Բանասաց, ժողովրդական բանահյուսության ստեղծագործությունները պահպանող և վերապատմող անհատ։ Բանասացների պատմածի հիման վրա գրի են առնվել և հրատարակվել ժողովրդական հեքիաթները, առասպելները, վիպական, աշխատանքային և ծիսական երգերն իրենց բազմաթիվ տարբերակներով։ Լավագույն բանասացները եղել են նաև տաղանդավոր ստեղծագործողներ և սեփական ներդրումներով ավելի են հարստացրել արդեն գոյություն ունեցող բանահյուսական երկերը։ Այդպիսի բանասացներ են եղել, օրինակ, Տարոնցի Կրպոն և Մոկացի Նախո քեռին. առաջինի պատմածի շնորհիվ Գ. Սրվանձտյանը 1873 թվականին հայտնագործեց «Սասունցի Դավիթ» հերոսական վիպերգությունը, իսկ երկրորդի շուրթերից Մանուկ Աբեղյանը 1886 թվականին գրի առավ մեր էպոսի մեկ այլ տարբերակ։

Աղբյուրներ խմբագրել

  • Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, «Գրականագիտական բառարան», 1980, էջ 45
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 271