Բաչա բազի (պարս.՝ بچه‌بازی «երեխաների խաղ», որը ծագում է պարս.՝ بچه «երեխա, մանուկ»), սեռական ստրկության և մանկական մարմնավաճառության[1] տեսակ, որի շրջանակներում մինչպուբերտատային տարիքի տղա երեխաները կանացի կերպարանքով էրոտիկ պարեր են կատարում հաճախորդների առջև, որոնք կարող են նաև «գնել» այդ երեխային սեռական բավարարում ստանալու համար[2]։ «Բաչա բազիի» տարածման հիմնական շրջաններն են Աֆղանստանը և Պակիստանը[2][3]։ Աֆղանստանում բաչա բազիի վաճառման բիզնեսը ծաղկման շրջանում է և շատ տղամարդիկ պահում են բաչա բազիներին որպես իրենց բարձր կարգավիճակի ցուցանիշ[4][5][6]։ «Բաչա բազիների» պրակտիկան արգելված է[7] և պաշտոնապես գոյություն չունի[6], չնայած իրականում այն լայն տարածված է։ Բազմաթիվ պատվիրատուներն էլ ռազմական հրամանատարներ են[4][8], իսկ ոստիկանները երբեմն համամասնակիցներ են[9][10].

«Բաչա» պարը, Սամարքանդ, 1905-1915 թթ., Սերգեյ Պրոկուդին-Գորսկու լուսանկարը

Աֆղանստանի խորհրդարանի անդամ Աբդուլհաբիր Ուչկունը Բի-բի-սի հեռուստաընկերության հարցազրույցում հաղորդել է, որ վերջին տարիների ընթացքում բաչա բազիների թիվը աճում է[6]։ Մանկության և զինված հակամարտությունների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության հատուկ ներկայացուցչուհին 2009 թվականին հայտարարություն Է արել, որտեղ կոչ էր անում վերջ դնել նման պրակտիկային[11][12]։

Աֆղանցի լրագրող և ռեժիսոր Նաջիբուլլա Քուրաիշին (Najibullah Quraishi) Արվեստների հովանավորության թագավորական հասարակության աջակցությամբ 2010 թվականի ապրիլի 20-ին Frontline վավերագրական սերիալի շրջանակներում[5] վավերագրական ֆիլմ է նկարահանել[13] «բաչա բազիների» մասին։

Պատմություն խմբագրել

«Բաչա բազի» սովորույթը տարածաշրջանում առաջացել է դեռ 9-րդ կամ 10-րդ դարում[11][2]։ Մինչև Առաջին աշխարհամարտը այն ավելի շատ էր տարածված, հատկապես Աֆղանստանի հյուսիսում, իսկ հետագայում նկատելիորեն կրճատվել Է, համենայն դեպս խոշոր քաղաքներում։ Պարի պատմաբան Էնթոնի Շայը (անգլ.՝ Anthony Shay) կարծում է, որ դրա պատճառը գաղութային իշխանությունների՝ Ռուսական կայսրության, Բրիտանական կայսրության և Ֆրանսիայի, ինչպես նաև համամարդկային արժեքները կիսող հետգաղութային էլիտաների անխրախուսություններ է[14]։

Կենտրոնական Ասիայում եղած մի քանի արևմտյան ճանապարհորդ հաղորդել են բաչա բազիների մասին։ 1872-1873 թվականին Թուրքմենստանում էր բնակվում դիվանագետ և ճանապարհորդ Յուջին Սքայլերը։ Նա նշում էր, տղա երեխաներին պարուհիների նման պարել են սովորեցնում։ Նա կարծում էր, որ այդ պարերը ամենևին էլ անառակ չեն, չնայած երբեմն անպարկեշտ են։ Այդ պահին արդեն կար իշխանությունների որոշ դժգոհություն բաչա բազության վերաբերյալ։ 19-րդ դարի վերջում պարող երեխաները մեծ հանրաճանաչություն են ստացել Բուխարայում և Սամարքանդում, իսկ Կոկանդի խանության տարիներին այդ պարերի կատարումը արգելված էր։ Տաշքենդում բաչա բազիները ծաղկում էին մինչև խոլերայի համաճարակը 1872 թվականին. մուլլաները այդ ժամանակ արգելել են այդ պարերը որպես Ղուրանին հակասող և ռուսական իշխանություններին են դիմել խնդրանքով, որոնք էլ պաշտոնապես մեկ տարով արգելել են բաչա բազությունը։ Սքայլերը հաղորդում է նաև նրա մասին, որ «բաչաներին» հարգում են և համարում են մեծագույն երգիչ և արտիստներ։

Երբ բաչա բազին մեծանում էր և պարելու համար տարիքով շատ մեծ էր դառնում, նրա հովանավորը օգնում էր իրեն աշխատանքով[15]։


1909 թվականին երկու բաչա բազի հանդես էին գալիս այլ կատարողների հետ Տաշքենդում տեղի ունեցող Կենտրոնաասիական գյուղատնտեսական, արդյունաբերական և գիտական ցուցահանդեսին։ Նկատելով լսարանի հետաքրքրությունն ու ծիծաղը, մի քանի հետազոտող արձանագրել են Մարգիլանից եկած բաչա բազիների երգերի բառերը։ Դրանից հետո երգերը հրատարակվել են սարտերեն (ուզբեկերեն) ռուսերեն թարգմանությամբ[16]։

2011 թվականին Պակիստանում հետազոտություն է կատարվել պակիստական և 1970 թվականին Ինգեբորգ Բալդաուֆի կողմից նկարագրված ուզբեկական բաչա բազության վերաբերյալ[17]։

Ժամանակակից վիճակ խմբագրել

Բաչա բազիների երևույթը մասամբ պայմանավորված է սեռերի միջև հարաբերությունների աֆղանական բարքերով[18] տղամարդուն արգելված է խոսել իրեն ոչ մոտիկ բարեկամ կնոջ հետ մինչև այն պահը, երբ նա նրան ամուսնության առաջարկ անի[19]։ Աֆղանստանում տարածված է «կանայք երեխաների համար, երեխաները հաճույքի համար»[19][20][4] և դրա պատճառով բաչա բազիները չեն կարող ապրել իրենց «տերերի» հետ նույնիսկ վերջինների ամուսնությունից հետո[4]։

Թալիբանի կառավարման ժամանակաշրջանում բաչա բազիները արգելվել էին միասեռական ենթատեքստի և թալիբների կողմից արգելված երաժշտության կատարման պատճառով[21], սակայն իրենց ռեժիմի տապալումից հետո բաչա բազության ավանդույթը կրկին ծաղկել է և բաչա բազիները Աֆղանստանի հյուսիսային մասում հաճախակի ներկա են նաև հարսանիքներին[22]։ Պարերի համար ընտրում են 11 տարեկանից սկսած գրավիչ տղա երեխաներին[23], իսկ ներկայացումների համար կանացի հագուստ և կեղծ կրծքեր են հագցնում[4][6]։ 19 տարեկանը լրանալուց հետո բաչա բազիներին սովորաբար ազատում են, որից հետո նրանք կարող ենք սովորական տղամարդու կյանք ապրել, չնայած «մասնագիտության» դրոշմը մնում է իրենց հետ ամբողջ կյանքի ընթացքում[22]։ Երբեմն պարել մարդկանց համար սկսում են աղքատ ընտանիքներից կամ ընտանիքի կողմից մերժված, օրինակ, բռնության ենթարկված, երեխաները[22][21][4], ինչպես նաև ընտանիքների կողմից վաճառված երեխաները[21]։

Լուսաբանումը ԶԼՄ-ներում խմբագրել

Աֆղանցի լրագրող Նաջիբուլլա Քուրաիշին նկարահանել է The Dancing Boys of Afghanistan («Աֆղանստանի պարող մանչուկները») խորագրով 2010 թվականի մարտին Մեծ Բրիտանիայում[13], իսկ ապրիլին ԱՄՆ-ում ցուցադրված մի վավերագրական ֆիլմ։

The Huffington Post-ի լրագրող Նիկոլաս Գրեմը այդ ֆիլմը անվանել է միաժամանակ հմայեցնող և վախեցնող[24]։ Ֆիլմը ստացել է Amnesty International UK Media Awards մրցանակը որպես 2011 թվականի լավագույն վավերագրական ֆիլմ[25]։

Աֆղանստանի կանանց հեղափոխական ասոցիացին բաչա բազությունը քննադատող պաշտոնական հայտարարություն է հրապարակել[26]։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը վարձել է սոցիոլոգ և ռազմական հետազոտող Աննա-Մարիա Կարդինալիին բաչա բազիների հետազոտության համար, քանի որ ամերիկյան պարետները հաճախակի էին հանդիպում ձեռք-ձեռքրի գնող տղամարդկանց և գրավիչ տղա երերխաների։ Բրիտանացի ծառայողները նկատել են, որ այդ տղամարդիկ փորձում էին «փաղակշել» այդ երեխաներին, ինչք զինվորականները սկզբից չէին հասկացել[19]։

Խալեդ Հոսեյնիի «Քամու հետևից վազող» և համանուն ֆիլմում հերոսներից մեկը ստիպված է դառնալ բարձրաստիճան թալիբ պաշտոնյայի սեռական ստրուկ։

