Բաու (չին. 巴烏), փողային երաժշտական գործիք` մետաղե ազատ լեզվակով։ Հնչողությամբ բաուն հիշեցնում է հայկական դուդուկը։ Ունի մաքուր տեմբր` նման ֆլեյտայի տեմբրին։

Բաու
Որակավորումլեզվակավոր երաժշտական գործիք
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ412.131

Չնայած գործիքը ստեղծվել է Չինաստանի հարավարևմտյան մասում գտնվող Յունյան նահանգում, այն ճանաչված էր ողջ Չինաստանում և մինչև օրս օգտագործվում է չինական երաժշտության մեջ։ Օգտագործվում է որպես մենակատար գործիք, այն կարելի է հանդիպել ֆիլմերում ուղեկցվող երաժշտություններում և բավականին հայտնի կոմպոզիցիաներում։

Չնայած բաուն ավելի հայտնի է Չինաստանում, վերջերս ընդունվել է նաև Եվրոպայի բազմաթիվ կոմպոզիտորների և կատարողների կողմից։

Գործիքին հեշտությամբ կարելի է տիրապետել։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիդեո խմբագրել

Видео Бау