Բահրեյնի զինանշան (արաբ․՝ شعار البحرين‎‎), Բահրեյնի դրոշի և Բահրեյնի օրհներգի հետ միասին Բահրեյնի թագավորության խորհրդանիշերից մեկը[1]։ Ստեղծվել է 1930-ական թվականներին Բահրեյնի թագավորի անգլիացի խորհրդական սըր Չարլզ Բելգրեյվի կողմից։ Երկրի զինանշանի վրա նույն պատկերն է, ինչ-որ դրոշի։ Կենտրոնում պատկերված է արևելյան ոճի վահան՝ կարմիր և սպիտակ գույներով, որը խորհրդանշում է Բահրեյնի ուժն ու եռանդը։ Հինգ սպիտակ «ատամիկները» խորհրդանշում են Իսլամի հիմնասյուները։

Բահրեյնի զինանշան
Մանրամասնություններ
ՎահանԱրևելյան վահան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. De Vries, Hubert. "Bahrain." 28 September 2007. Web. 19 February 2011.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բահրեյնի զինանշան» հոդվածին։