Բամբակաղբեր ուռած
բույսերի տեսակ
Բամբակաղբեր ուռած | |
Բամբակաղբեր ուռած | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Փիփերթածաղկավորներ (Malvales) |
Ընտանիք | Փիփերթազգիներ (Malvaceae) |
Ենթաընտանիք | Փիփերթայիններ (Malvoideae) |
Տրիբա | Hibisceae |
Ցեղ | Բաղրջուկ (Hibiscus) |
Տեսակ | Բամբակաղբեր ուռած (H. trionum) |
Միջազգային անվանում | |
Hibiscus trionum |
Բամբակաղբեր ուռած (լատին․՝ Hibiscus trionum), փիփերթազգիների ընտանիքի միամյա, ուշ գարնանային մոլախոտ։ Ունի առանցքային, ոչ շատ խորը գնացող արմատներ։ Ցողունը ուղղականգուն է, ճյուղավորվող։ Ցողունի բարձրությունը հասնում է 15-45 սմ-ի։ Բոլոր տերևները կոթունավոր են, 3-5-մասնյա։ Ներքևի տերևները գրեթե կլորավուն են։ Պսակաթերթերը դեղին են, հիմքում՝ ծիրանագույն։
Պտուղը տուփիկ է։ Սերմերը եռակող են, սրտաձև, հասուն շրջանում երկու կողմից սեղմված, մուգ դարչնագույնից մինչև սև, գունատ։ Բազմանում է միայն սերմերով։ Սերմերը ծլում են ուշ գարնանը։ Աճի և զարգացման գրեթե բոլոր փուլերը համընկնում են բամբակենու հետ։
Առավելապես տարածված է Արևելյան Եվրոպայում և Ասիայում, Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում։
Աղբյուրներ խմբագրել
- Ռ․ Ս․ Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Լույս հրատարակչություն, Երևան, 1980
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բամբակաղբեր ուռած» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բամբակաղբեր ուռած» հոդվածին։ |