Բաո (անգլ.՝ Bao), 2018 թվականի համակարգչային անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ՝ ստեղծված Pixar Animation Studios ընկերության կողմից։ Մուլտֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը Դոմի Շին է։ Ավանդույթի համաձայն՝ մուլտֆիլմը վարձույթի է հանվել ստուդիայի «Սուպեր ընտանիքը 2» լիամետրաժ ֆիլմի հետ միասին 2018 թվականի հունիսի 15-ին։ Մուլտֆիլմը պատմում է չին-կանադացի ծեր կնոջ մասին, որ տառապում է դատարկ բնի ախտանիշով և անսպասելիորեն ստանում է մայր դառնալու երկրորդ հնարավորություն բոացզիի պատրաստման ժամանակ, երբ կարկանդակներից մեկը կենդանանում է՝ ստանալով տղայի տեսք։

Բաո
անգլ.՝ Bao
Տեսակկարճամետրաժ ֆիլմ
Ժանրկարճամետրաժ ֆիլմ
Գործողության վայրՏորոնտո
ՌեժիսորԴոմի Շի
ՊրոդյուսերBecky Neiman?
Գործադիր պրոդյուսերՓիթ Դոքթեր և Ջոն Լեսսետեր
ԵրաժշտությունԹոբի Չու
ԽմբագիրKatherine Ringgold?
Երկիր ԱՄՆ
ԸնկերությունWalt Disney Pictures և Պիքսար
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+
Տևողություն8 րոպե[1]
Թվականապրիլի 21, 2018[2], հունիսի 15, 2018[3] և հուլիսի 19, 2018[4]
Պարգևներ
MPAA վարկանիշG[6]
pixar.com/bao

Սյուժե խմբագրել

Չինուհին, որի ամուսինը շատ է աշխատում, խոհանոցում պատրաստում է բոացզի, որոնցից մեկը կենդանանում է և ստանում մարդկային տեսք։ Կինն սկսում է հոգ տանել նրա մասին և կերակրել նրան։ Մոր հոգատարությունը դուր չի գալիս տղային, որը ցանկանում է խաղալ այլ երեխաների հետ, բայց մայրը շատ է անհանգստանում նրա փխրունության համար։ Դառնալով դեռահաս՝ որդին ավելի է հեռանում մորից, որին չի բավականացնում նրա ուշադրությունը։ Երբ բոացզին տուն է բերում իր հարսնացուին և հայտնում ամուսնանալու իր մտադրության մասին, մայրը, չդիմանալով դրան և չցանկանալով որևէ մեկի հետ կիսել իր որդուն, կուլ է տալիս նրան։ Գիտակցելով իր արածը՝ մայրն սկսում է լացել։

Հաջորդ տեսարանում մայրը պառկած է անկողնում, իսկ նրա հարազատ որդին մտնում է սենյակ. այդ ժամանակ պարզ է դառնում մինչ այդ տեղի ունեցածի այլաբանությունը։ Մայրն ուշադրություն չի արժանացնում որդուն՝ թաքցնելով վիրավորանքը։ Ի վերջո նրանց հաջողվում է հասնել փոխըմբռնման։ Եզրափակիչ տեսարանում ողջ ընտանիքը որդու հարսնացուի հետ միասին պատրաստում է բոացզի և հեռուստացույց դիտում։

