Բանք քերթողականք

ձեռագիր բառարան

«Բանք քերթողականք», միջնադարյան ձեռագիր բառարան. հայտնի է տասնյակ գրչագիր օրինակներով։

Բանք քերթողականք
Տեսակբառարան

Պատմություն խմբագրել

Հնագույնը, ընդօրինակված 1282 թվականին, պահվում է Փարիզի ազգային գրադարանում։

Կան «Բանք քերթողականք»-ի 10-ից ավելի տարբերակներ (Մատենադարան, ձեռագեր № 267, 451, 531, 1654, 2019, 2381, 3170, 3937, 4149, 4612, 7250, 8198)։

Բառարանի ամենահին ձեռագիրը Երզնկայում 1303-1305 թվականներին Կարապետ Երեց, Սարգիս և Շահինշահ գրիչների ընդօրինակածն է։

«Բանք քերթողականք» շարունակ փոփոխվել ու համալրվել է, բառացանկ են ներառվել խոսակցական լեզվում և գրական երկերում օգտագործված նոր բառեր (ընդգրկում է շուրջ 9500 բառ)։

Բառարանի համառոտ գրչագրերից մեկի հիման վրա Երեմիա Մեղրեցին 1485 թվականին կազմել է «Բառգիրք հայոց»-ը, որն ավելի ուշ համալրվել և տպագրվել է 1698 թվականին՝ դառնալով հայերեն առաջին տպագիր բացատրական բառարանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։