Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանսկո (այլ կիրառումներ)

Բանսկո, քաղաք Բուլղարիայի հարավ-արևմուտքում, Բլագոևգրադի մարզում։ Բնակչությունը՝ 9254 մարդ (2016 թվականի մարտի 15-ի դրությամբ)[1]։

Քաղաք
Բանսկո
Банско
Զինանշան

ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՄարզԲլագոևգրադի մարզ
ՀամայնքԲանսկոյի համայնք
ԲԾՄ925 մ
Բնակչություն9254 մարդ (2016)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ(+359) 7443
Փոստային դասիչ2770
Պաշտոնական կայքbansko.bg
Բանսկո (Բուլղարիա)##
Բանսկո (Բուլղարիա)

Բարձրությունը 936 մ է ծովի մակերևույթից, Պիրինյան լեռների ստորոտում։ Ունի երկաթուղային կայարան։

Պատմություն խմբագրել

Հիմնադրման թվականն անհայտ է, բայց հայտնի է, որ այստեղ առկա էր բնակավայր ուշ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում։

1868 թվականին Բանսկոյում հիմնվեց առաջին բողոքական համայնքը Բուլղարաիյում։

 
Սուրբ Երրորդության եկեղեցին Բանսկոյում

Մինչև 1912 թվականը Բանսկոն մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ։ Այն ունեցել է սուլթանի կողմից տրված ինքնուրույնություն և կառավարվել է ավագանու կողմից, մինչդեռ դատական իշխանությունը պատկանում էր Ռազլոգ քաղաքի թուրք դատավորին։ Բանսկոն 1912 թվականի Առաջին Բալկանյան պատերազմից հետո մտել է անկախ Բուլղարիայի մեջ։

Տեսարժան վայրերը, հայտնի մարդիկ խմբագրել

Լավ պահպատվել են XVII - XIX դարերի քաղաքացիական շինությունները։ Քաղաքի կենտրոնում՝ Սուրբ Երրորդության եկեղեցին (1835)։

Բանսկոյում են ծնվել բուլղար պոետ Նիկոլա Վացպարովը և բուլղարական լուսավորիչ Պաիսիոս Խիլենդարսկին։ Աշխանում է Նիլոլա Վացպարովի տուն-թանգարանը, ինչպես նաև պատմական թանգարանը։

Ծանոթագրություն խմբագրել