Բայրոյթի վագներյան թատրոն (Հանդիսավոր ներկայացումների տուն) (գերմ.՝ Bayreuth Festspielhausօպերային թատրոն, գտնվում է Հյուսիսային Բավարիայի Բայրոյթ քաղաքում, կառուցվել է Ռիխարդ Վագների նախագծով՝ հատկապես նրա երաժշտական դրամաները, ինչպես նաև՝ մի շարք սինթետիկ (համադրական) ստեղծագործություններ բեմադրելու նպատակով։

Բայրոյթի թատրոն
Տեսակօպերային թատրոն
Երկիր Գերմանիա
Գտնվելու վայրըԲայրոյթ
ՃարտարապետԳոդֆրիդ Զեմպեր
Կայքbayreuther-festspiele.de
 Festspielhaus Bayreuth Վիքիպահեստում

Թատրոնի շենքի հիմքը դրվել է 1872 թ. մայիսի 22-ին՝ կոմպոզիտորի ծննդյան օրը, իսկ բացումը կայացել է 1876 թ. օգոստոսի 13-ին։ Թատրոնի դահլիճը նախատեսված է 2000 հանդիսատեսի համար։ Օթյակներ և թատերահարկեր չկան։ Նավագախումբը հանդիսատեսներին տեսանելի չէ։

Թատրոնի բացման պատվին երեք անգամ ներկայացվել է հիմնադրի «Նիբելունգի մատանին» օպերային քառերգությունը։ Այս թատրոնում ավանդաբար անց են կացվում Վագներյան (Բայրոյթյան) փառատոններ։

Թատրոնն սկզբնապես ամբողջովին ղեկավարել է ինքը՝ Ռիխարդ Վագները։ Նրա վախճանից հեըո թատրոնի ղեկավարությունն անցել է Կոզմինա Վագներին՝ կոմպոզիտորի տիկնոջն ու հունգարացի նշանավոր կոմպոզիտոր Ֆերենց Լիստի դստերը, այնուհետև՝ Վագների որդուն, թոռներին և այլն։

Վագներյան (Բայրոյթյան) փառատոնները Գերմանիայում հասարակական-մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից են։ Տարբեր երկրներից այստեղ են հավաքվում լավագույն երգիչներ ու դիրիժորներ։ Վագների անունը, նրա ստեղծագործությունը, գաղափարները, փիլիսոփայական աշխարհընկալումը, երկերի խորունկ դրամատուրգիան Բայրոյթ են մղում նրա տաղանդի երկրպագուների անվերջանալի հոսքեր։

Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի տարիներին Վագներյան փառատոները դադարեցվել էին։ 1951 թվականից այդ փառատոներն անցկացվում են Ռիխարդ Վագների թոռների՝ Վիլանդ Վագների և Վոլֆգանգ Վագների ղեկավարությամբ։