Բասրայի թանգարան

թանգարան Բասրա քաղաքում

Բասրայի թանգարան (արաբ․՝ متحف البصرة‎‎), թանգարան Իրաքի Բասրա քաղաքում, տեղակայված է Սադդամ Հուսեյնի նախկին պալատում։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է միջագետքյան, բաբելոնյան, պարսկական քաղաքակրթություններ, ինչպես նաև Բասրա քաղաքի պատմությունը[1]։ Բասրայի թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2019 թվականին[2]։ Բասրայի Հնությունների և ժառանգության բաժնի տնօերն Քահթան Ալ Աբիդը մշտական համագործակցության մեջ է Մշակույթի նախարարության համապատասխան կոմիտեների հետ։

Բասրայի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Իրաք
ՏեղագրությունԲասրա
ՎայրԲասրա
Հիմնադրվել էսեպտեմբեր 2016
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը փակվեց 1991 թվականին, այն բանից հետո, երբ Ծոցի առաջին ճգնաժամից դժգոհ ամբոխը Սադդամ Հուսեյնի դեմ իրականացվող ցույցերի ժամանակ ներխուժեց և թալանեց մի շարք թանգարաններ[2]։ Բասրայի թանգարանի առաջին պատկերասրահը բացվեց 2016 թվականի սեպտեմբերին Բասրայի թանգարանի ընկերները կազմակերպության աջակցությամբ։ Թանգարանի վերաբացմանը նպաստեց և ներդրումներ իրականացրեց նաև Բրիտանական դեսպանատունը Մշակույթի, մեդիայի և սպորտի դեպարտամենտի հետ միասին[3]։ Լոնդոնի Բրիտանական թանգարանը մեկն էր Արևմտյան այն կազմակերպություններից, որոնք նպաստեցին Բասրայի թանգարանի գործունեության վերսկսմանը 2010 թվականին[4]։

Թանգարանը պաշտոնապես բացել է իր դռները այցելուների համար 2019 թվականի մարտին 3 նոր ցուցասրահներով՝ Բաբելոնի, Շումերական և Ասորեստանի։ Իրաքի թանգարանի և Բասրայի թանգարանի համագործակցության արդյունքում մ․թ․ա․ 6-րդ հազարամյակով թվագրվող հազարավոր ցուցանմուշներ վերադարձան երկրի հարավային հատված։ Այժմ ցուցադրվում են գտածոներ, որոնք ներառված են եղել թանգարանի հավաքածուի մեջ՝ մինչ 1991 թվականին փակվելը[2]։ Ցուցանմուշները ներկայացված են և՛ արաբերեն և՛ անգլերեն վերնագիր-պիտակներով․ երկլեզու ներկայացումը նախաձեռնել է Քահթան Ալ Աբիդը Իրաքյան հետազոտությունների բրիտանական ինստւտուտի հետ միասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Friends of Basrah Museum». friendsofbasrahmuseum.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 Aldroubi, Mina (2019 թ․ մարտի 21). «Basra Museum opening sparks hopes of cultural revival in post-war Iraq». The National (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  3. Haq, Husna. «A new use for Saddam Hussein's palace». www.bbc.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  4. «The completion of the new Basrah Museum». British Council.