Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բառգիրք (այլ կիրառումներ)

Բառգիրք (540), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 540 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 17-րդ դարում, Նահապետ գրիչի կողմից։ Գրված է թղթի վրա, որն ունի 12,5 x 9 չափս։ Ձեռագիրը կազմված է 235 թերթից։ Գրված է միասյուն, նոտրգրով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը գրված է մագաղաթի վրա, բոլորագիծ երկաթագրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ կարմիր կտավ։ Հիշատակարան գրչի՝ 4բ, 219ա, հետագայի՝ 234բ (1706 թ․)[1]:

Բառգիրք
Տեսակձեռագիր
ԳրիչՆահապետ
Տարեթիվ17-րդ դար
Թերթեր235
ՆյութԹուղթ
Չափս12,5x9
ԳիրՄիասյուն, նոտրգիր
Տող18
ԿազմԿաշեպատ տախտակ դրոշմազարդ
Պահպանակմագաղաթ, բոլորագիծ երկաթագիր,
Աւետարան
ՄանրանկարչությունԿիսախորան, լուսանցազարդ
Պատառիկ պահպանակմագաղաթ, բոլորագիծ երկաթագիր,
Աւետարան
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն խմբագրել

  • Բառք Եբրայեցւոց, Հոմանուանց, Վարդան գրոց, Գաղիանոսի, Թարգմանութիւն գեղոց, Հանդէս Բանաստեղծաց։
  • Երեմիայի Մեղրեցւոյ Բառգիրք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 344 — 1636 էջ։