է 570 մարդ։ Նրանց նախնիները 1829 թ-ին գաղթել են Արդահանի գյուղերից դեպի Ախալքալաքի շրջան, որտեղից էլ 1860-ական թվականներին եկել և հիմնադրել են Բավրա գյուղը։ Հիմնականում հայ-կաթոլիկներ են։

Բավրայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1897 1926 1939 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 262 205 286 560 562 602[4] 538 490[5]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բավրայից հարավ-արևմուտք կան բնակավայրի և բերդի ավերակներ (XIX դար), ինչպես նաև 1880 թ-ի սրբատեղի (Սուրբ վանք)։

Հասարակական կառույցներ խմբագրել

Հայաստան համահայկական հիմնադրամի արգենտինահայ Դեվեճյան ընտանիքի հովանավորությամբ այստեղ կառուցվել է համայնքային կենտրոն[6][7][8] որը ներառում է գյուղապետարան, հանդիսությունների սրահ, գրադարան և համակարգչային սենյակ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ(չաշխատող հղում)
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 44» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 25-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 587
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. [1]
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  8. [2]

Արտաքին հղումներ խմբագրել