Ստեղծում խմբագրել

«Բաո» մուլտֆիլմի ռեժիսորը Դոմի Շին է, որը եղել է առաջին կին ռեժիսորը, որ ստեղծել է անիմացիոն ֆիլմ Pixar ընկերությունում։ Պրոդյուսերը Բեքի Նյուման-Քոբն է[7][8]։ Դոմի Շին ունի չին-կանադական արմատներ և մուլտֆիլմի ստեղծման ժամանակ հենվել է իր կյանքի փորձի վրա՝ հիշելով, թե ինչպես էին ինքն ու մայրը պատրաստում խմորագնդիկներ և ցանկանալով ստեղծել ժամանակակից հեքիաթ[9][10]։ Մուլտֆիլմի գաղափարը ներկայացնելով ստուդիային՝ Դոմի Շին վախենում էր, որ Pixar-ն այն կարող է համարել բավական մռայլ ու մշակութային տեսանկյունից յուրահատուկ համընդհանուր ընկալման համար[9]։ Մուլտֆիլմում հանդիպում են բազմաթիվ մանր դետալներ, որոնք, ինչպես հույս ունի ռեժիսորը, ծանոթ կթվան ասիացի հանդիսատեսին. դրանցից են բրինձ եփելու կաթսան, մանեկի նեկոն կամ ստանոիլը, որով ծածկված է գազօջախը[9]։ Մուլտֆիլմի ստեղծման ժամանակ աշխատակիցները պարբերաբար այցելել են չինական թաղամաս, իսկ Շիի մայրը գնացել է Pixar և սովորեցրել պատրաստել բոացզի[9][11]։

Արձագանքներ խմբագրել

The Verge կայքի՝ «Սուպեր ընտանիքը 2» մուլտֆիլմի նվիրված նյութում Տաշա Ռոբինսոնը «Բաոն» նկարագրել է որպես «չափազանց զգացմունքային փոքրիկ ֆիլմ» և «կատարյալ լրացում» գլխավոր ֆիլմին[12]։ Slate-ից Ինկու Կանգը ֆիլմը կոչել է «ասիա-ներգաղթյալների փորձի շարժվող ինկապսուլյացիա»[13]։ Digital Spy-ից Ջես Լին նշել է, որ ֆիլմը «խփել է տան շատ մոտ», սակայն ավելացրել է, այդ մուլտֆիլմում կան համընդհանուր թեմաներ, որոնք պետք է վերաբերեն մշակույթների մեծ մասին[14]։

Ֆիլմը շատ լավ է ընդունվել ասիացի հանդիսատեսի կողմից, թեև արևմտյան հանդիսատեսի մի մասը շփոթմունքի մեջ է ընկել։ Թվիթերյան մի գրառման մեջ ֆիլմը նկարագրել է որպես «իմ կյանքի ամենախճճված 10 րոպեները»[15][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bao (2018): Technical Specifications — 1990.
  2. Bao (2018): Release Info — 1990.
  3. Bao (2018): Release Info — 2019.
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. https://www.oscars.org/oscars/ceremonies/91st-oscar-highlights
  6. https://www.filmratings.com/Search?filmTitle=Bao
  7. Chen, Heather (13 апреля 2018). «Bao, Pixar's first short by a woman, is the story of a Chinese dumpling» (անգլերեն). BBC News. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  8. Lee, Jess (28 марта 2018). «Pixar's next short film centres on a Chinese mother and a cute baby dumpling» (անգլերեն). Digital Spy. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Dockterman, Eliana (14 июня 2018). «The Story Behind Bao, the Adorable Short Before The Incredibles 2» (անգլերեն). TIME. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  10. Soto, Kaly (27 июня 2018). «The Creator of 'Bao' on That Twist: 'Part of Me Wanted to Shock Audiences'» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  11. Zack, Jessica (20 июня 2018). «Pixar's 'Incredibles 2' short preview 'Bao' powered by women — and food». San Francisco Chronicle. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  12. Robinson, Tasha (15 июня 2018). «With Incredibles 2, Pixar moves away from complicated emotions» (անգլերեն). The Verge. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  13. Kang, Inkoo (15 июня 2018). «Pixar's Bao Is so Much More Than an Appetizer for Incredibles 2» (անգլերեն). Slate. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  14. Lee, Jess (17 июля 2018). «Pixar's dumpling short Bao had me crying, but the themes are universal» (անգլերեն). Digital Spy. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  15. Lee, Jess (27 июня 2018). «Bao: Asian Americans hit back after some white people call Pixar's emotional short "confusing"» (անգլերեն). Digital Spy. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  16. Radulovic, Petrana (26 июня 2018). «The polarized reactions to Pixar's 'Bao' are rooted in culture» (անգլերեն). Polygon. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել