Բան Յոսիպ Ելաչիչի հրապարակ (խորվ.՝ Trg bana Josipa Jelačića), կարճ՝ Բան Ելաչիչի հրապարակ[1] (խորվ.՝ Trg bana Jelačića), Ելաչիչի հրապարակ (խորվ.՝ Jelačićev trg); տեղի բնակիչների կողմից անվանվում է նաև ՝ Ելաչիչ Պլաց (խորվ.՝ Jelačić-plac) կամ ուղղակի Հրապարակ (խորվ.՝ Trg); նախկին անվանումը՝ Հանրապետության հրապարակ (խորվ.՝ Trg Republike) և Հարմիցա (խորվ.՝ Harmica)), Զագրեբի կենտրոնական հրապարակը։ Կրում է կոմս Յոսիպ Ելաչիչի անունը, ով 1848- 1859 թվականներին եղել է Խորվաթիայի իշխանը։

Բան Ելաչիչի հրապարակ
Զագրեբի Բան Ելաչիչի հրապարակը լուսանկարված Մանդուշեվաց շատրվանից
Երկիր Խորվաթիա
ՏեղագրությունԶագրեբ
Նախկին անվանումներՀարմիցա, Հանրապետության հրապարակ
Անվանվել էJosip Jelačić?
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Հրապարակը գտնվում է Զագրեբի պատմական շրջաններ Գրադեցայից և Կապտոլայից հարավ։ Այն գտնվում է Դոլաց շուկայից հարավ, Իլիցա փողոցից արևմուտք, Պավել Ռադիչի փողոցից՝ հյուսիս- արևմուտք, Սպլավնիցայից և Հարմիցայից հյուսիս, Բակաչևայից՝ հյուսիս- արևելք, Նիկոլե Յուրիշիչայի փողոցից՝ արևելք, Պրաշկայից ՝ հարավ- արևելք։ Համարվում է Դոնի Գրադե հետիոտնային տարածքի կենտրոնը։

Բան Ելաչիչի հրապարակը Զագրեբի բնակչության հանդիպումների հիմնական վայրն է։ Ամբողջովին նախատեսված է հետիոտների համար։ Ավտոմեքենաների մուտքը արգելված է, սակայն հրապարակով անցնում են Զագրեբի տրամվայի մի շարք գծեր։ Ցերեկը հրապարակով են անցնում № 1, 6, 11, 12, 13, 14 և 17, իսկ գիշերը՝ № 31, 32 և 34 համարի տրամվայները։

Հրապարակի մի շարք տներ ունեն հին պատշգամբներ, որոնք վերանորոգման կարիք ունեն։ Սա շահավետ է որոշ ընկերությունների համար, որոնք օգտագործում են շինարարական ցանցեր՝ տեղադրելու գովազդային պոստերներ։

Հրապարակի հարավարևմտյան մասում գտնվում է Նեբոդերը՝ Զագրեբի առաջին բարձրահարկ շենքը, որը կառուցվել է 1959 թվականին։ Դեպի արևելք գտնվում է Մանդուշեվաց շատրվանը։ Էլ ավելի արևելք Խորվաթիայի ամենախոշոր Զագրեբի բանկն է։ 

Ֆոտոպատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել