Բաշկորտոստանի պետական համալսարան

Բաշկորտոստանի պետական համալսարան (ռուս.՝ Башкирский государственный университет), 1909 թվականին հիմնադրված Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայում գործող համալսարան։ Համարվում է Ռուսաստանի 10 առաջատար դասական համալսարաններից մեկը։ Բաշկորտոստանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն է[1]։ Ռուսաստանի առաջատար համալսարանների վարկանիշով 2013 թվականին զբաղեցրել է 89-90-րդ տեղը[2]։

Բաշկորտոստանի պետական համալսարան
ռուս.՝ Башкирский государственный университет և բաշկիրերեն՝ Башҡорт дәүләт университеты
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1909
Անվանված էԿլիմենտ Տիմիրյազև
ՌեկտորNikolay Morozkin?
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՈւֆա
Կայքbashedu.ru
 Bashkir State University Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ուֆայում առաջին մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություն ստեղծելու հարցը բարձրացվել է 1905 թվականին, երբ Օրենբուրգի ուսումնական շրջանի կենտրոնը, որը սպասարկում էր Օրենբուրգի, Ուֆաի, Պերմի մարզերը և Ուրալի շրջանը, Օրենբուրգից տեղափոխվել էր Ուֆա։

1909 թվականի հուլիսի 2-ին Ռուսաստանի ազգային կրթության նախարար Ա. Ն. Շվարցը թույլատրել է Ուֆայում բացել եռամյա ուսուցիչների համար նախատեսված ինստիտուտ։ Միաժամանակ, կրթության նախարարությունը հանձնարարել է Օրենբուրգի ուսումնական շրջանի հոգաբարձուներին գտնել տնօրենի հարմար թեկնածու։ Ընտրվել է Ուֆայի շրջանի գիմնազիայի ուսուցիչ Ալեքսանդր Նիկոլաևիչ Լիսովսկին։

1909 թվականի հոկտեմբերի 4-ին[3] Տելեգրաֆնոե փողոցի 9 շենքում սկսեց գործել Ուֆայի մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Ուֆա գեղարվեստի ակադեմիայի մասնաշենքերից մեկն է)։

1912 թվականին համալսարանը տվել է իր առաջին շրջանավարտները. 24 մարդ ավարտել է ուսումնառության լիարժեք դասընթացը։ Համաձայն մանկավարժական խորհրդի 1912 հունիսի 4-ի որոշման՝ նրանց շնորհվել է քաղաքի դպրոցների ուսուցիչների որակավորում։ Ինստիտուտը ոսկե մեդալով են ավարտել Միխայիլ Բորտկևիչը և Նիկոլայ Սամարինը, արծաթե մեդալով՝ Իոսիֆ Անտոնյուկը, Նիկիտա Մլադենցևը, Իոսիֆ Պանկովը, Նիկոլայ Պրոսկուրյանկովը և Դմիտրի Տոլմաչովը։

1917 թվականի սեպտեմբերին 2-րդ կուրսի դասընթացները բաժանվել են երկու հոսքերի՝ ֆիզիկա-մաթեմաթիկական և բնական-աշխարհագրական։ Առաջին կուրսի ընդունելությունը կատարվել է յուրաքանչյուր բաժնի համար առանձին՝ գրական-պատմական, ֆիզիկա-մաթեմատիկական և բնական-աշխարհագրական։

1919 թվականին Ուֆայի մանկավարժական ինստիտուտը վերակազմավորվել է Ազգային կրթության ինստիտուտի[4]։ 1923 թվականին ինստիտուտը դարձել է գործնական և սկսել է պատրաստել գյուղատնտեսության գծով մասնագետներ։ 1929 թվականին դրա հիման վրա ստեղծվել է Բաշկորտոստանի Տիմիրյազևի անվան պետական մանկավարժական ինստիտուտը (БГПИ)։ 1930 թվականի ներքին վերակազմակերպման արդյունքում ամբիոնները վերանվանվել են ֆակուլտետներ (Ֆիզիկա-մաթեմատիկան, բնական գիտությունների, աշխարհագրության, պատմության և բանասիրության), որոնցում գործել են 15 բաժիններ։ Նույն տարում բացվել է հեռակա, իսկ հաջորդ տարում՝ երեկոյան դասընթացներ։

ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1957 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ մանկավարժական ինստիտուտը վերակազմավորվել է Բաշկորտոստանի պետական համալսարանի։ Նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել համալսարանի հանդիսավոր բացման արարողությունը։ Համալսարանի ռեկտոր է նշանակվել Շայխուլա Չանբարիսովը[5]։

2014 թվականին «Эксперт РА» գործակալության կողմից համալսարանն ընդգրկվել է ԱՊՀ լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկում և արժանացել է վարկանիշային "E" դասի[6]։

Ինստիտուտներ և ֆակուլտետներ խմբագրել

 
Բաշկորտոստանի պետական համալսարանի Ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի մասնաշենքը

Բաշկորտոստանի պետական համալսարանը ունի մի քանի ֆակուլտետներ[7]՝

  • Բաշկորտոստանի համապարփակ բիզնես անվտանգության և ապահովության ակադեմիա[8]
  • Իրավագիտության ինստիտուտ[9]
  • Ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտ[10]
  • Բանասիրության և ժուռնալիստիկայի ֆակուլտետ, կենսաբանության ֆակուլտետFaculty of Bashkir Philology and Journalism, Faculty of Biology[11],
  • Քիմիայի ֆակուլտետ[12]
  • Տնտեսագիտության ֆակուլտետ[13]
  • Աշխարհագրության ֆակուլտետ[14]
  • Պատմության ֆակուլտետ, Քիմիայի և տեխնոլոգիայի ֆակուլտետ, Մաթեմատիկայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետ[15]
  • Բանասիրական ֆակուլտետ, Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետ[16]
  • Հոգեբանության ֆակուլտետ, Ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետ, Հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետ[17]
  • Հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետ[18]
  • Բաշկորտոստանի պետական համալսարանի քոլեջ

Ընդհանուր բաժիններ

  1. Կենսաանվտանգության և շրջակա միջավայրի պահպանության բաժին
  2. Օտար լեզուների ամբիոն
  3. Օտար լեզուների բաժին
  4. Մանկավարժական բաժին
  5. Ֆիզիկական դաստիարակության և սպորտի բաժին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Адреса университетов-участников Ассоциации классических университетов России
  2. «Общий рейтинг выборки классических университетов». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  3. «Ватандаш. Первый ВУЗ Башкортостана». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  4. «Башкирский государственный университет». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  5. http://www.hrono.ru/text/2008/ergin11_07.html Ю. Ергин. Первый ректор БГУ
  6. Рейтинг высших учебных заведений России и стран членов Содружества Независимых Государств.
  7. «Institutes and faculties | Բաշկորտոստանի պետական համալսարան». www.bashedu.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  8. «About the Academy | Bashkir state university». www.bashedu.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  9. «About Institute of Law | Bashkir state university». www.bashedu.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  10. «About Institute of Physics and Technology | Bashkir state university». www.bashedu.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  11. «About the Faculty | Bashkir state university». www.bashedu.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  12. «About the Faculty | Bashkir state university». www.bashedu.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  13. «About the Faculty | Bashkir state university». www.bashedu.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  14. «Faculty of Geography | Bashkir state university». www.bashedu.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  15. «About the faculty of Mathematics and Information Technologies | Bashkir state university». www.bashedu.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  16. «About the Faculty | Bashkir state university». www.bashedu.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  17. «Faculty of public professions | Bashkir state university». www.bashedu.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  18. «Minor Academy of State Administration | Bashkir state university». www.bashedu.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաշկորտոստանի պետական համալսարան» հոդվածին։