Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղմահովիտ (այլ կիրառումներ)

Գեղմահովիտ գյուղատեղի, միջնադարյան բնակատեղի Խոսրովի արգելոցի տարածքում։ Ընդգրկված է Բայբուրդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն խմբագրել

Խոսրովի արգելոցում, Ազատ գետի Աղջո ու Գլան վտակների միախառնման տեղում պահպանվել են վաղ միջնադարյան Բայբուրդ բնակատեղիի հետքերը։ Պատմական ու մատենագիտական տեղեկություններ գյուղատեղիի մասին չեն պահպանվել։ Միակ հիշատակությունը տալիս է 19-րդ դարի պատմաբան, բանասեր և աշխարհագրագետ Ղևոնդ Ալիշանը, ում կարծիքով՝ գյուղատեղիի անունը պետք է ծագած լինի Բաբերդ անունից։ Գյուղատեղիի կենտրոնական մասում պահպանվել է սրբատաշ, գորշ բազալտով կառուցված, 5-րդ դարի միանավ բազիլիկ եկեղեցին, որի պայտաձև ավագ խորանը դուրս է եկեղեցու ուղղանկյուն ծավալից։ Ուշագրավ են կիսավեր եկեղեցու քանդակազարդ խոյակները և որմնակամարը՝ կենտրոնական մասում հավասարաթև խաչաքանդակով։ Հարավային կողմից կից է գավիթը, որն այժմ ավերակ է։

Ըստ եկեղեցու շարվածքում պահպանված արձանագրության, գյուղատեղին գոյատևել է մինչև 17-րդ դար և հայաթափվել 1604 թվականին՝ պարսից Շահ Աբաս Առաջինի իրականացրած բռնագաղթի ժամանակ։

Եկեղեցու շուրջը տարածված է գերեզմանոցը, որտեղ կան 7-15-րդ դդ. տասնյակ խաչքարեր։ 1980-ական թթ. կատարված մաքրման աշխատանքների ժամանակ այստեղ հայտնաբերվել է հունարեն, շրջված տառերով արձանագրությամբ մի քար, որի հայերեն թարգմանությունն է «Առողջություն» և «Երանություն»[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բայբուրդ գյուղատեղի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.

Գրականություն խմբագրել

  • Հակոբյան Ս., Արարատի մարզ, Երևան, 2010։
  • Մանուկյան Մ., Հայաստանի Հանրապետության մարզերը, քաղաքներն ու գյուղերը, Երևան, 2013։