Բալոբան
Բալոբան
Բալոբան
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Վերնակարգ Neoaves
Կարգ Բազեանմաններ (Falconiformes)
Ընտանիք Բազեներ (Falconidae)
Ենթաընտանիք Falconinae
Ցեղ Բազե (Falco)
Տեսակ Բալոբան (F. cherrug)
Միջազգային անվանում
Falco cherrug
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բալոբան (լատին․՝ Falco cherrug), բազեների կարգի գիշատիչ թռչուն։ Բալոբանը շիկամոխրագույն է, նստակյաց, հանդիպում է լեռնատափաստաններում, մերձարևադարձային շրջաններում, ձմռանը՝ նաև Արարատյան դաշտում։ Ունի սուր ձայն։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Արևելյան Եվրոպայի տափաստանային և անտառատափաստանային գոտիներում՝ մինչև Նախակովկաս, Ղազախստան, Միջին Ասիա, Արևմտյան Սիբիր, Ալթայ, Տուվա, Անդրբայկալ։ Հայաստանում նստակյաց, բնադրող տեսակ է, հանդիպում է Երևանի շրջակայքում, Գավառի, Վայքի, Արարատի, Վարդենիսի, Ճամբարակի, Ստեփանավանի, Թալինի, Էջմիածնի շրջաններում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են Ախուրյանի հովտի՝ ծառերից զուրկ կիսանապատային տեղամասերով շրջապատված ժայռային զանգվածներում։ Ներկայումս ապրելավայրերն ինտենսիվորեն օգտագործվում են որպես արոտավայրեր։ Բները սովորաբար տեղադրված են ժայռեզրերին և խորշերում։ Բնադրում են ծառերի վրա, ձվադրում են ապրիլին՝ դնելով 1-6, ավելի հաճախ՝ 3-4 ձու։ Թխսումը տևում է 30 օր, մասնակցում են ինչպես էգը, այնպես էլ արուն։ Ձվադրման շրջանը՝ 40-45 օր, հուլիսի առաջին կեսին նկատվում են երիտասարդ թռչունները։ Սնվում են միջին չափերի կաթնասուններով և թռչուններով[1]։

Պահպանություն խմբագրել

Հայաստանի համար անհետացող տեսակ է։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոնները հայտնի չեն։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում և «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալոբան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալոբան» հոդվածին։