2010 թվականին դեկտեմբերին Վիքիլիքսը Աննա-Մարիա Կարդինալիի կողմից հետագայում հաստատված տեղեկություններ է հրապարակել այն բանի մասին, որ DynCorp կազմակերպության օտարերկրյա կապալառուները գումարներ էին ծախսում բաչա բազիների համար։ Աֆղանստանի արտգործնախարար Մուհամեդ Հանիֆ Աթմարը պահանջել է ամերիկացի զինվորականներից հսկել Դանյքորփը, սակայն ԱՄՆ-ի դեսպանությունը հատնել է, որ դա «հնարավոր չե իրավաբանական պատճառներով»[7]։

2011 թվականին BBC World Service-ը «Վավերագրական կինո» հաղորդում ընթացքում ուշադրություն է դարձրել բաչա բազինեիր թվի աճի դեպքերի վրա[27]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Boys in Afghanistan Sold Into Prostitution, Sexual Slavery», Digital Journal, Nov 20, 2007
  2. 2,0 2,1 2,2 Winterdyk, 2011
  3. Musa Khan Jalalzai, Child Sex, Bacha Bazi and Prostitution in Afghanistan, «LAP Lambert Academic», 2011։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Cook, 2012
  5. 5,0 5,1 «The Dancing Boys of Afghanistan», PBS Frontline TV documentary, April 20, 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Qobil, Rustam (2010 թ․ սեպտեմբերի 7). «The sexually abused dancing boys of Afghanistan». BBC. Վերցված է 10.02.2014-ին.
  7. 7,0 7,1 Boone, Jon (2010 թ․ դեկտեմբերի 2). «Foreign contractors hired Afghan 'dancing boys', WikiLeaks cable reveals». The Guardian. London.
  8. «Afghan boy dancers sexually abused by former warlords». Рейтер. 2007 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 24-ին.
  9. Quraishi, Najibullah Uncovering the world of «bacha bazi» at Նյու Յորք Թայմս April 20, 2010
  10. Bannerman, Mark The Warlord’s Tune: Afghanistan’s war on children at Australian Broadcasting Corporation February 22, 2010
  11. 11,0 11,1 Coomaraswamy, Radhika Promotion and Protection of the Rights of Children at United Nations General Assembly, October 14, 2009
  12. Robin M. Chandler, Linda K. Fuller, Lihua Wang, Women, War, and Violence: Personal Perspectives and Global Activism, «Palgrave Macmillan», 2010։
  13. 13,0 13,1 «True Stories: The Dancing Boys of Afghanistan» Արխիվացված 2010-08-31 Wayback Machine, March 29, 2010
  14. Shay, Anthony. «The Male Dancer in the Middle East and Central Asia». Վերցված է 2008 թ․ հուլիսի 7-ին.
  15. Schuyler, Eugene, Turkistan: Notes of a Journey in Russian Turkistan, Khokand, Bukhara and Kuldja (London: Sampson, Low, Marston, Searle & Rivington) 1876, Vol.I pp 132-3
  16. Б. - Г. М. - А. Илькин, А. - Б. А. - Д. Диваев, Пётр Комаров, Песни бачей. Из: Кауфманский сборник, изданный в память 25 лет, истекших со дня смерти покорителя Туркестанского края, генерал-адъютанта К. П. фон-Кауфмана I-го, Москва, 1910 (узб.) (ռուս.)
  17. Jan Willem de Lind van Wijngaarden & Bushra Rani (2011): Male adolescent concubinage in Peshawar, Northwestern Pakistan, Culture, Health & Sexuality, 13:9, 1061-107
  18. Robert Brenton Betts, The Sunni-Shi'a Divide: Islam's Internal Divisions and Their Global Consequences, «Potomac Books», 2013։
  19. 19,0 19,1 19,2 Brinkley, Joel Afghanistan’s dirty little secret at San Francisco Chronicle August 29, 2010
  20. Jeanette Windle, Freedom's Stand, «Tyndale House Publishers», 2011։
  21. 21,0 21,1 21,2 Fernando, 2013
  22. 22,0 22,1 22,2 Ghaith Abdul-Ahad. «The dancing boys of Afghanistan».
  23. Janie L. Leatherman, Sexual Violence and Armed Conflict, «John Wiley & Sons», 2013։
  24. Graham, Nicholas (2010 թ․ ապրիլի 22). «'Dancing Boys Of Afghanistan': Bacha Bazi Documentary Exposes Horrific Sexual Abuse Of Young Afghan Boys (VIDEO)». The Huffington Post. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  25. «Amnesty announces 2011 Media Awards winners». Amnesty International UK (AIUK). 2011 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  26. «Some Afghan Men Form Sexual Relationships With Young Boys». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  27. «The Documentary: Afghanistan's Dancing Boys». BBC World Service. BBC. 2011 թ․ մարտի 23. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել