Բաղլու (Մուշի գավառ, Ս. Կարապետի մոտ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղլու (այլ կիրառումներ)

Բաղլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում` Տարոնում։ Գտնվում էր Մուշ քաղաքից 26 կմ հյուսիս-արևմուտք` Մերգեմեր գետի ձախ ափին, Քարքե լեռան հարավում՝ Ս. Կարապետ վանքի մոտակայքում։

Գյուղ
Բաղլու
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԲոխլո, Բողլու
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունբաղլուեցի
Ժամային գոտիUTC+3

Տարածքը հարուստ էր ջրով և ծառազարդ էր։

Պատմություն խմբագրել

1897 թ.-ին Բաղլուն ենթարկվել է կողոպուտի և թալանի։

Ամբողջ բնակությունը տեղահանվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ[1]։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 40 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բաղլուն ուներ 2 հայկական եկեղեցի, որոնցից մեկը կառուցվել էր 1271 թ.-ին[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՍՀ, հտ 2, էջ 256, Բաղլու
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 575

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 256