ԲայԲայՄեն (ֆիլմ 2017)

ֆիլմ, 2017

ԲայԲայՄեն (անգլ.՝ The Bye Bye Man), ռեժիսոր Սթեյսի Թայթլի ամերիկյան սարսափ ֆիլմ, գրված սցենարիստ՝ Ջոնաթան Փենների կողմից և հիմնված The Bridge to Body Island պատմվածքի վրա։ Նկարահանման շրջանը սկսվել է 2015 թվականի նոյեմբերի 2-ին Քլիվլենդում, Օհայո։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի հունվարի 13-ին[5]։

ԲայԲայՄեն
անգլ.՝ The Bye Bye Man
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ
Թվականհունվարի 13, 2017, ապրիլի 20, 2017[1], հուլիսի 7, 2017 և ապրիլի 27, 2017[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթեյսի Թայթլ[3]
Սցենարի հեղինակՋոնաթան Փեններ
ԴերակատարներԴուգլաս Սմիթ, Լյուսիեն Լավիսքաունթ, Դագ Ջոնս, Քերի-Էնն Մոս, Ֆեյ Դանաուեյ, Մայքլ Տրուկո, Քլեո Քինգ, Լի Ուոննել, Ջոնաթան Փեններ, Մարթա Հաքեթ և Քրեսիդա Բոնաս
ՄոնտաժՔեն Բլեքուել
Պատմվածքի վայրՎիսկոնսին
ԿինոընկերությունIntrepid Pictures և Los Angeles Media Fund
Տևողություն96 րոպե
Բյուջե7 400 000 $[4]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Երեք ուսանող ընկերներ վարձում են մի փոքրիկ տնակ, ուսմամբ զբաղվելու համար, սակայն պատահաբար արթնացնում են՝ ԲայԲայՄենին, բարձրաձայնելով նրա անունը։ ԲայԲայՄենը՝ կույր հեռազգաց է, ով հեշտությամբ կարող է կարդալ իր զոհերի մտքերը։ Նրանից կհաջողվի փրկվել միայն այն դեպքում, եթե ինչ-որ մեկը կրկին բարձրաձայնի նրա անունը։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Դագ Ջոնս ԲայԲայՄեն
Դուգլաս Սմիթ Էլիոտ
Մայքլ Թրուկո Վիրջիլ
Կրեսիդա Բոնաս Սաշա
Լյուսիեն Լավիսքաունթ Ջոն
Քերի-Էնն Մոս Դետեկտիվ Շոու
Ֆեյ Դանաուեյ Ռեդմոն
Կլեո Քինգ Տիկին Ուոտքինս
Ջեննա Կենել Կիմ
Էրիկա Թրեմբլեյ Ալիսա
Մարիսա Էչեվերիա Թրինա
Ավա Փեններ Աննա
Սեթ Ուիլյամ Մեյեր Ոստիկանության կապիտան

Արտադրություն խմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 11-ին, TWC-Dimension-ը ձեռք բերեց ԲայԲայՄեն ֆիլմի համաշխարհային տարածման իրավունքները[6]։ 2015 թվականի հունիսի 23-ին Los Angeles Media Fund (LAMF) առաջարկեցին ֆինանսավորել ֆիլմը[7]։ 2015 թվականի նոյեմբերի 4-ին, STX Entertainment ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի համաշխարհային դիստրիբուցիայի բոլոր իրավունքները։ Վերջինս նույնպես ֆիլմի համաֆինանսավոր է։ Դեվիդ Պրիորը համագործակցելով Փենների հետ ադապտացրել է գիրքը։ Մելինդա Նիշիոկան նույնպես ֆիլմի համապրոդյուսերն է հանդիսանում։

Ֆիլմի նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2015 թվականի նոյեմբերի 2-ին՝ Քլիվլենդում, Օհայո նահանգում[8], և վերջացել են 2015 թվականի դեկտեմբերի 11-ին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. http://www.imdb.com/title/tt4030600/
  4. http://www.boxofficemojo.com/movies/?id=thebyebyeman.htm
  5. «Дата выхода фильма The Bye Bye Man». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  6. TWC-Dimension Picks Up Horror Thriller 'The Bye Bye Man' for Worldwide
  7. Intrepid Pictures Supernatural Thriller ‘Bye Bye Man’ Finds Funding From Los Angeles Media Fund
  8. On the Set for 11/6/15: Emily Blunt and Luke Evans Start ‘Girl on the Train’, Brad Pitt Wraps ‘Lost City of Z’
  9. On the Set 12/11/15: James Franco and Seth Rogen Start ‘The Disaster Artist’, Owen Wilson & Ed Helms Wrap ‘Bastards’