Բանդար Սերի Բեգավան (մալայերեն՝ Bandar Seri Begawan), Բրունեյ պետության մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը։ Գտնվում է Կալիմանտան կղզում, ունի հասարակածային կլիմա, ավտոմոբիլային ուղիներով կապված է երկրի շրջանների հետ։ Ունի միջազգային օդանավակայան։ Բնակչությունը՝ 50 000 մարդ (2015

Քաղաք
Բանդար Սերի Բեգավան
ԵրկիրԲրունեյ Բրունեյ
Մակերես100 360 000 քառակուսի մետր
ԲԾՄ14±1 մետր
Բնակչություն50 000 մարդ (2015)
Պաշտոնական կայքmunicipal-bsb.gov.bn
Բանդար Սերի Բեգավան (Բրունեյ)##
Բանդար Սերի Բեգավան (Բրունեյ)

Պատմություն խմբագրել

Բրունեյ գետի ափին բնակավայրերն ի հայտ են եկել դեռևս 7-րդ դարում։ Մինչ 1970 թվականը քաղաքը կրում էր Բրունեյ անվանումը[1]։

Իր պատմության ընթացքում քաղաքի դիրքը փոխվել է երեք անգամ՝ առաջին բնակավայրերը այժմյան դիրքը գրավելուց առաջ գտնվել են Կոտա Բատույում, այնուհետև՝ Կամպոնգ Այերում[1]։

1920 թվականին բնակավայրը ստացել է պաշտոնական քաղաքի կարգավիճակը և դարձել բրիտանական տերությունների կենտրոնը։ 1970 թվականի հոկտեմբերի 5-ին Բրունեյի նախկին սուլթան Օմար Ալի Սայֆուդինի պատվին վերանվանվել է Բանդար Սերի Բեգավան, ինչը մալայերենից թարգմանաբար նշանակում է «Նորին Գերազանցության քաղաք»[1][2]։

Ժամանակակից պատմության ընթացքում քաղաքի տարածքը մեծանում էր վեց անգամ՝ 1931, 1936, 1940, 1949, 1956 թվականներին[1]։ 2007 թվականի օգոստոսի 1-ին Բրունեյի սուլթանը հավանություն է տվել քաղաքի մակերեսի ընդլայնումը 12,87 կմ²-ից մինչև 100,36 կմ²։

Աշխարհագրություն խմբագրել

Բանդար Սերի Բեգավանը գտնվում է Մալայան կղզեխմբի Կալիմանտան կղզում։ Այն տեղակայված է Բրունեյ գետի հյուսիսային ափին։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ 4°53'25"N, 114°56'32"E:

Կլիմա խմբագրել

Քաղաքի կլիման հասարակածային է, խոնավ[3], տեղումները թափվում են ամբողջ տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ տարեկան մոտ 2000 մմ։ ամսական միջին ջերմաստիճանը կազմում է +26...+28 ˚C:

Բանդար Սերի Բեգավանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 33.9
(93)
35.3
(95.5)
38.3
(100.9)
37.6
(99.7)
36.4
(97.5)
35.5
(95.9)
35.7
(96.3)
36.6
(97.9)
35.5
(95.9)
34.7
(94.5)
34.5
(94.1)
36.2
(97.2)
38.3
(100.9)
Միջին բարձր °C (°F) 30.4
(86.7)
30.7
(87.3)
31.9
(89.4)
32.5
(90.5)
32.6
(90.7)
32.5
(90.5)
32.3
(90.1)
32.4
(90.3)
32.0
(89.6)
31.6
(88.9)
31.4
(88.5)
31.0
(87.8)
31.8
(89.2)
Միջին ցածր °C (°F) 23.3
(73.9)
23.3
(73.9)
23.5
(74.3)
23.7
(74.7)
23.7
(74.7)
23.4
(74.1)
23.0
(73.4)
23.1
(73.6)
23.1
(73.6)
23.2
(73.8)
23.2
(73.8)
23.2
(73.8)
23.3
(73.9)
Ռեկորդային ցածր °C (°F) 18.4
(65.1)
18.9
(66)
19.4
(66.9)
20.5
(68.9)
20.3
(68.5)
19.2
(66.6)
19.1
(66.4)
19.4
(66.9)
19.6
(67.3)
20.5
(68.9)
18.8
(65.8)
19.5
(67.1)
18.4
(65.1)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 292.6
(11.52)
158.9
(6.256)
118.7
(4.673)
189.4
(7.457)
234.9
(9.248)
210.1
(8.272)
225.9
(8.894)
226.6
(8.921)
264.4
(10.409)
312.3
(12.295)
339.9
(13.382)
339.6
(13.37)
2913,3
(114,697)
Միջ. անձրևոտ օրեր 16 12 11 16 18 16 16 16 19 21 23 21 205
Միջին ամսական արևային ժամ 196 191 225 239 236 210 222 218 199 206 205 211 2558
Աղբյուր #1: World Meteorological Organisation[4]
Աղբյուր #2: NOAA (sun and extremes 1961−1990)[5]

Տրանսպորտ խմբագրել

Բրունեյի մայրաքաղաքը երկրի արևմտյան հատվածի հետ միանում է ավտոմոբիլային ճանապարհներով։ Արևելյան հատվածը առանձնանում է ծոցով, այնտեղ կարելի է հասնել կամ ծովային ճանապարհով, կամ Մալայզիայի տարածքով։

Բրունեյի միջազգային օդանավակայանը գտնվում է քաղաքի կենտրոնից 11 կմ հեռավորության վրա։ Այն սպասարկում է ամբողջ պետությունը։ Ջրային տրանսպորտը ներկայացված է կատերային տաքսիներով (տեղական անվանումը՝ պենամբանգ), որոնք գետով երթևեկում են քաղաքի կենտրոնից մինչև Կամպոնգ Այերը։ Բացի այդ, կատերները կապում են մայրաքաղաքը Բանգար և Լիմբանգ քաղաքների հետ։

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքում կան բազմաթիվ պատմական և մշակութային տեսարժան վայրեր՝ ներառյալ Օմար Ալի Սայֆուդինի մզկիթը, արքայական դամբարանները, պալատները և բազմաթիվ թանգարանները, այդ թվում Բրունեյի ազգային թանգարանը։

Քաղաքի սահմանների մեջ է մտնում նաև ցցագերանների վրա կառուցված Կամպոնգ Այեր գյուղը, որը գետի երկայնությամբ ձգվում է ավելի քան 8 կմ։ Գյուղում բնակվում են արհեստավորներ, որոնց արվեստը ներկայացված է տեղական պատկերասրահում։

Քաղաքային պարկերի թվում առաջին հերթին մեծ հետաքրքրություն է առաջացնում Պերսիարան Դամուան պարկը, որտեղ ներկայացված են Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի մեջ մտնող պետությունների ներկայացուցիչների կողմից ստեղծված քանդակները։ Այստեղ կարելի է տեսնել նաև երկարաքիթ կապիկներ, ինչպես նաև կապիկների այնպիսի տեսակներ, որոնք բնակվում են միայն Կալիմանտան կղզում։

Հայտնի մարդիկ խմբագրել

Պենգիրան Անակ Սարա (ծնվել է 1987 թվականին) – Բրունեյի արքայադուստր, թագաժառանգի կինը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «История города на официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  2. «Бандар-Сери-Бегаван». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Encyclopaedia Britannica, Inc (2014 թ․ մայիսի 1). Britannica Student Encyclopedia. Encyclopedia Britannica, Inc. էջեր 1–. ISBN 978-1-62513-172-0.
  4. «World Weather Information Service - Bandar Seri Begawan». World Meteorological Organisation. Վերցված է 2010 թ․ մայիսի 14-ին.
  5. «Brunei Darussalam Climate Normals 1961−1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանդար Սերի Բեգավան» հոդվածին։